Մաս 19

121 10 0
                                    

Մտքերս սկսել են կրծել ուղեղս, սիրտս, զգացմունքներս։ Սիրտս պանրի մի կտորի է նման, ես մկան, իսկ մտքերս թակարդի։ Ինձ համար դժվար է այսպես ապրելը։ Ես ինձ մենակ եմ զգում։

***

Աշխատանքի եմ։ Ժամերը չեն անցնում։ Ձանձրանում եմ, ու անընդհատ ծարավում։ Ի՞նչ է Հենրիի ուզածը։ Նա իրար հետ չկապված քայլեր է անում։ Ժամադրում է ու չի գալիս, գալիս է մեր տուն։ Ի՞նչ է անում նա։ Իմ ներսում ամեն ինչ տակնուվրա է լինում։ Սպասում եմ զանգին։ Ուզում եմ զանգի, որ չպատասխանեմ, բայց թող զանգի։ Գոնե մեկ անգամ։ Չեմ խոսի, միայն կլսեմ, կլսեմ ձայնը, շնչառությունը...

***

-Անտրամադի՞ր ես,-հարցրեց Քորթնին, երբ հյուրասենյակի սեղանն էի փայլեցնում։
-Ոչ։
-Խաբո՞ւմ ես։
-Ոչ Քորթնի։
-Ի՞նչ է պատահել։ Գիտես, որ կարող ես կիսվել ինձ հետ։
-Ես ինքս էլ չգիտեմ։
-Հերի՛ք է գործ անես, նստի՛ր,-նա նստեց աթոռին, ես էլ իր դիմաց,-Հենրին է պատճառը, չէ՞։
-Ո՜չ, նա կապ չունի։
-Նեղացրե՞լ է քեզ։
-Ամենևին։
-Դե ասա տեսնեմ ի՞նչն է տխրությանդ պատճառը։
-Քորթնի դու սիրում ես ու հասկանում ես, թե ինչ է դա, չէ՞։
-Իհարկե։
-Ու ասում էիր, որ...
-Եթե անգամ նրա կողքին գտնվելու ժամանակ կարոտես, ուրեմն սիրում ես։
Ես գլխով արեցի։
-Ես սկսել եմ նրա կողքին գտնվելու ժամանակ կարոտել...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя