Մաս 15

144 11 0
                                    

Անընդհատ Հենրիի զանգին եմ սպասում, բայց չի զանգում։ Տեսնես ի՞նչ է եղել։ Ես հաստատ չեմ զանգի։

***

Մեքենայի մեջ եմ։ Վարորդի հետ գնում ենք Սիդին դասից բերելու։ Բակում սպասում էի։ Նա եկավ ու գրկեց ինձ։
-Մա՜յլ։
-Ջան։
-Շնորհավորում եմ։
-Ինչի՞ համար։
-Ես այսօր գերազանց գնահատականներ եմ ստացել։
-Լո՞ւրջ։
-Այո՜,-մենք գրկեցինք իրար։
-Ապրե՜ս, ես հավատում էի քեզ։
-Հաճելի է ունենալ մարդիկ, ովքեր հավատում են քեզ։
-Գիտեմ։
-Իմ օգնող ձեռք։
-Իմ Սիդ...

***

Հասանք տուն։ Տանը մարդ չկար։ Քորթնին ու Չարլզը չէին եկել դեռ։
-Լավ բան եմ մտածել։
-Ի՞նչ։
-Ի՞նչ կասես, եթե հենց այսօր մի ռոմանտիկ բան կազմակերպենք ծնողներիդ համար, ու հետո մենք էլ մի տեղ կգնանք։ Թող նստեն, խոսեն իրար հետ, հիշեն անցյալը։ Հաստատ ամեն ինչ գնալով ավելի լավը կդառնա։
-Ըհն։ Իսկ դասե՞րը։
-Արի սա վերջացնենք, հետո կանցնենք դասերին։
-Լավ։
Մենք մի հիասքանչ սփրոց գցեցինք սեղանին։ Հետո դրեցինք ափսեներն ու գինու բաժակները։ Սեղանի կենտրոնում հայտնվեց թանկարժեք գինին,  հետո սեղանը լցրեցինք համեղ քաղցրեղենով՝ շոկոլադ, մրգեր։
-Սիդ վազիր վերև ու պայուսակիդ մեջ լցրու վաղվա դասագրքերդ։
-Լավ։
Մինչ նա կբերեր գրքերը, ես սենյակում մոմեր դրեցի։ Գնացի նրանց ննջասենյակ ու անկողնուն վարդի թերթիկներ լցրեցի։ Չարժեր, որ դա Սիդը տեսներ։ Հետո կարգի բերեցի խոհանոցն ու դուրս եկանք։ Շուտով նրանց վերադառնալու ժամանակն էր։ Մենք գնացինք խանութ, մի քանի մթերքներ գնեցինք, ու հասանք մեր տուն։
-Այս ո՞ւր ենք եկել։
-Իմ տուն։
-Իսկապե՞ս։
-Ըհն։ Դե արի վերև բարձրանանք։
Տուն մտանք, ու Ֆլորը մեզ ընդառաջ եկավ։
-Բարև Ձեզ։
-Բարև Սիդ։
-Դուք ճանաչո՞ւմ եք ինձ։
-Մայլին պատմել է քո մասին։ Ներս եկեք։
-Մեր հարգարժան հյուրը հիանալի գնահատականներ է ստացել այսօր։
-Ապրի Սիդը։
-Դե փոքրիկս առաջ արի։ Հիմա ուտելու բան կպատրաստեմ։
-Ես ամեն ինչ պատրաստել եմ աղջիկս։
-Օ՜, իմ սիրելի Ֆլո՜ր։ Շնորհակալ եմ։ Տեսնո՞ւմ ես, թե ինչ հիանալի մարդ է նա Սիդ։ Հաց կուտենք, հետո կանցնենք դասերիդ։ Առավոտյան մեր տանից դասի կգնաս։
-Լավ։
Ես ու Ֆլորն ենք խոհանոցում։
-Ի՞նչ կա Ֆլոր։
-Առանձնապես ոչինչ։
-Նա կարող է չէ՞ այստեղ մնալ այս մի օրը։
-Մայլ սա քո տունն էլ է, դու կարո՛ղ ես քո հյուրերին բերել։
-Ֆլո՜ր,-ես գրկեցի նրան,-Շնորհակալ եմ շատ։
-Խնդրեմ աղջիկս։
-Ծնողների համար անակնկալ ենք պատրաստել, ուզում եմ վերջնական հաշտեցնել։
-Ապրես աղջիկս։ Իսկապես լավ բան ես արել։
-Դու էլ ես քաղցած չէ՞։
-Ըհն։
-Դե միասին կուտենք։
-Սառնարանում ապուր էլ կա, սպասիր տամ տաքացրու։
-Ես կվերցնեմ։
-Դե ես գնամ Սիդի մոտ, որ չձանձրանա, ու նաև կծանոթանամ։
-Լավ։
Տասնհինգ րոպե անց սեղանը պատրաստ էր։ Նստեցինք սեղանի շուրջ, կերանք, կշտացանք, ու անցանք Սիդի դասերը սովորելուն։
-Ի՞նչ դասեր ունես սովորելու։
-Անգլերեն, մաթեմատիկա, աշխարհագրություն։
-Անգլերենից ի՞նչ են հանձնարարել։
-Կարդալ ու պատմել այս դասը, փոխելով դեմքը։
-Այստեղ գրված է երրորդ դեմքով, այսինքն պետք է պատմես առաջին դեմքով։
-Ճիշտ այդպես։
-Դե կարդա։
Նա սկսեց դասը կարդալ։ Հիանալի տեքստ էր։ Տիեզերագնացների մասին, ու Սիդը պատմում էր իբրև մի տիեզերագնաց։ Սկսեցինք պատկերացնել։ Ամեն ինչ շատ մատչելի ու պատկերավոր էի պատմում, որպեսզի տպավորվի, ու մի քիչ ծիծաղելով, բայց սովորեցինք դասը։ Հետո սկսեցինք մաթեմատիկան։ Հաշվարկնե՜ր։ Սա տրամաբանություն է, ու Սիդն էլ տրամաբանությունից շատ ուժեղ է, նրա մոտ շատ հեշտ է ստացվում։ Հետո հերթը հասավ աշխարհագրությանը։ Ես միշտ էլ աշխարհագրությունը շատ եմ սիրել։ Ու սկսեցի նրան պատմել այն ինչ գիտեմ։ Ամեն մեկս քիչ-քիչ պատմելով, ի վերջո սովորեցինք։
Հիանալի էր։ Դասերը սովորել էինք, ու հիմա մեզ կարող էինք հանգստին տալ։
-Ի՞նչ կասեք, ֆի՞լմ դիտենք, խա՞ղ խաղանք, թե՞ գնանք զբոսանքի։
-Եկեք զբոսանքի գնանք։
-Ուրեմն կարող ենք գնալ մի տեղ նստել։
-Շատ լավ։

***

Պատրաստվեցինք ու դուրս եկանք։ Երկարատև զբոսանքից հետո հասանք սրճարան։ Ես ու Ֆլորը սուրճ խմեցինք, իսկ Սիդը հյութ, և երեքիս համար էլ համեղ շոկոլադե խմորեղեն պատվիրեցինք։
Հետո զբոսնելով հասանք տուն, մի քիչ հեռուստացույց նայեցինք, ու գնացինք քնելու։

***

Ես ու Սիդը նույն սենյակում ենք։
-Անտրամադի՞ր ես։
-Ամբողջ օրը չի զանգել։
-Եթե նեղացնի քեզ, կմոռանամ, որ մորաքրոջս տղան է, ու չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կանեմ նրան։
-Լա՜վ։
-Լուրջ։
-Իմ ուժեղ տղա՜։
-Մայրիկը չի՞ զանգել։
-Հենց հիմա հաղորդագրություն եմ գրում։
-Ի՞նչ գրեցիր։
-"Սիդն ինձ հետ է, չանհանգստանաք։ Մենք իմ տանը կգիշերենք։ Ներեցեք չզգուշացնելու համար։ Չէինք ուզում փչացնել անակնկալը։ Բարի ժամանց"։
-Հիանալի է։
-Ըհն։ Դե պարկիր։
Մենք պարկեցինք, ու ես անջատեցի լույսը։
-Բարի գիշեր ընկեր։
-Բարի գիշեր ընկեր։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя