Մաս 3

209 13 0
                                    

Քայլում եմ փողոցում։ Արդեն մթնում է։ Չգիտեմ ուր գնամ, ի՞նչ անեմ։ Ախր ես ապրելու տեղ չունեմ, գումարս էլ վերջացել է, իսկ նա ինձ գումար չի տա։ Ես պետք է աշխատանք գտնեմ, անպայմա՛ն պետք է գտնեմ, այլ դեպքում փողոցում, դատարկ ստամոքսով կմեռնեմ։ Պետք է թերթ գնեմ, ու կարդամ հայտարարությունները։
Մոտեցա մոտակա կրպակին, ու վերջին մետաղադրամներով այսօրվա թերթը գնեցի։ Նստեցի նստարանին ու սկսեցի հայտարարությունները կարդալ։
"Սրճարանին հարկավոր է մատուցող", "Գիշերային ակումբում հարկավոր է տասնութ տարին լրացած բարետես արտաքինով կին մենեջեր։ Զանգահարել վերը նշված հեռախոսահամարով"։
Ի՞նչ անեմ։ Մատուցողի գործն ավելի հարմար է ինձ։ Հենց հիմա էլ կգնամ ու կդիմեմ աշխատանքի համար։

***

Կես ժամից հասա սրճարան։ Ներս մտա ու մոտեցա աշխատակցուհուն։
-Բարև Ձեզ։
-Բարև Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել։
-Ես աշխատանքի հայտարարության համար եմ եկել։
-Եկեք գնանք, ես Ձեզ կուղեկցեմ։
-Շնորհակալ եմ։
Ինձ տարան տնօրենի աշխատասենյակի մոտ։
-Այստեղ սպասեք, հիմա ներս կմտնեք, ուղղակի ներսում էլի մի աղջիկ կա, նույն գործի համար է դիմել։ Աղոթեք, որ Ձեր բախտը բերի,-ասաց նա ու հեռացավ։
Ես սպասեցի հինգ րոպե։ Դուռը բացվեց, ու դուրս եկավ բարձրահասակ, նիհար ու չափազանց կարճ զգեստով մի աղջիկ։ Աչքերս լայն բացվեց մի պահ, բայց չկորցրի ինձ ու դուռը թակելուց հետո ստացած թույլտվությունից հետո՝ մտա սենյակ։
-Բարև Ձեզ։
-Բարև։
-Ես աշխատանքի համար եմ եկել։
-Ցավում եմ, բայց արդեն այդ տեղը զբաղված է։
-Ափսոս։ Լավ շնորհակալ եմ։ Հաջողություն։
-Ցտեսություն։
Ես դուրս եկա փողոց։ Բախտս չբերեց։ Հիմա որտե՞ղ հայտարարություն գտնեմ։
Շրջվեցի, որ գնամ, բայց մոտակա ծառին մի հայտարարություն տեսա։ Կարծես թե բախտը ժպտում է։ Մոտեցա ու սկսեցի կարդալ.
"Հարկավոր է արյան դոնոր։ Եթե ցանկանում եք օգնել, ապա խնդրում ենք դիմել մոտակա հիվանդանոց։ Ձեր արյունը կարող է փրկել յուրաքանչյուրի կյանքը"։
Գումարի մասին ոչինչ նշված չէ։ Լավ ինչևիցէ, ամեն դեպքում կարող եմ օգնել։ Եթե պետք է մեռնեմ, գոնե կարող եմ փրկել մեկին։
Գնացի հիվանդանոց, որպեսզի դիմեմ արյան դոնոր դառնալու համար, բայց այդ պահին ինձ ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Բոլորը լարված էին։ Խոսակցոյթյուններից հասկացա, որ մի հիվանդ շատ վատ էր, ու շտապ պետք է վիրահատվեր։
Նստեցի միջանցքում ու սպասեցի։ Համարյա մեկ ժամ նստած էի, ու մի պահ քնել էի։ Վեր կացա լսելով բժիշկների խոսակցությունը։
-Հիվանդի համար դոնոր չենք գտնում։ Հարազատներից ոչ ոքի արյունը չի համապատասխանում։
-Ո՞ր կարգն է։
-Չորրորդ բացասական։
-Քիչ հանդիպող արյուն է։
-Ե՛ս։ Իմ արյան կարգն է, ես կարո՛ղ եմ դոնոր դառնալ,-բացականչեցի ես։
-Իսկապե՞ս։
-Այո։
-Դե այլևս ժամանակ մի կորցրու։ Նրան ուղեկցիր լաբորատորիա։
-Ինչպես կասեք բժիշկ։ Եկե՛ք ինձ հետ։
Մենք գնացինք լաբորատորիա։ Էլի մի քանի հոգի արյուն էին հանձնում։
-Հիվանդի հարազատները խոստացել են վճարել։
-Ինձ այս պահին գումար շատ է պետք, բայց առանց դրա էլ կարող եմ արյուն տալ։
-Լավ։ Պարզեք ձեռքը։
Ես նրան պարզեցի ձեռքս։ Նա ծակեց ու քաշեց արյունս։
-Վերջ ծալեք ձեռքը։
Նա բամբակ դրեց ու ես ձեռքս ծալեցի։
-Եկեք Ձեզ պալատ տանենք, Դուք պետք է պարկեք։ Հիմա կսկսեք ձեզ թույլ զգալ։
-Ո՛չ, ես պետք է գնամ։
-Դա մեր կանոններին դեմ է։ Եկեք ինձ հետ։
Ես գնացի պալատ, րոպեներ անց սկսեց գլուխս պտտվել։ Քնեցի։
Բացեցի աչքերս։ Առավոտ է։ Ներս մտավ բժիշկը։
-Շնորհավորում եմ։ Հիվանդի վիրահատությունը հաջող է ավարտվել։
-Շատ ուրախ եմ։
-Դուք կարողացաք մարդու կյանք փրկել։
-Հաճելի զգացում է։
-Հիվանդի հարազատները Ձեզ կլօրիկ գումար են տվել։
-Ինձ պետք չէ։
-Բայց դա շատ մեծ գումար է, կարծում եմ սխալ կլինի չվերցնելը։
-Եթե վերցնեմ, ինձ լավ չեմ զգա։ Ինքս իմ ներսում կմտածեմ, որ գումարի համար եմ արել, իսկ ես դա չեմ ուզում։ Ուզում եմ մաքուր լինել իմ առաջ։
-Ինչպես կուզեք։ Կցանկանա՞ք տեսնել այն բախտավորին, ում կյանքը որ փրկել եք։
-Իհարկե։
-Դե եկեք ինձ հետ։
Նա ինձ օգնեց վեր կենալ, ու մենք մտանք հիվանդի պալատ։ Դա մի փոքրիկ աղջնակ էր, երևի յոթ տարեկան։ Շատ սիրունիկ երեխա է, խոշոր աչքերով։
-Բարև։
-Բարև։
-Քեզ լա՞վ ես զգում։
-Այո, իսկ դո՞ւ։
-Ես էլ եմ լավ։
-Իսկ դու ո՞վ ես։
-Քո ընկերուհին, ծանոթանա՞նք,-ես ձեռքս նրան պարզեցի,-Մայլի։
-Ես Էմման եմ։
-Շատ գեղեցիկ անուն ունես։
-Դու էլ։
-Իսկ դու քանի՞ տարեկան ես։
-Յոթ։
-Այո ես այդպես էլ կարծեցի։
-Դու շատ գեղեցիկ ես։
Ես ժպտացի։
-Այո՞։ Շնորհակալ եմ փոքրիկ։ Դո՛ւ էլ։
-Ես հիվանդի տեսք չունե՞մ։
-Ամենևին։
-Խաբում ես, ես գիտեմ, որ գեղեցիկ չեմ։
-Ես քեզ չեմ խաբում։ Ես հիվանդի տեսք ունե՞մ։
-Ոչ։
-Բայց ես մի քիչ հիվանդ եմ։ Նույն կերպ էլ դու։ Մի քիչ հիվանդ ես, ու դա շուտով կանցնի, բայց դա չի՛ խանգարում քո գեղեցկությանը։ Դու շատ նուրբ, գեղեցիկ ու խելացի աղջիկ ես։
-Շնորհակալ եմ Մայլ։
-Մա՞յլ։ Գեղեցիկ է հնչում հը՞ն։
-Այո՜, ես քեզ այդպես կկոչեմ։
-Ինչպես ցանկանում ես անուշս։
Բժիշկը ներս մտավ։
-Էմմա քո հարազատն է եկել քեզ տեսնելու։
-Ինչ լավ է, ասեք թող ներս գա։
-Լավ Էմ, ես գնամ, դու խոսիր հարազատներիդ հետ, չխանգարեմ քեզ։
-Ո՜չ, մնա։ Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել։
-Հա՞։
-Այո շատ։
-Լավ կմնամ։
Դուռը բացվեց։ Ես շրջվեցի ու քարացա։ Դա Հենրին էր։
-Դո՞ւ։
-Ի՞նչ գործ ունես այստեղ։
-Նույն հարցը ես կարող եմ քեզ տալ։ Ես Էմմայի եղբայրն եմ։
-Ի՞նչ։
-Այո։ Իսկ հիմա ասա տեսնեմ, թե դո՞ւ ինչ գործ ունես այստեղ։
-Ես Էմմայի...Էմմայի դոնորն եմ։
-Ո՞վ։
-Այո ճիշտ լսեցիր, Էմմայի դոնորը։
-Դուք ճանաչու՞մ եք իրար։
-Այո, բայց Էմ այդ ինչպե՞ս եղավ, որ մտերմացար նրա հետ։
-Նա շատ լավն է Հենրի, նա բարի է։
Ես ժպտացի Էմմային, ու հետո նայեցի Հենրիին։ Նա էլ ինձ է նայում։
-Ես դուրս գամ։
-Ո՛չ սպասիր, միասին դուրս կգանք,-ես քայլեցի դռան կողմ,-Ես հիմա կգամ քույրիկ։
-Նրան ձեռքիցդ բաց չթողնես։
Ես լսեցի, թե նրանք ինչ էին փսփսում, բայց չցանկացա այլևս լսել, ու արագ դուրս եկա։
Հենրին եկավ իմ հետևից։ Մենք սկսեցինք քայլել միջանցքում։
-Ինձ թվում է դու հետևում ես ինձ,-ասաց նա։
-Ե՞ս, ես հետևում եմ քե՞զ, գժվե՞լ ես ինչ է։
-Ամեն քայլափոխիս քեզ եմ հանդիպում։
-Նույնքան տհաճ էլ ինձ համար է։
-Ես չասացի, որ ինձ համար տհաճ է։
-Անիմաստ բաներ մի խոսիր։
-Լավ ամբողջը մի կողմ, ինչպե՞ս կարողացար շահել նրա սիրտը։
-Ես ոչինչ չեմ արել դրա համար, ուղղակի մտա ու ծանոթացա հետը։
-Նա շատ բարդ երեխա է, ու նույնիսկ ընկերներ չունի, միայն ինձ հետ է շփվում։
-Առաջին հայացքից նման տպավորություն չստեղծվեց։
-Երևի ձեր երակներում նույն արյունն է հոսում դրա համար։
-Երևի,-ժպիտով ասացի ես։
-Շնորհակալ եմ, ու ամբողջ կյանքում պարտական եմ քեզ։
-Ինչի՞ համար։
-Նրան փրկելու։
-Ինձնից շնորհակալ լինել պետք չէ, ու քեզ պարտավորված մի զգա։
-Դու իմ քրոջն ես փրկել, ինչպե՞ս կարող եմ շնորհակալ չլինել։
-Հե՛նց այդպես։ Ուղղակի քրոջդ հետ շատ ժամանակ անցկացրու, ու աշխատեք երկուսդ էլ երջանիկ լինել։ Այդպես ես ինձ լավ կզգամ։
-Դու շատ բարի ես։
-Ես բարի չեմ։
-Աչքերդ ու արարքներդ մատնում են քեզ։ Դու չափազանց բարի ու միամիտ սիրտ ունես։
-Կողքից այդպե՞ս է երևում։
-Այո։
-Շատ վատ է։
-Ի՞նչը։
-Որ բարի եմ երևում։
-Բայց դրա ի՞նչն է վատ։
-Մարդիկ կօգտագործեն այդ բարությունը։
-Փորձում ես ուժեղ դառնալ։
-Այո, բայց...
-Բայց իրականում ուժեղ չես։
-Կդառնամ։
-Քեզ մեկն է պետք, ով քեզ ուժեղ կդարձնի։ Մենակ մարդը առաջին ձյան պես փխրուն է։
-Լավ համեմատություն էր։
-Մտածիր ասածներիս մասին։
-Լավ։ Գնա Էմմայի մոտ։
-Նա ուզում էր քնել, հետո կգնամ։
-Դե լավ, ես էլ արդեն գնամ։ Ձեզ ամենալավն եմ մաղթում։
-Սպասի՛ր։ Արդեն երրորդ անգամ է, ինչ մենք հանդիպում ենք, ու պատահական։ Ի՞նչ ես կարծում դա ինչի՞ց է։
-Դու այդքան շա՞տ ես հավատում ճակատագրին։
-Իսկ, եթե ճակատագիր չէ, ապա ի՞նչ է,-ես ուսերս թափ տվեցի,-Պատահականություններ կյանքում չեն լինում։ Բոլորն էլ, ովքեր հայտնվում են մեր կյանքում, ինչ-որ բանի համար են հայտնվում։
-Իսկ մե՞նք, մենք ինչի՞ համար պետք է հանդիպեինք իրար։
-Դա միայն Աստված գիտի։ Ես երկու անգամ փրկեցի քո կյանքը, իսկ դու քո այս արարքով ծածկեցիր իմ արած բոլոր լավությունները քո հանդեպ։
-Երևի։
-Ինչի՞ կարիք ունես։
-Ոչնչի։
-Գիտեմ, որ շատ խնդիրներ ունես, բայց նույնիսկ գումարը չես վերցրել։ Ահա, վերցրու այս գումարը, ես սա լավության դիմաց եմ տալիս։
-Ո՛չ, ես չեմ ուզում քեզ պարտք մնալ։
-Դու ինձ պարտք չես։
-Ես է՛լ պարտք չեմ քեզ, ու չեմ ուզում, անշնորհակալ երևալ։ Ես գնամ։
Գնացի իմ սենյակ, բժիշկն էլ հետևիցս ներս մտավ։
-Մայլի քեզ լա՞վ ես զգում։
-Այո։
-Դու քո անձը հաստատող որևէ փաստաթուղթ ունե՞ս։
-Ոչ։
-Իսկ կարո՞ղ ես հետո բերել։
-Դա պարտադի՞ր է։
-Ոչ, ուղղակի կարգն է այդպիսին։ Ու կարծում եմ գաղտնի պահելու ոչինչ չունես։
-Իսկապես որ։ Այո ունեմ։ Անձնագիրս պայուսակիս մեջ է։
-Հոյակապ է։
-Ուզում եմ դուրս գրվել,-անձնագիրս նրան պարզելով։
-Մեկ օր էլ պարկիր նոր։ Դու դեռ մինչև վերջ չես կազդուրվել։ Քեզ կարող ես վատ զգալ։
-Ո՛չ։ Ինձ դուրս գրեք։
-Ախր...
-Չեմ ուզում այստեղ մնալ։ Ես տան պայմաններում կկազդուրվեմ։
-Լավ ինչպես կուզես։ Հիմա կմտնեմ գլխավորի մոտ։
-Լավ։ Շնորհակալ եմ։
Կես ժամ անց դուրս գրվեցի հիվանդանոցից։ Ես գնում եմ մի մեծ բեռ ուսերիցս ցած դրած։ Ես երեխայի կյանք եմ փրկել։ Բայց մի նոր, մեծ բեռ եմ առել ուսերիս։ Հենրիի ասածները...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя