Դուրս եկա շենքից, որ աշխատանքի գնամ։ Հենրիի մեքենան շենքի առաջ էր։ Իջավ ու վազեց իմ կողմ։
-Մայլի՞, Մայլի կանգնիր։
-Թո՛ղ ձեռքս։
-Սպասի՛ր ասում եմ։
-Ես ուշանում եմ աշխատանքից։
-Խոսելու բան կա։
-Ինչի՞ համար ես եկել։
-Ուզում եմ ներողություն խնդրել։
-Կարիք չկա։ Ես ո՞վ եմ, որ ներողություն խնդրես։
-Մայլին։
-Իրո՞ք։
-Լավ լսիր...
-Ե՛ս չե՛մ ուզո՛ւմ քե՛զ լսե՛լ։ Միայն մի բան կասեմ, ուրախ եմ, որ ողջ ես։ Իսկ հիմա գնա, ու էլ չերևաս ճանապարհիս,-շրջվեցի ու հեռացա։
-Մայլի՜,-ձայն տվեց իմ ետևից։
Տաքսի նստեցի։ Մեքենայի մեջ դողում էի։ Մինչև հասա աշխատանքի, դողս անցել էր։ Շատ անտրամադիր Սիդին դպրոց տարա, ու գնացի աշխատանքի։
Նորից տանը մենակ եմ։ Այսօր Քորթնին ու Չարլզը ուշ են վերադառնալու։ Ամաններն էի լվանում, երբ դուռը բացվեց ու ներս եկավ Հենրին։
-Ինչո՞ւ չես թողնում, որ խոսեմ։
-Ես հիմա աշխատում եմ, իսկ աշխատանքից դուրս քեզ տեսնել չեմ ուզում։
-Մայլի ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ։
-Ի՜նչ հետաքրքիր է, ես էլ։
-Հեգնանքդ քեզ պահիր։
-Լսիր Հենրի,-հանգիստ ասացի ես,-չգիտեմ, թե ինչ է կատարվում քեզ հետ, բայց ինձ թվում է, թե հասկանում եմ ինչ է կատարվում ի՛նձ հետ։
-Ե՞վ։
-Ես կորցրել եմ սիրելի մարդու, ու հիմա բաց տեղ ունեի իմ ներսում։ Փորձում էի այնպես անել, որ քո միջոցով լրացնեի, բայց չստացվեց։ Չկարողացա։
-Զգացմունք ունե՞ս իմ հանդեպ, գոնե մի քիչ։
-Ո՛չ, չունեմ։
Նա լռեց։
Ես թողեցի նրան ու բարձրացա վերև։ Սկսեցի Միսս Քորթնիի ու Պարոն Չարլզի սենյակը մաքրել։ Կանգնել էի հայելու առաջ, երբ սենյակ մտավ Հենրին։ Հետևից բռնեց ձեռքս ու քաշեց։ Ես շրջվեցի դեպի նրան, իսկ նա համբուրեց ինձ։ Գրկել էր, ու ամուր սեղմում էր։ Հետ-հետ գնացի ու հենվեցի պահարանին։ Հետո սկսեց վիզս համբուրել։ Մազերս լցրեց մի կողմի։
-Թո՛ղ, թո՛ղ ինձ,-գոռացի ես ու հրեցի նրան։
Նա նայեց աչքերիս մեջ, հետո փախավ։