Տուն վերադառնալիս այնքա՜ն բարձր տրամադրություն ունեի, չէ՞ որ ես վերջապես աշխատանք ունեմ։ Աշխատում եմ հիանալի մարդկանց տանը, ու վարձատրվում շատ բարձր։ Սրանից լավ չէր էլ կարող լինել։ Տուն հասնելու ճանապարհին մտա խանութ մի երկու գնում կատարելու։ Միսս Քորթնին ինձ նախնական մի քիչ փող էր տվել, առօրյա ծախսերը հոգալու համար։ Իսկապես որ նա շատ հասկացող, բարի ու բանիմաց կին է։ Քաղցրեղեն գնեցի ու գնացի տուն։ Ներս մտա։ Հյուրասենյակից ձայներ լսեցի։ Երևի Ֆլորան հյուրեր ունի։ Գնացի խոհանոց, որ մի բաժակ ջուր խմեմ։ Ֆլորան ներս մտավ։
-Ինչպե՞ս անցավ։
-Հոյակապ։ Ես շատ լավ ընտանիքում եմ աշխատելու, մի հիանալի տղա երեխայի հետ, և որ ամենակարևորն է, լավ վարձատրվելու եմ։
-Հիանալի է աղջիկս։ Շնորհավորում եմ։
Մենք գրկեցինք իրար։
-Հյուրե՞ր ունենք։
-Այո։ Նրան քո մասին էի պատմում, երբ ներս մտար։ Ես էլ սենյակից դուրս եկա, որ կանչեմ քեզ։
-Իսկ նա ո՞վ է։
-Հիմա կտեսնես։
-Շատ լավ։ Սուրճ խմե՞լ եք։
-Ոչ, նա երևի մոտ տասնհինգ րոպե է ինչ տանն է։ Դեռ չեմ հասցրել։
-Լավ։ Ես մի քանի համեղ բան եմ գնել։ Հիմա սուրճի սեղան կպատրաստեմ։
-Լավ աղջիկս։ Դե ես գնամ նրա մոտ, պետք չէ, որ իրեն մենակ զգա։
-Այո իհարկե։
Ֆլորան դուրս եկավ, իսկ ես սկսեցի սուրճ պատրաստել։ Դրեցի սկուտեղի վրա ու մտա հյուրասենյակ։ Մեր հյուրը մի շատ գեղեցիկ երիտասարդ է, մոտ քսաներկու տարեկան։
-Բարև Ձեզ։
-Բարև։ Ես Ջորջն եմ։
-Մայլի։ Անչափ հաճելի է։
-Նմանապես,-մենք մեկ մեկու ձեռքերը սեղմեցինք, ու տեղավորվեցինք սուրճ խմելու,-Ինչ այստեղ եմ տիկին Ֆլորան անդադար քո մասին է խոսում։ Նա այնքան գովեց քեզ, որ ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ քեզ հետ ծանոթանալու,-ես ժպտացի,-Քանի՞ տարեկան ես Մայլի։
-Քսան։
-Իսկ ես քսաներկու։
-Այդպես էլ կռահեցի։
-Ես մեկ րոպեյով դուրս գամ, հիմա կվերադառնամ,-ասաց Ֆլորն ու դուրս եկավ։ Պարզ երևում էր, որ նա պատրվակ է ման գալիս, որ մեզ մենակ թողնի։
-Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել։
-Վաղվանից կսկսեմ աշխատել։ Դա դեռ հարց է ազատ ժամանակ կունենա՞մ, թե՞ ոչ։
-Պարզ է։ Իսկ ի՞նչ ես աշխատում։
-Դայակ։ Մի տղա երեխայի պետք է խնամեմ։
-Հիանալի աշխատանք է։
-Այո։ Լավ ընտանիք են։
-Տիկին Ֆլորան ասաց, որ ընկեր չունես,-"Ինչքան միանգամից",-մտքում,-Տարօրինակ է, որ քեզ պես գեղեցկուհին ընկեր չունի։
-Այո չունեմ, ու չեմ էլ մտածում այդ մասին։
-Իսկ չե՞ս կարծում, որ ժամանակն է։
-Ամենևին։
-Նշանակում է հիմա կմերժե՞ս ինձ հետ հանդիպելու առաջարկը։
-Բարդ հարց է գիտե՞ս։ Ուղղակի ես այնքան էլ ժամանակ չեմ ունենա նման հանդիպումների համար։ Ներիր, բայց ինչպես հասկանում ես, ես իսկապես մերժում եմ քեզ։
-Դու ինձ դուր ես գալիս Մայլի։ Հետաքրքիր աղջիկ ես երևում, կցանկանայի հաճախ տեսնել քեզ։
-Ցավոք, բայց դա այդքան էլ հնարավոր չէ։
-Ուրեմն գոնե այստեղ կգամ, կարծում եմ երեկոյան ժամերին աշխատանքից հետո քեզ տանը տեսնելը հնարավոր կլինի,-"Օ Աստված իմ",-մտածեցի ես,-Դե ի՞նչ,-ես ինձ ստիպեցի, ու մի կերպ ժպտացի,-Եթե ժպտում ես, նշանակում է դեմ չես։
-Ոչ, ուղղակի...
Ֆլորան ներս մտավ։
-Ես այսուհետ հաճախ եմ Ձեր տուն գալու տիկին Ֆլորա, այստեղ կա մեկն, ով չափազանց հետաքրքրում է ինձ։
-Հիանալի՜ է,-ասաց Ֆլորան։
-Դե լավ տիկին Ֆլորա։ Ես արդեն գնամ։ Պետք է ընկերոջս հետ հանդիպեմ։ Առայժմ։ Հուսամ էլի կտեսնվենք,-նա ժպտաց, համբուրեց ձեռքս, գրկեց Ֆլորային, ու դուրս եկավ տանից։
-Նա ո՞վ է Ֆլոր։
-Թոռանս ընկերներից մեկն է։ Լավ տղա է։
-Այո, բայց...
-Դու նրան շատ դուր եկար։
-Ֆլո՜ր,-ես սկսեցի ծիծաղել, ու գրկեցի Ֆլորին։
-Դե լավ պատմիր տեսնեմ, ում տանն ես սկսելու աշխատել։
-Ուրեմն լսիր...