Դուրս եկա հիվանդասենյակից ու գնացի բժշկի մոտ։
-Վիճակը չի՞ կայունանում։
-Ոչ, ավելի է վատանում։
-Բայց մի քանի շաբաթ առաջ դեպի լավն էր գնում։
-Դա ուղղակի թվում էր ձեզ, իրականում նա երևի էլ չի էլ կարգավորվի։
-Այդպես չասե՛ք, լսո՞ւմ եք,-գոռացի ես,-Նա կապաքինվի։
-Դե ես միայն ուրախ կլինեմ։
-Ըհն։
Արագ քայլերով դուրս եկա հիվանդանոցից ու ընկա փողոցները։ Ես պետք է մի բան անեմ։ Չեմ կարող ամեն ինչ այսպես թողել, ես պետք է օգնեմ նրան։
"Մի քանի օր է Հենրին բացարձակ չի զանգել, գոնե իմանալու, թե Էմման ինչպես է։ Ասես գետնի տակն է անցել։ Ես անհանգիստ եմ, որովհետև չգիտեմ, թե ինչու և ուր է անհետացել։ Այո նա աշխատանքի է, բայց ախր մի՞ թե աշխատանքն այնքան կարևոր է, որ մոռացել է մեր մասին։ Լավ ինչևէ, գնամ աշխատանքի",-մտածեցի ու ճանփա ընկա։
Հասա աշխատանքի։
-Լավ, առայժմ,-Քորթնին հեռախոսով էր խոսում։
Ես մոտեցա նրան։
-Վայ եկա՞ր Մայլի, ես էլ Հենրիի հետ էի խոսում։
-Հենրիի՞։
-Այո։
-Հաճա՞խ է քեզ զանգում։
-Ամեն օր։
-Ա՜մ։
-Ինչո՞ւ։
-Ուղղակի ինձ նույնիսկ մեկ անգամ չի զանգել։
-Ի՞նչ, լո՞ւրջ։
-Հա։ Իսկ ի՞նչ էր հարցնում։
-Հարցնում էր, թե Էմման...
-Իսկ իմ մասին ոչ մի խոսք։ Պարզ է, ես գնամ աշխատանքիս,-շրջվեցի ու գնացի խոհանոց ուտելիք պատրաստելու։Ի՞նչ է կատարվում։ Հենրին մոռացել է իմ մասին։ Նա անտարբեր է իմ հանդեպ։ Իրեն շատ սառն է պահում։ Ես վախենում եմ նրան էլ կորցնել...