Մաս 12

138 11 0
                                    

Արձակուրդներից հետո սկսվեց դպրոցական օրերը։ Առավոտյան վազեցի աշխատանքի։
-Շնորհավոր սեպտեմբերի մե՜կ,-նրան գրկելով ասացի ես։
-Շնորհակալ եմ Մայլի։
-Արդեն պատրա՞ստ ես։ Կարո՞ղ ենք գնալ։
-Մենք նրան կտանենք Մայլ,-ինձ մոտենալով ասաց Միսս Քորթնին, իսկ հետո ուզում ենք ամուսիններով մի տեղ գնալ։ Դու միայն դասերի ավարտին կգնաս նրան բերելու։ Այսօր առաջին օրն է, շուտ կավարտեն։
-Շատ լավ,-սկսեցի գործերով զբաղվել։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Մտքերով էի։ Ու հիմա քունս տանում է։ Աչքերս ուռած են, ու գլուխս էլ ցավում է։ Հեռախոսիս զանգ ստացա։ Անծանոթ համար է,-Այո՞
-Ես եմ։
-Քեզ որտեղի՞ց իմ համարը։
-Մորաքույրս տվեց։
-Դու խելագա՞ր ես ինչ է։ Հիմա նա ի՞նչ կմտածի։
-Մի մտածիր դրա մասին։ Ավելի լավ է ասա տեսնեմ ի՞նչ ես անում այսօր։
-Աշխատանքի եմ, հետո տուն պետք է գնամ, ինչո՞ւ։
-Միասին մի տեղ գնանք։
-Քեզ հե՞տ։
-Սարսափելի՞ է։
-Ավելի քան։
-Լավ վերջ տուր։
-Վերջ եմ տալիս։ Իսկ եթե լուրջ ես չեմ կարող։
-Ինչո՞ւ։
-Ժամանակ չունեմ։
-Ընդմիջման ժամին։
-Ընդմիջում չունեմ։
-Սո՛ւտ։
-Հենրի՜։
-Չե՞ս ուզում Էմմային տեսնել։
-Էմմայի՞ն։
-Ըհն։
-Ուզում եմ։
-Ուրեմն կպատրաստվես։
-Լավ։
Անջատեցի հետախոսն ու շարունակեցի գործս անել։
Ժամը տասերկուսն է լինում։ Պետք է գնամ Սիդի ետևից։ Նստեցի մեքենան, ու վարորդն ինձ դպրոց տարավ։ Հնչեց զանգը։ Զանգի հետ ուղեղումս հիշողություններ ծնվեցին։ Իմ ձայնը, ծնողներիս ձայնը։ Պահեր, որոնք երբեք չեմ մոռանա։ Հիշողություններ...Կարոտել եմ նրանց, բայց...
Երեխաները դպրոցից դուրս վազեցին։ Սիդն իմ կողմ եկավ։
-Ինչպե՞ս անցավ առաջին օրդ։
-Հիանալի։ Այսօր առաջին օրն էր ու ոչինչ չտվեցին սովորելու։
-Իսկապե՞ս։
-Ըհն։
-Վաղվանից կսկսեն ծանրաբեռնել։
-Այո՜։
-Չմտածե՜ս, այնքան լավ ես սովորելու բոլորի բերանը բաց մնա։
-Հուսանք։
-Ես վստահեցնում եմ քեզ, իսկ հիմա գնացինք,-նստեցինք մեքենան։ Ճանապարհին էինք, երբ Միսս Քորթնին զանգեց,-Այո՞։
-Որտե՞ղ ես Մայլի։
-Սիդին տուն եմ տանում։
-Նրան տուն մի տար, հեռախոսը վարորդին կփոխանցե՞ս։
-Իհարկե։ Կվերցնե՞ք սա։ Միսս Քորթնին է։
Նրանց խոսակցությունը կարճ տևեց։ Ես վերցրի հեռախոսը։
-Մայլի այսօր կարող ես շուտ տուն գնալ, մենք ուշ ենք տուն գալու։ Գնում ենք սեպտեմբերի մեկը նշելու։
-Լավ, շնորհակալ եմ։
Մենք Սիդին իջեցրինք Քորթնիի ասած վայրում, ու գնացինք տուն։ Ես վերցրի իրերս, որ դուրս գամ, բայց զանգեց Հենրին։
-Գալիս եմ քո հետևից։
-Որտեղի՞ց իմացար, որ շուտ եմ ավարտել։
-Հավատա նրանք քո գեղեցիկ աչքերի համար չգնացին սեպտեմբերի մեկ նշելու։
-Ի՞նչ, դու գժվե՞լ ես, դո՞ւ ես ասել Միսս Քորթնիին։
-Հանգստացիր։ Դուրս արի, հասա։
Ես անջատեցի հեռախոսն ու վազեցի դուրս։ Նստեցի մեքենան։
-Ինչո՞ւ ես նման բան արել։
-Նա ոչ մի վատ բան չի մտածի։
-Կմտածի։
-Զանգե՞մ հարցնեմ։
-Զանգիր։
Նա վերցրեց հետախոսը։
-Է՜յ,-ես խփեցի նրա ձեռքին, հեռախոսն ընկավ ձեռքից։
-Օ օո՜ւ, ներիր։
-Վայրենի արարած։
-Է՜յ։
-Դու երևույթ ես։ Տեսնես կա՞ն էլի քեզ պեսերը։
-Ես իսկապե՞ս շատ վատն եմ։
-Շա՜տ։
-Դրա համար էլ բոլորը լքեցին ինձ։ Ուրեմն ես եմ մեղավոր։
-Բոլո՞րը։
-Ըհն։
-Ո՞վ։
-Նա։
-Նա՞, ախ նա՜։ Իսկ նա ո՞վ է։
-Հարցեր մի տուր խնդրում եմ։
-Լավ։
-Ես ուղղակի սիրում էի նրան, իսկ նա...
-Լավ լավ թեման փոխենք։ Ավելի լավ է պատրաստվիր, հիմա Էմմային կտեսնես։
-Հուզվում եմ։
-Դու հուզվել գիտե՞ս։
-Իրո՞ք ռոբոտի տպավորություն եմ թողնում։
-Մի քիչ։
-Լռում եմ։
-Լռիր, որովհետև հասանք։
Մենք իջանք մեքենայից, ու ներս գնացինք։ Սա մի գեղեցիկ, երկու հարկանի տուն է։
-Էմմա՞,-ձայն տվեց Հենրին։
-Այո՞ Հենրի։ Եկա՞ր,-հյուրասենյակ վազեց Էմման,-Մա՞յլ,-նրա աչքերը լցվեցին,-Մա՜յլ,-նա վազեց ու գրկեց ինձ։
-Էմ, փոքրի՜կս։ Կարոտել էի քեզ իմ հրեշտակ։
-Ես էլ քեզ։
Նա կախված էր վզիցս։ Ես կանգնեցի։ Նա դեռ գրկած էր ինձ։ Նրան գրկած մոտեցա բազմոցին, նստեցի, նրան էլ նստեցրի գիրկս։
-Ինչպե՞ս գտար նրան Հենրի։
-Շատ պատահական։ Նրան մորաքրոջ տանն եմ տեսել։
-Քորթնի մորաքրո՞ջ։ Ի՞նչ էիր անում այնտեղ Մայլ։
-Սիդի դայակն եմ։
-Ինչ բախտավոր է Սիդը։
-Այո՞։
-Ըհն։ Ես էլ կուզեի քեզ պես դայակ ունենալ։
-Իսկապե՞ս։
-Հա շատ։ Կուզեի, որ դու իմ մայրիկը լինեիր։
-Քո մայրի՞կը։
-Ըհն։
Ես նայեցի Հենրիին։
-Էմ դու ինչպե՞ս ես պատկերացնում, որ նա մեր մայրիկը լիներ։ Ես նրանից մեծ եմ։
-Իրոք որ,-սկսեց ծիծաղել։
Ես ու Հենրին էլ միացանք ծիծաղին։
-Ինչ-որ բան կխմե՞ս։
-Ոչ շնորհակալ եմ։
-Իսկ մի գուցե քաղցա՞ծ ես։
-Ոչինչ չեմ ուզում, հանգիստ նստիր։
-Հաստա՞տ։
-Այո՜։
-Լավ նստում եմ։
-Քեզ ո՞նց ես զգում Էմ։
-Հիանալի։ Զգում եմ, թե ինչպես եմ ապաքինվում։
-Հոյակապ է։
-Մտքովս մի լավ բան անցավ,-ասաց Հենրին։
-Եվ ի՞նչ։
-Եկեք մի տեղ գնանք միասին։
-Բայց ո՞ւր եղբայր։
-Ոչ Հենրի, դուք գնացեք, իսկ ես գնամ տուն։
-Մայլի՜, խնդրում եմ։
-Ախր Էմ...
-Նա համաձայն է եղբայր, այնպես որ գնացինք։
-Գնացինք։
Դուրս եկանք տանից, ու նստեցինք մեքենան։ Հենրին մեզ տարավ հրաձգարան։ Մենք սկսեցինք կրակել։ Հերթով կրակում էինք, ու կարողացանք մի փոքրիկ փափուկ խաղալիք հաղթել։ Մեր ուրախությանը չափ ու սահման չկար։
-Սա քեզ Մայլ։
-Ո՜չ Հենրի, սա Էմմային ավելի կուրախացնի, չէ՞ Էմ։
-Ոչ։ Ես նմանատիպ խաղալիքներ շատ ունեմ, իսկ դու հաստատ չունես, թող սա միշտ քեզ մոտ մնա։
Գրկեցի նրան։
-Շնորհակալ եմ։
-Գնում ենք պաղպաղակ ուտելու։
-Գնացինք։
Մենք ճանապարհ ընկանք դեպի կրպակ ու երեք պաղպաղակ գնեցինք։ Ուտելով շարունակում էինք քայլել։ Հասանք մի մանկական սրճարանի։
Հենրիին զանգ եկավ։
-Այո՞ մորաքույր,-նա միացրեց բարձրախոսը։
-Ինչպե՞ս եք։
-Հիանալի։
-Երևում է։
-Որտեղի՞ց։
-Ձախ կողմ նայիր։
Մենք նայեցինք մեզնից ձախ ու տեսանք նրանց։ Էմման վազեց այդ կողմ, մենք էլ Էմմայի հետևից գնացինք դեպի երջանիկ ընտանիքի կողմը։
-Հենրի, եթե կցանկանաք, Էմման թող մեզ հետ մնա, և՛ Սիդը իրեն մենակ չի զգա, և՛ Էմման։
-Է՞մ, ի՞նչ կասես։
-Կմնամ այստեղ։
-Կարող եք դուք էլ մնալ Հենրի։
-Ը՜ ոչ, ավելի լավ է ես ու Մայլը գնանք զբոսանքի։
-Կմնա՛նք,-ընդհատեցի ես։
-Գնացինք,-Հենրին ձեռքս բռնեց, ու արագ քայլերով հեռացավ։
-Ցնդե՞լ ես։
-Եթե ասում եմ գնացինք, ուրեմն գնացինք։
-Ինձ տուն տար։
-Լռի՛ր, մտածում եմ։
-Ի՞նչ ես մտածում։
-Թե ո՞ւր գնանք։
-Տուն։
-Գնացինք։
-Ո՞ւր։
-Արի կասեմ...

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя