Մաս 42

110 11 0
                                    

Զանգեցի նրան։
-Հե՞ն։
-Հա՞ Մայլ։
-Ուզում եմ հանդիպենք, շատ շտապ խոսելու բան կա։
-Ի՞նչ է պատահել։
-Կհանդիպենք կասեմ, այսպես չեմ կարող պատմել։
-Լավ։ Գա՞մ հետևիցդ։
-Ըհն։
-Դե գալիս եմ։
Կես ժամ անց Հենրին հասավ։ Բացեցի դուռը։
-Ի՞նչ է պատահել։
-Ներս արի կասեմ։
Տեղավորվեցինք հյուրասենյակում։
-Կասե՞ս ինչի համար ես այսքան շտապ կանչել։
-Շատ կարևոր նորություն եմ իմացել։
-Լսում եմ։
-Մայրս այս վիճակին է հասել այդ վհուկի պատճառով։ Նա մորս ընկերուհին էր իբրև։ Երկու տարի առաջ մորս մեղադրեցին հորեղբորս մահվան մեջ, բայց մայրս մեղավոր չէր։ Հետո նրան տարան հոգեբուժարան։ Պարզվել էր, որ մայրս հղի է, իսկ վհուկը իմանալով այդ մասին՝ դեղեր է տվել, ու մայրս կորցրել է երեխային։ Հետո նա գնացել է մորս մոտ, ու ասել, որ ինքն է սպանել հորեղբորս։ Մայրս քիչ-քիչ գիտակցության էր գալիս, նա էլ վախեցել էր, դրա համար սկսել էր դեղեր տալ, որ նորից խելագարվի։ Իսկ հետո ցանկացել է սպանել վկայից ազատվելու համար։
-Որտեղի՞ց գիտես այս ամենը։
-Մայրս սթրեսի պատճառով կորցրել էր հիշողությունն ու նրա մոտ հոգեկան խնդիրներ էր առաջացել։ Այսօր առավոտյան խոսեցինք, լաց եղավ, գոռաց, սթրես ապրեց, ու հիշեց ամեն ինչ։
-Նշանակում է մայրդ ապաքինվում է։
-Ըհն։ Բայց նա ասաց, որ երազ է տեսել, ու եթե չազատենք հայրիկին, նրան կսպանեն։
-Չազատես հայրիկի՞դ։
-Այնքան լարված էի, որ մոռացել էի ասել։ Նա առևանգել է հորս, ու հանդիպում է նշանակել։
-Որտե՞ղ։
-Դեռ չգիտեմ, ասաց, որ կզանգի։
-Դու չես կարող մենակ գնալ։
-Պարտավոր եմ, նա այդպես է կարգադրել։
-Ոստիկանությունը կգա քեզ հետ, բայց սկզբում դուրս չեն գա։ Իսկ հետո միանգամից դուրս կգան ու կձերբակալեն նրան։
-Այդ դեպքում ինձ էլ կձերբակալեն հոգեբուժարանից հիվանդ փախցնելու համար։
-Դու դրա համար պատճառ ես ունեցել, կարելի է ասել, որ մարդու կյանք ես փրկել։ Դե դա քրեապես պատժելի է, բայց ես մի ծանոթ ունեմ ոստիկանությունում, նա կկարողանա այդ փաստը կոծկել։
-Իսկապե՞ս։
-Ըհն։
-Շնորհակալ եմ Հեն, անչափ շնորհակալ եմ։
-Դե ինչ, մնում է սպասել նրա զանգին։
Հենրիի խոսքի վրա զանգ ստացա։ Վերցրի։
-Երկու ժամից ձեր տանից քիչ հեռու, այգու հարևանությամբ գտնվող կիսակառույց շենքում։
-Լավ։
-Երեսուն հազար դոլլար։
-Ի՞նչ։
-Երեսուն հազար դոլլարը ձեռքումդ։
-Երկու ժամո՞ւմ։ Բայց...
-Մենակ։
-Գիտեմ։
Անջատեց։
-Ի՞նչ ասաց։
-Երկու ժամից մեր տանը մոտ այգուց քիչ հեռու գտնվող կիսակառույց շենքում։ Երեսուն հազար դոլլարը ձեռքումս։
-Երեսուն հազա՞ր։
-Ըհն։
-Զանգեմ տեղյակ պահեմ։
-Լավ։
-Մայլ ի՞նչ է կատարվում ներսումդ։
-Անբացատրելի է, չգիտեմ։
-Ուղղակի երբեք լաց չես լինում։ Ինչ էլ, որ պատահել է, երբեք աչքերդ թաց չեմ տեսել։
-Դա իմ թերությունն է։ Ես թույլ մարդ եմ, եթե լաց չեմ լինում։ Ես մանկուց այդպիսին եմ։ Երբ ընկնում էի, մայրս ասում էր գոնե լաց եղիր, թող ցավը դուրս գա միջիցդ, բայց ես լաց չէի լինում։
-Առաջին մարդն ես, որին ճանաչում եմ այդպիսին։
-Դա լավ չէ։ Չես պատկերացնի, թե հիմա ինչքան կուզեի լաց լինել ու թեթևանալ, բայց չգիտեմ անգամ թեթևությունն ինչպիսին է լինում։
-Երևի կգա օր, երբ լաց կլինես։
-Չեմ կարծում։ Անգամ հորեղբորս մահվանը լաց չեղա։ Ես նրա հետ շատ կապված էի։
-Ցավալի է, որ հանգստություն չես գտնում, բայց ամեն բան լավ կլինի։ Այո՞,-վերցրին հեռախոսը,-Բարև ընկեր։ Հենրին է։ Լավ շնորհակալ եմ, դո՞ւ ինչպես ես։ Լսիր քեզ մի խնդրանք ունեմ։ Ինձ պետք է, որ երկու ժամից լինեք մի վայրում՝ հասցեն կուղարկեմ, որտեղ հանցագործ կա, ու անհրաժեշտ է երեսուն հազար դոլլարի կեղծ թղթադրամ։ Հա ճանապարհին կպատմեմ ամբողջ եղելությունը։ Շնորհակալ եմ անչափ։ Առայժմ։
Անջատեց։
-Ի՞նչ ասաց։
-Կգան։
-Լավ է։
-Մայլի՜,-լսվեց մորս ձայնը։
-Եկա մամ,-վազեցի մորս սենյակ,-ի՞նչ է պատահել մամ։
-Հայրդ ինչպե՞ս է, բերե՞լ ես նրան։
-Գնում եմ, մի քիչ հետո գնում եմ, որ բերեմ։
-Ապրես, ապրես Մայլի։
-Չանհանգստանաս մամ, ամեն ինչ լավ կլինի։
-Ըհն։ Դե գնա։ Գնա բեր հայրիկիդ։
Դուրս եկա սենյակից։
-Ինչպե՞ս կարող եմ նրան այստեղ թողնել։
-Զանգիր բժշկուհուն թող գա նրա մոտ։
-Կգա՞։
-Զանգիր տեսնենք։
Զանգեցի բժշկին։
-Բարև։
-Բարև։
-Քեզ մի խնդրանք ունեմ։
-Ինձնից հեռու մնա Մայլի, դու ինձ փորձանքի մեջ ես գցում։
-Մեծ բան չէ խնդրածս։
-Ի՞նչ է պատահել։
-Կարո՞ղ ես գալ մորս մոտ։ Ես պետք է դուրս գամ։
-Բայց...
-Մեկ ժամով։
-Լավ, ե՞րբ գամ։
-Եթե հարմար է հենց հիմա։
-Լավ, հասցեն հաղորդագրություն ուղարկիր։
-Հիմա։ Շնորհակալ եմ։
Անջատեցի։
-Ի՞նչ ասաց։
-Այս հարցն էլ լուծվեց։
-Հոյակապ է։ Սպասենք գա, ու դուրս գանք։
Քառասուն րոպե էր անցել, երբ բժշկուհուն բերող տաքսին կանգ առավ դռան առաջ։ Նա մտավ ներս, իսկ մենք առանց ժամանակ կորցնելու դուրս եկանք։ Գնացինք, պայմանավորվեցինք ամեն ինչ։
-Մա՞յլ։
-Հա՞ Հեն։
-Զգույշ կլինես։
-Ըհն։ Դու էլ։
-Կսպասեմ, որ վերադառնաս։
-Շնորհակալ եմ ամեն ինչի համար։
-Չվախենաս։
-Չեմ վախենում։
Շրջվեցի նրան մեջքով, հետո նորից դեմքով նրան կանգնեցի, վազեցի ու գրկեցի։
-Սիրում եմ քեզ Հեն։
-Ես էլ քեզ Մայլ։
Ես նրան այնպես էի գրկել, ասես վերջին անգամն էի գրկում։ Դե հաճախ է լինում դեպքեր, որ նման տեղերից ողջ դուրս չեն գալիս։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя