Մաս 39

146 12 2
                                    

Առավոտյան շուտ արթնացա, որ մայրս ինձ անկողնում չտեսնի տղամարդու հետ։ Վեր կացա ու սկսեցի նախաճաշ պատրաստել։ Ժամը յոթն է։ Ուշ ենք քնել, ու քունս մի քիչ տանում է, բայց աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Կիրակի է։ Կզանգեմ ու Քորթնիից հանգստյան ժամեր կխնդրեմ։ Ընթացքում կգնամ աշխատանքի, ուտելու բան կպատրաստեմ ու նորից կվերադառնամ։ Ժամը ութն էր լինում, երբ Հենրին արթնացավ ու մտավ խոհանոց։
-Ո՞նց ես քնել։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Լավ, ե՞րբ ես արթնացել։
-Յոթին։
-Յոթի՞ն։ Այդքան շո՞ւտ։
-Դա շուտ չէ։ Միշտ յոթն անց կես, կամ ութին եմ վեր կենում, որ հասցնեմ աշխատանքի գնալ։ Կես ժամ շուտ, կես ժամ ուշ, բան չի փոխվում։
-Դե հա սովորական ժամ է, բայց նման գիշերվանից հետո դժվար է արթնանալը։
-Չէի ուզում մայրս վեր կենար, ու ինձ տղամարդու հետ նույն անկողնում տեսներ։
-Հա՜, այ հիմա պարզ է։
-Նախաճաշում ես չէ՞։
-Ըհն, բայց թեթև մի բան։
-Թեյ տա՞մ։
-Ըհն։
-Հիմա կլինի։
Թեյնիկը գազօջախին էի դնում, երբ մորս գոռոցը լսեցի։
-Ի՞նչ եղավ,-հարցրեց Հենրին։
-Սպասիր, հիմա կգամ,-անհանգիստ ասացի ես, ու վազելով մորս սենյակ մտա։
-Մա՞մ։
-Որտե՞ղ եմ ես։
-Հանգի՜ստ, դու մեր տանն ես։ Մենք գիշերն ենք եկել։ Ամեն ինչ կարգին է։
-Մայլի՞։
-Հա ես եմ՝ քո Մայլին,-ես մոտեցա նրան ու գրկեցի։
-Վախեցա, որ տեսա տանը չեմ։
-Էլ այնտեղ չես գնալու։ Հիմա սա՛ է քո տունը։
-Բայց ես այնտեղ ընկերներ ունեմ։
-Հետո կտեսնես նրանց։
-Լավ։
-Քաղցա՞ծ ես։
-Ըհն։
-Դե արի օգնեմ հագնվիր, ու գնանք բոլորով նախաճաշենք հա՞։
-Էլի՞ մարդ կա։
-Հա կա։ Մի տղա է մամ։
-Ո՞վ է նա։
-Նա իմ ընկերն է։
-Քո ընկե՞րը։
-Ըհն։
-Քո ընկե՞րը, սովորակա՞ն, թե՞ փեսացուդ։
Ժպտացի։
-Փեսացուս։
-Դուք սիրո՞ւմ եք իրար։
-Շատ մամ, շատ։
-Իմ Մայլի՜,-նա գրկեց ինձ։
-Դե արի գնանք։
-Ըհն։
Ես օգնեցի նրան հագնվել, ու տարա խոհանոց։
-Բարև ձեզ,-մի քիչ անհանգիստ ասաց Հենրին։
-Բարև՜։
Մայրս նստեց աթոռին։
-Ձեզ լա՞վ եք զգում։
-Այո, իսկ դո՞ւ։
-Լավ շնորհակալ եմ։
-Դե նստիր Հեն,-մոտեցա նրան ու կամաց ասացի,-մի վախեցիր, նա վտանգավոր չէ։
-Ըհն։
Հենրին նստեց սեղանի մոտ, ես էլ նստեցի նրանց հետ, ու սկսեցինք նախաճաշը։ Հետո մորս դեղեր տվեցի, նա նորից քնեց։ Մինչ քնած էր, Հենրիին խնդրեցի ինձ արագ աշխատանքի տանել, բայց նա մերժեց։
-Ոչ Մայլ, դու չպետք է նրան մենակ թողնես։ Ես կզանգեմ մորաքրոջս, կպատմեմ իրավիճակի մասին, ու իմ տան աշխատողին կխնդրեմ այսօր նրա տուն գնալ։
-Լո՞ւրջ։
-Ըհն։
-Լավ։
-Զանգեմ գամ։
-Շնորհակալ եմ։
Հենրին զանգեց Քորթնիին, իսկ ես սկսեցի տունը կարգի բերել։
-Զանգեցի։
-Ի՞նչ ասաց։
-Ասաց խնդիր չկա։
-Ֆո՜ւ, ինչ լավ է։
-Ըհն։ Դե հիմա ասա տեսնեմ ի՞նչ բերեմ ուտելու, որ բավարարի ամբողջ օրը։
-Մոտակայքում խանութ չկա՞։
-Կա։
-Ուրեմն ես ինքս կգնեմ։
-Ոչ ասա ես կբերեմ։
-Հե՜ն։
-Կբերեմ, հետո ինչ պակասի դու ինքդ կգնես։
-Լավ, ուրեմն կգնես այն, ինչ անհրաժեշտ կգնես։
-Լավ դե գնացի։
-Լավ։
Նա համբուրեց ինձ ու դուրս եկավ։ Մինչև վերադառնալը հասցրի բակն էլ մաքրել։ Վերադարձավ։
-Այս ի՞նչ ես այսքան բերել, որ նման մեծ տոպրակը լցրել ես։
-Դե կնայես կտեսնես, իսկ հիմա ես գնամ սիրելիս, գործեր կան։
-Լավ։ Կգա՞ս էլի։
-Չգիտեմ։ Կաշխատեմ գալ։
-Լավ։
Ես համբուրեցի նրան, ու ճանապարհեցի։ Խոհանոցում բացեցի տոպրակն ու սկսեցի մթերքները տեղավորել պահարաններում ու սառնարանում։ Խելագառը այնքան բան է գնել, որ շատ երկար ժամանակ կբավականացնի։ Սկսում եմ ինձ վատ զգալ ամեն անգամ նրան նեղության մեջ գցելու համար։
Նստեցի հանգստանալու, ու զանգեցի հայրիկին։
-Պա՞պ։
-Այո՞ Մայլ։ Ինչպե՞ս եք։
-Լավ, դո՞ւ ինչպես ես։
-Լավ։
-Մի բան կերե՞լ ես։
-Կերել եմ։
-Ի՞նչ ես կերել։
-Ինչ գտել կերել եմ։
-Շա՞տ քաղցած էիր,-ծիծաղելով ասացի ես։
-Այո։
-Այս երկու օրը կազմակերպենք ու գնանք քեզ համար հագուստներ գնելու, լա՞վ։
-Ես դրանց կարիգը չունեմ աղջիկս։
-Ես չեմ ուզում, որ այդ մի զույգ հագուստով մնաս, գոնե փոխնորդ ունենաս։
-Դե լավ։
-Լավ պապ անջատեմ տեսնեմ մայրիկն ինչպես է։
-Մա՞յլ։
-Հա՞։
-Ե՞րբ կարող եմ գալ նրան տեսնելու։
-Մի հարմար օր կգաս լա՞վ։ Թող հարմարվի այս ամենին հետո։
-Լավ։
Անջատեցի հեռախոսն ու մտա մայրիկի սենյակ։ Նա լուռ նստած է անկողնուն։
-Կարծեցի թե քնած կլինես։
-Նոր զարթնեցի։
-Ինչպե՞ս ես քեզ զգում։
-Մայլ ես կբուժվեմ չէ՞։
-Անպայման։
-Ես գիտեմ, ես գիտակցում եմ, որ հիմարություններ եմ դուրս տալիս։
-Այդպես մի ասա։
-Հա՜ հա՜ գիտեմ։ Հնարավոր է անգամ վախեցնում եմ քեզ, բայց ես վտանգավոր չեմ։ Ես չեմ վնասի քեզ։
-Գիտեմ մամ։
-Չգիտեմ ինչքան ժամանակ եմ այս վիճակում, ես ոչինչ չեմ հիշում, միայն երբեմն երազի պես ինչ-որ բաներ մտքիս են գալիս, բայց շատ արագ անհետանում են, ու ես նորից մնում եմ դատարկ հիշողությունների մեջ։
-Դու շուտով կկազդուրվես։ Հիմա՝ երբ սկսես ավելի քիչ դեղեր խմել, հիշողությունդ քիչ-քիչ կկարգավորվի։ Կսկսես ամեն ինչ հիշել, քեզ ավելի լավ կզգաս։
-Վստա՞հ ես։
-Ավելի քան վստահ։
-Ինձ էլ այնտեղ չես տանի չէ՞։
-Չեմ տանի, մի՛ վախեցիր։
-Ես սիրում եմ քեզ աղջիկս։
-Ես էլ քեզ մայրիկ։
Ես համբուրեցի նրա ձեռքն ու ամուր գրկեցի։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя