Մաս 37

116 11 0
                                    

Ուրեմն այդ նա է։ Նա է ուզում սպանել մորս։ Բայց ինչի՞ համար։
Ես վազեցի աշխատանքի, բայց ուշք ու միտքս ուրիշ կողմ էր։

***

Զանգեց Հենրին։
-Մա՞յլ։
-Այո՞։
-Վերցրել եմ մեքենան։
-Շնորհակալ եմ։
-Կասե՞ս ինչ է պատահել։
-Կասեմ Հեն, բայց կհանդիպենք նոր։
-Ե՞րբ ես ավարտում աշխատանքդ։
-Իննին։
-Կգամ հետևիցդ։
-Լավ։

***

Ամբողջ օրս լարված անցավ։ Նույնիսկ Սիդին չէի կարողանում դաս սովորեցնել։ Մտքերս լրիվ ուրիշ կողմ էր։ Վերջապես ժամը եկավ ու ավարտեցի աշխատանքս։ Հենրին ուղիղ ժամին տեղում էր։ Նստեցի մեքենան։
-Բարև։
-Բարև։
-Բացատրիր տեսնեմ ի՞նչ է պատահել։
-Կօգնե՞ս ինձ։
-Ինչո՞ւմ։
-Ես մեքենա վարել չգիտեմ, ու դրա համար քո օգնությունն է անհրաժեշտ։
-Ինչո՞ւմ է կայանում իմ գործը։
-Հոգեբուժարանից մարդ պետք է փախցնեմ։
-Գժվե՞լ ես,-ծիծաղելով ասաց նա։
-Ես լուրջ եմ ասում Հենրի։ Կօգնե՞ս, թե՞ ոչ։
-Ո՞ւմ ես ուզում փախցնել։
-Մորս։
-Մո՞րդ։ Դու մա՞յր ունես։
-Այո։ Նա հոգեբուժարանում է, նրան ուզում են սպանել։ Ես չեմ կարող վստահել այնտեղի մարդկանց։
-Ո՞վ է ուզում սպանել։
-Հայրս ու մայրս բաժանվեցին մի վհուկի պատճառով։ Նա մինչև վերջերս հորս հետ էր ապրում, հետո թալանեց ու փախավ։ Մայրս նրա պատճառով արդեն երկու տարի է հոգեբուժարանում է։ Ես նրանց միանալուց հետո կես տարի նրանց հետ եմ ապրել, հետո հայրս ինձ շատ հանկարծակի դուրս արեց տնից։ Առանց բացատրության ինձ դուրս նետեց, կարծելով, որ անբարոյականի մեկն եմ։
-Չեմ հասկանում։
-Նա հորս ականջին ստեր էր փչել, ասել էր, որ կապվել եմ մի տղամարդու հետ ու հղիացել։
-Լո՞ւրջ։
-Ըհն։ Դա էլ մի կողմ, նաև ասել էր, որ հեռացրել եմ երեխայիս։
-Աստվա՜ծ իմ։
-Այո։ Ու հայրս դուրս արեց ինձ։ Ես դարձա թափառաշրջիկ։ Ապրելու տեղ, հաց ու ջուր չունեի։ Հետո գնացել էի իրերս հավաքելու, ու տանից փող վերցրի։ Տատիկիցս հիշատակ մնացած մի շղթա ունեի։ Ստիպված վաճառեցի, որ մի կտոր հաց ունենամ։ Ամենացածրակարգ հյուրանոցում էի ապրում։ Երբեմն գնում էի նրա մոտ ու նա ինձ մի քիչ գումար էր տալիս։ Խղճում էր,-քմծիծաղ տալով ասացի ես,-Հետո դադարեց նաև գումար տալ, ու ես դարձա անտուն ու անտեր։ Օրերով քաղցած էի մնում։
-Սարսափելի է։ Լավ իսկ ինչի՞ համար է ուզում մորդ սպանել։
-Չգիտեմ։ Իսկապես չեմ հասկանում։ Երևի կա այնպիսի մի բան, որ մայրս գիտի, ու նրան խանգարում է իր իմացածով հանդերձ։
-Ախր մայրդ հոգեբուժարանում է։ Նա ի՞նչ պետք է իմանա խելագարից,-ես սառած նրան նայեցի,-Ներիր, ներիր խնդրում եմ։
-Դարձրի՛ն, նրան այդպիսին դարձրին։
-Կներես։
Խորը շունչ քաշեցի։
-Մորս վիճակը գնալով ավելի է վատանում, որովհետև նա վաղուց կարգադրել էր նրան բուժող բժշկին, որ դեղերը կրկնակի անգամ ավել տա, ու մայրս վերջնական մոռանա և գժվի։
-Դաժան կին է։
-Կօգնե՞ս նրան դուրս բերել այնտեղից։
-Իսկ ո՞ւր ես տանելու նրան։
-Չգիտեմ, ոչ մի տեղ չունեմ, բայց մի բան կանեմ։ Թեկուզ մեքենայում կանցկացնենք գիշերը, իսկ առավոտյան տուն ման կգամ։ Ուղղակի այնքան արագ ստացվեց, որ չհասցրի անգամ տուն գտնել։
-Մորդ համար նաև հանգստացնող դեղեր են պետք։
-Գիտեմ։
-Նրան իմ տուն կտանենք։
-Ոչ ոչ ոչ Հենրի, շնորհակալ եմ, բայց ոչ։ Էմման կվախենա, դե նա էլ կարող է իրեն սխալ պահել։ Չեմ ուզում։
-Ուրիշ տուն կտանենք։ Ես էլի տուն ունեմ։ Դե շատ մեծ ու ճոխ չի, բայց հարմար կլինի։
-Լո՞ւրջ։
-Ըհն։
-Շնորհակալ եմ Հեն,-ես գրկեցի նրան,-Դու իսկապես որ իմ փրկիչն ես։ Դե արի գնանք։ Չեմ ուզում ժամանակ կորցնել։
-Գնացինք։ Ո՞ր կողմ եմ քշում։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя