Մաս 7

168 10 0
                                    

Առավոտ։ Ես արթնացա, պատրաստվեցի ու դուրս եկա, որպեսզի գնամ աշխատանքի։ Իննին մեկ պակաս ես արդեն տեղում էի։ Միանգամից բարձրացա Սիդի սենյակ։ Թակեցի դուռը։
-Կարելի՞ է։
-Ներս արի։
Ներս մտա ու մոտեցա նրան։ Նա դեռ պարկած էր, ու ինչ-որ բան էր անում։
-Այդ ի՞նչ ես անում։
-Նկարում եմ։
-Իսկ ի՞նչ։
-Ոչ մի բան։ Դա կարևոր չէ։
-Դու նկարի՞չ ես։
-Այո։ Ես դա հորիցս եմ ժառանգել։
-Պա՜րզ է։ Իսկ չե՞ս սիրում ցույց տալ նկարներդ։
-Ոչ, դրանք միայն ինձ է կարելի տեսնել։
-Հասկացա։ Սիդ դու ընկերներ չունե՞ս։
-Ունեմ, բայց դրանք ուղղակի դպրոցական ընկերներ են, այլ ոչ կյանքի։
-Դու գիտե՞ս, որ մեծ մարդու պես ես մտածում։
-Հայրս էլ, մայրս էլ այդպիսին են։ Ես նրանց եմ նմանվել այդ հարցում։
-Ինձ թվում է դու շա՜տ հարցերում ես նրանց նմանվել։ Մորդ պես խելացի ու հասկացող մարդ ես։
-Ու հայրիկիս պես բարի։
-Իսկ հայրիկդ որտե՞ղ է։
-Նա աշխատում է, ու հաճախ է գործուղման գնում։ Դրա համար էլ քիչ է տանը լինում։
-Ա՜մ։ Կարոտու՞մ ես նրան։
-Չափազանց շատ։
-Լա՜վ, մռութներդ մի կախիր։
-Այո։
-Լավ դա մի կողմ։ Ձեր դասերը ամսի քանիսի՞ց են սկսվելու։
-Սովորաբար ամսի մեկից։
-Շատ լավ։ Իսկ դու լա՞վ ես սովորում։
-Ասում են, որ խելացի եմ, բայց սովորել չեմ սիրում։
-Ես այնպես կանեմ, որ կսիրես ու կսովորես, լա՞վ։
-Իսկ դու լա՞վ ես սովորել։
-Ես ամբողջ կյանքում գերազանց եմ սովորել։
-Դա հաճելի՞ է։
-Շատ։ Երբ ամբողջ դասարանի առաջ հայտնում են քո բարձր գնահատականները, կամ, երբ ծնողներդ հպարտանում են քեզնով։ Ինձ թվում է նրանց ավելի լավ կերպով ուրախացնել չես կարող, քան բարձր գնահատականներով։
-Այդպե՞ս ես կարծում։
-Ծնողներս ինձ այդպես էին ասում։ Ասում էին, որ նրանք չափազանց ուրախ են ու հպարտ, որ ես իրենց աղջիկն եմ։
-Երանի ես էլ այդպես սովորեի։
-Ես կօգնեմ քեզ։
-Ինչպե՞ս։
-Երբ դասերդ կսկսվեն, այդ ժամանակ էլ կհասկանաս, թե ինչպես։
-Պարզ է։
-Փաստորեն չորս օրից սկսվում են դասերը հա՞։
-Ըհն։ Էլի դպրոց, դասեր, դասընկերներ, օ՜ Աստված իմ, ես չեմ կարող։
-Նախ առաջին, քո բառապաշարից հանի՛ր չ տառը, առավել ևս "չեմ կարող" արտահայտությունը։ Դա՛ է քո բոլոր անհաջողությունների պատճառը։
-Իսկապե՞ս։
-Ըհն։
-Ուրեմն ծխել, ծխել, ծխել։
-Ո՜չ, ես դա՛ նկատի չունեի։ Բացասական դեպքերում չ-ն նույնիսկ պարտադի՛ր է։
-Չծխե՛լ, չծխե՛լ, չծխե՛լ։
-Ապրես խելացի տղա։ Իսկ հիմա ասա ինձ, դու քաղցած չե՞ս։
-Քաղցած եմ։
-Դե ուրեմն պատրաստվիր, ես էլ գնամ մի բան եփեմ։
-Լավ։
Ես իջա խոհանոց։ Այստեղ է Միսս Քորթնին։
-Բարի լույս։
-Բարև Մայլի։
-Ես Սիդի սենյակում էի։
-Գիտեմ։
-Դուք ոչինչ մի արեք, ես ինքս սուրճ կպատրաստեմ։
-Ինչո՞ւ։ Ես չե՞մ կարող քեզ օգնել։
-Դրա կարիքը ամենևին էլ չկա։
-Դե՜ վերջ տուր։ Դու սուրճ կխմե՞ս։
-Ինձ վատ եմ զգում, որ Դուք եք...
-Կխմե՞ս։
-Ըհն։
-Հիմա պատրաստ կլինի։
-Ձեզ ինչպե՞ս եք զգում։
-Հիանալի, իսկ դո՞ւ։
-Լավ շնորհակալ եմ։ Եկեք այսպես անենք։ Մինչ Դուք կպատրաստեք սուրճը, ես էլ ուտելու բան կպատրաստեմ։
-Իսկ ի՞նչ ես պատրաստելու։
-Դո՛ւք կարող եք ասել, թող Ձեր որոշումը լինի։
-Այսպես ասեմ, մեր ընտանիքում ամեն ինչ ուտում են, բացի մի բանից։
-Եվ ի՞նչն է դա։
-Դա խաշած ձուկն է։ Մենք դրանից չենք սիրում։ Մեր բոլոր աշխատողները դա շատ վատ էին պատրաստում, և դա ստիպում է մեզ ձուկ չսիրել։
-Իսկ ի՞նչ կասեք, եթե ես հե՛նց խաշած ձուկ պատրաստեմ։ Մայրս է ինձ սովորեցրել մի հիանալի բաղադրատոմսով։ Ու ես ու մայրս այնքան համեղ էինք պատրաստում, որ հայրիկը համից չէր կշտանում։
-Լավ քեզ էլ կտանք այդ շանսը։ Զարմացրո՛ւ մեզ։
-Լավ,-ժպտացի ես,-Իսկ ուրիշ ի՞նչ կցանկանաք։
-Կարտոֆի՞լ, կամ գուցե կոտլետ, կամ էլ սպագետտի։
-Ա՜յ լավ հիշեցրիք։ Մենք մի հայ հարևանուհի ունեինք։ Նա երկար տարիներ խոհարար էր եղել։ Ասում էր, որ ձուկը առանց կարտոֆիլի ուտել չի լինում։ Դրանք շատ համեղ են իրար հետ։ Երկշերտ կաթսայի ներքևում կարտոֆիլն է եփվում, իսկ վերևում ձուկը։ Իսկ այս ամենը համեմված է մի շարք համեմունքներով, ու համն անմահական է։
-Հետաքրքի՜ր է։
-Ի դեպ մի անգամ ես ինքս պատրաստեցի, երբ տասնվեց տարեկան էի, ու երբ նա կերավ, ասաց, որ նույնիսկ գերազանցել եմ ուսուցչիս։
-Դե՜ Մայլի, ես քեզ հետ մեծ հույսեր եմ կապում խաշած ձկան վերաբերյալ։
-Շնորհակալ եմ վստահության համար։
-Դե ինչ արի սուրճը խմենք, հետո դու աշխատանքիդ կանցնես։ Ես մի քանի գործ ունեմ, դուրս եմ գալու տանից։
-Շատ լավ։
Ասեմ, որ Միսս Քորթնին ինձ սարսափելի շատ է դուր գալիս։ Նա հիանալի մարդ է։
Սրճելուց հետո նա դուրս եկավ տանից, իսկ ես սկսեցի գործս անել։ Նախ բանանով, ելակով հյութ և համեղ խմորեղեն պատրաստեցի Սիդի նախաճաշի համար։ Սիդին կանչեցի, որպեսզի իջնի ներքև։ Չանցած հինգ րոպե, և նա արդեն այստեղ է։
-Քեզ համար համեղ բաներ եմ պատրաստել, ահա, փորձիր։
-Վստա՞հ ես, որ չեմ թունավորվի։
-Ինչպե՞ս կարող էիր ավազակ,-նա գողտրիկ ժպտաց,-Քեզ ասե՞լ են, որ չափից ավելի գեղեցիկ ժպիտ ունես։
-Առաջինն ես, ում ասածը հաճելի է։
-Լո՞ւրջ։
-Շատ։
Ես քաշեցի աթոռն ու տեղավորվեցի նրա կողքին։
-Իսկ ինչո՞ւ սկսեցիր ինձ այսպես վերաբերվել։ Ի՞նչ կա իմ մեջ, որ այդքան քեզ դուր է եկել։
-Ես դա ինքս էլ ասել չեմ կարող։ Ինձ թվում է, որ ես մի անգամ քեզ տեսել եմ իմ երազներից մեկում։
-Իսկապե՞ս, իսկ ի՞նչ էի անում այնտեղ։
-Ինձ էիր փրկում։
-Հետաքրքի՜ր է։
-Եվ հետո դու հետաքրքիր աղջիկ ես երևում։ Իմ բոլոր դայակները շատ ձանձրալի էին։ Մի քանիսը տարիքներն առած կանայք էին, մի քանի քո տարիքի աղջիկներ՝ անխելք ու մեծամիտ էին, դա էլ մի կողմ առավոտից երեկո բամբասկոտ կնոջ պես հեռախոսով էին խոսում։
-Բախտդ չի բերել դայակների հարցում։
-Արդեն բերում է,-ժպիտով ասաց նա։
Ես չդիմացա ու համբուրեցի նրան։
-Դու շատ լավն ես, ու ես քեզ շատ սիրեցի,-ասացի ու վեր կացա,-Երես չառնե՜ս,-գործիս անցնելով ասացի ես։
-Հիմա ի՞նչ, էլ չլվանա՞մ աջ այտս։
-Լվա, ես էլի կհամբուրեմ,-աչքով տալով։
-Հոյակապ է,-ասաց ու շարունակեց ուտելը,-Ինչ վերաբերվում է նախաճաշիս, այն հոյակապ էր։
-Շնորհակալ եմ,-դուռը թակեցին
,-Հիմա կբացեմ։
Ես բացեցի տան դուռը։ Իմ առջև կանգնած է մի բարետես տղամարդ։
-Բարև Ձեզ։
-Բարև,-նա ուզում էր առաջ գալ, բայց ես տեղիցս չշարժվեցի, ու հետևաբար տեղ չկար անցնելու,-Կարո՞ղ եմ ներս գալ։
-Իսկ Դուք ո՞վ եք։ Իհարկե ներեցեք հարցիս համար, բայց ես չեմ կարող անծանոթ մարդկանց ներս թողնել։
-Ես կնոջս անպայման կտեղեկացնեմ, որ հիանալի ընտրություն է արել քո հարցում, իսկ հիմա կարո՞ղ եմ ներս գալ։ Ես այս տան...
-Հայրի՜կ,-լսվեց Սիդի ձայնն ու նա վազելով նետվեց տղամարդու գիրկը։
-Ներեցեք ես չգիտեի, որ Դուք...
-Ոչինչ, եկեք ներս գնանք։
Մենք մտանք հյուրասենյակ։
-Երևի քաղցած կլինեք չէ՞, Պարո՜ն...
-Չարլզ։
-Պարոն Չարլզ։
-Թեթև մի բան կնախնտրեմ։
-Հենց նոր խմորեղեն եմ պատրաստել, կամ եթե կուզեք կարող եմ աղցան պատրաստել։
-Հիանալի է, ես հենց խմորեղեն էլ կուտեմ։
-Շատ լավ, հիմա կբերեմ։
-Ես խոհանոց կգամ։
-Ինչպես կկամենաք։
Ես վազեցի խոհանոց ու մի մեծ կտոր դրեցի ամանի մեջ։ Հայր ու որդի մտան խոհանոց։
-Ի՞նչ կխմեք, բանանի ու ելակի հյո՞ւթ, սո՞ւրճ, թե՞ նարնջի հյութ։
-Սուրճ խնդրում եմ։ Գլուխս ցավում է, սուրճը կօգնի։
-Հիմա պատրաստ կլինի։
-Ըհն։ Ի՞նչ կա որդիս։ Պատմիր քեզանից։
-Դե՜ հայրիկ, մի քանի օրից դասերը կսկսվեն, իսկ ես դեռ չեմ էլ տրամադրվել։
-Քեզ ասել եմ չէ՞, որ սովորելը պարտադիր է։
-Հա պապ, բայց դե ինչ արած։
-Ներեցեք իհարկե խառնվելու համար, բայց ի՞նչ կասեք, եթե նրա առաջ պայման դնեք։
-Ի՞նչ պայման։
-Մայլի՜,-ասաց Սիդը,-Ինչպե՞ս են գործերդ հայրիկ։
-Դու թեման մի փոխիր, ասա Մայլի։
-Օրինակ դու ի՞նչ կուզեիր ունենալ, որ հիմա չունես Սիդ։
-Ես ունեմ ամեն ինչ, ինչ ուզում եմ։
-Բոլորն էլ սրտի խորքում ձգտում են մի բանի։
-Այո, բայց...
-Ի՞նչն է դա որդիս։
-Ես մի երեկո եմ ուզում, որի ժամանակ կլինենք ես, դու ու մայրիկը։
-Պայմանավորվեցինք։ Եթե սկսես լավ սովորել, մենք կսկսենք ավելի հաճախ միասին տեղեր գնալ։
-Լավ, ես գնամ իմ սենյակ։
-Լավ սիրելիս։
Նա վեր կացավ աթոռից ու դուրս գնաց։ Ես նստեցի նրա նստած տեղը։
-Չեմ ուզում խառնվել ձեր ընտանեկան հարցերին, բայց...ինձ թվում է նա չպե՛տք է պայմանի դիմաց ընտանիքի հետ ժամանակ անցկացնի։ Նա տխուր երեխա է։ Պարփակվել է իր մեջ, ընկերներ չունի։ Մի գուցե նրան ընտանեկան ջերմությո՞ւնն է պակասում։
-Դու խելացի աղջիկ ես երևում, ու եթե որդիս քեզ հետ լեզու է գտնում, ուրեմն նաև լավ մարդ ես։ Այնպես որ մի բան ասա, ի՞նչ կառաջարկես։
-Շնորհակալ եմ, որ կարծիքս հաշվի եք առնում։ Առաջարկում եմ, որ մի տեղ գնաք, վայր, որտեղ նրան հետաքրքիր կլինի, կամ էլ վայր, որը հաճելի հուշեր կարթնացնի նրա մոտ։
-Կմտածեմ այդ ուղղությամբ։
-Ձեր և Ձեր կնոջ հարաբերությունները լարված են հա՞։
-Դա խիստ անձնական է աղջիկ, դու ավելի լավ է աշխատանքիդ վրա կենտրոնացիր,-բերանը սրբեց, ոտքի կանգնեց ու գնաց։
-Ներեցեք,-ասացի նրա ետևից, բայց նա նույնիսկ չշրջվեց,-Երևի չափն անցա,-ցածրաձայն ասացի ես ու բարձրացա Սիդի սենյակ։
-Կարելի՞ է։
-Ներս արի։
Ես ներս մտա, նստեցի անկողնուն։
-Ինձնից չես թաքցնի տրամադրությունդ։ Գիտեմ, որ տխուր ես։ Լսիր, թե քեզ ինչ կասեմ։
-Ի՞նչ կարող ես ինձ ասել հը՞ն,-ձայնը բարձրացնելով ասաց նա,-Դու երևի հոյակապ ընտանիք ունես, քեզ սիրող հայր ու մայր, ու ամբողջ օրդ նրանց հետ ես անցկացնում։
Ես լռեցի։
-Իսկ ի՞նչ գիտես։
-Դե եթե այսքան լավն ես, ուրեմն սիրո ու ջերմության մեջ ես մեծացել։
-Դու էլ ես շատ լավը։
-Ուզում ես ասել, որ քո ընտանիքն էլ է նույն վիճակո՞ւմ։
-Տասնապատիկ անգամ ավելի վատ։
-Ի՞նչ է պատահել։
-Չեմ ուզում խոսել այդ մասին, պետք չէ ուղեղդ ծանրաբեռնել ավելորդ ինֆորմացիայով։ Ավելի լավ է լսիր, թե ինչ եմ ասում։
-Ասա։
-Ամեն մարդու չէ բախտ վիճակված հիանալի ընտանիքը։ Մարդիկ կան, որոնք նույնիսկ ծնողներ չունեն, կամ մի ծնող ունեն, ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, ու նույնիսկ հաց չունեն ուտելու։ Համեմատիր քեզ նրանց հետ։ Դու ունես այն ամենն ինչ ուզում ես, դու դա ինքդ ասացիր։ Ճիշտ է երջանկությունը նյութական արժեք չէ՛, բայց դու ունես, ինչ ուզում ես, ուտում ես այն, ինչ սիրում ես, հագնում ես այն, ինչ սազում է քեզ, իսկ շատ ու շատ քո տարիքի երեխաներ, նույնիսկ աշխատում են, որպեսզի օգնեն իրենց ծնողներին մի կտոր հաց վաստակել։ Դու նաև ունես հիանալի ծնողներ։ Հիանալի հայր ու հիանալի մայր։ Ճիշտ է մի փոքր ընտանեկան  խնդիրներ կան, բայց դրանք ժամանակավոր են։ Որոշ ժամանակ է պետք այդ հարցերը լուծելու համար։
-Ես ուզում եմ, որ նրանք սիրեն իրար, իրար հետ ինչ-որ տեղեր գնան, ուզում եմ միասին տեղ գնանք, ես խաղամ ու, երբ նայեմ նրանց, նրանք իրար գրկած զրուցելիս լինեն։ Ես երազում եմ այդ ընտանեկան ջերմություն կոչվածի մասին։
-Իսկ ի՞նչ կասես, եթե մենք երկուսով նրանց համար նման երեկոներ պատրաստենք։ Ասենք համեղ ընթրիք պատրաստենք, ու գնանք զբոսանքի։ Կամ ռեստորանում սեղան ամրագրենք ու հրավիրենք։
-Լավ միտք է գիտե՞ս։
-Ուրեմն էլ մի տխրիր։
-Շնորհակալ եմ քեզ,-նա գրկեց ինձ։
-Ես քո կողքին եմ ընկեր։
-Դու իմ լավագույն ընկերն ես։
-Դու էլ իմ։
-Մայլ, ես ուզում եմ նկարվել քեզ հետ։
-Նկարվե՞լ ինձ հետ։ Օ, ես սարսափելի տեսք չունե՞մ։
-Ոչ, դու շատ գեղեցիկ ես։
-Լա՜վ, ես վստահում եմ քեզ։
-Դե նայիր այստեղ,-նա մի հիանալի նկար անմահացրեց։
-Լավ դե ես գնամ գործերս վերջացնեմ, որ չբարկանան ինձ վրա։ Լա՞վ։
-Ըհն։
Դուրս եկա սենյակից ու սկսեցի տան մաքրությամբ զբաղվել։ Հետո պատրաստեցի ձուկը։ Այն հիասքանչ է բուրում։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя