Առավոտյան շուտ Սիդին դպրոց տարա, ու վազեցի աշխատանքի։ Նրանք տանն էին։ Երբ մտա տուն, աստիճաններով իջնում էին։ Ժպտացի, ու առանց որևէ բան ասելու մտա խոհանոց։ Իմ ետևից եկավ Քորթնին։
-Դու խելագար ես Մայլի։
-Ինչո՞ւ,-ժպիտով ասացի ես։
-Հենց այդպես։ Ինչպե՞ս կարողացար կազմակերպել։
-Շատ պարզ։
-Մայլ...
-Այո՞։
-Մենք այսօր միասին ենք քնել։
-Ես այդպես էլ պլանավորել էի,-ժպիտով ասացի ես։
-Էյ դո՜ւ,-խորամանկ ծիծաղով։
-Իսկապես ուրախ եմ ձեզ համար Միսս...
-Է՜յ, հերի՛ք է ինձ Միսս ասես։ Միսս Քորթնի, Միսս Քորթնի, ես վաղուց քեզ հարազատ եմ համարում։ Վերջ տուր այդ Դուք-երին։
-Լավ Քորթնի։
-Այ ապրե՜ս, հոյակապ է։
Խոհանոց մտավ Պարոն Չարլզը։ Ես ուղվեցի։
-Ինձ տեսնելուց կարիք չկա միանգամից պաշտոնականին անցնելու։
-Ուղղակի...
-Շնորհակալ եմ ընտանիքս փրկելու համար...Մայլի։
-Դա ե՛ս չեմ արել, դա դուք ինքներդ եք արել, ես ուղղակի միջնորդ էի։
-Դու ուղղակի բացեցիր մեր աչքերը։ Ես վաղուց այսքան երջանիկ չէի եղել։
-Սրտանց ուրախ եմ ձեզ համար։ Հիմա ամեն ինչ հիանալի կլինի։ Քորթնին մոտեցավ ինձ ու գրկեց։
-Պարտական եմ քեզ։
-Էլ մի՜։ Ընկերուհիներ ենք չէ՞։
-Ըհն։
-Դե ուրեմն շնորհակալություն մի հայտնիր։ Ուղղակի երջանիկ եղիր։
-Դե գնանք։ Արդեն ուշանում ենք աշխատանքից։
-Առայժմ։
Ճանապարհեցի ու անցա մշտական աշխատանքիս։
Եվ աշխատում էի և մտածում։ Նա այդպես էլ չզանգեց։ Իսկ եթե մի բա՞ն է եղել։ Մի գուցե ե՞ս զանգեմ։ Մտածում էի, երբ զանգ ստացա։ Վերջապես։ Այդ նա է։
-Ո՞նց ես։
-Լավ, դո՞ւ։
-Հիանալի։ Ներիր, որ երեկ չզանգեցի։ Մի քիչ զբաղված էի։
-Ոչինչ։
-Ի՞նչ ես անում։
-Աշխատանքի եմ։
-Մի տեղ գնա՞նք։
-Ո՞ւր։
-Կորոշենք։ Ե՞րբ ես վերջացնում աշխատանքդ։
-Երեկոյան իննին։
-Ընդմիջումդ քանիսին է։
-Տասներկուսից երկուսը։ Երեքին պետք է դպրոցում լինեմ։
-Կսպասես ինձ։
-Լավ։
Անջատեցի ու ժպիտով գործի անցա։ Չեմ համբերում, թե երբ է գալու տասներկուսը։
Մի կողմից երջանիկ եմ, մյուս կողմից անտանելի վիճակում։ Չեմ հասկանում, թե այս ինչ եմ անում։ Ես սխալ եմ վարվում։ Ես հաստատ դեռ չեմ սիրում Հենրիին, բայց համբուրվում եմ նրա հետ։ Բայց երբ նա կողքիս է, չեմ մտածում այս ամենի մասին։ Ի՞նչ անեմ Տեր Աստված։ Ես խճճվել եմ։***
Ժամերը դանդաղ են անցնում, բայց վերջապես եկավ երկար սպասված տասներկուսը։ Սպասում եմ Հենրիի զանգին։
Տասներկուս...մեկ...երկուս։
Նա այդպես էլ չզանգեց։ Անտանելի էր։ Ես այդպես էլ սպասելով մնացի։ Երեքն էր մոտենում։ Գնացի դպրոց, ու բերեցի Սիդին։
"Սիրտս վատ բան է վկայում։ Նրան ինչ-որ բա՞ն է եղել։ Ես պետք է զանգեմ"։
Զանգեցի։ Անհասանելի է։
-Աստված իմ ես կխելագարվեմ։ Ի՞նչ անեմ։ Ի՞նչ անե՜մ։ Որտե՞ղ է նա։ Ո՞ւր է գնացել։ Իսկ եթե վթա՞ր է եղել։ Օ ո՜չ, միայն ոչ դա։***
Ամբողջ օրը չափազանց լարված անցավ։
-Մայլի՞,-սենյակ մտնելով ասաց Քորթնին։
-Այո՞։
-Անհանգի՞ստ ես։
-Ոչ։
-Լարված ես երևում։
-Չգիտեմ, չգիտեմ։
-Կարող ես վստահել ինձ։
-Բայց ոչինչ չկա ասելու։
-Հենրիի հե՞տ է կապված,-լռեցի,-Նստիր խոսենք,-ես նստեցի,-Լսիր Մայլ։ Նա երևի քեզ պատմել է, որ մի կնոջ է սիրել, որը...
-Մահացել է։
-Այո։ Ու նրանից հետո Հենրին չի կարողանում սիրել։ Ես չգիտեմ, թե նա ինչպես է վերաբերվում քեզ, բայց չեմ ուզում, որ դու ցավ զգաս։ Միայն ուրախ կլինեմ, եթե քրոջս որդին քեզ պես աղջկա սիրի, բայց հնարավոր է, որ նա ուղղակի ուզում է մոռանալ։ Ամեն դեպքում ուզում եմ, որ զգույշ լինես։
-Մեր մեջ ոչինչ չկա։
-Դա կարող ես ինձ չասել։ Ես դա շատ լավ տեսնում եմ։ Ուղղակի ուզում եմ, որ քեզ համար լավ լինի։
-Շնորհակալ եմ։
-Զգացմունք ունե՞ս։
-Չգիտեմ։
-Այսի՞նքն։
-Դեռ ոչ, իսկապես չգիտեմ։
-Երբ զգաս, որ անգամ նրա կողքին գտնվելու ժամանակ կարոտում ես, ուրեմն իմացիր, որ սիրում ես։
-Լավ։ Շնորհակալ եմ։
-Դե արդեն կարող ես գնալ, աշխատանքդ ավարտվել է։ Բարի գիշեր Մայլի։
-Բարի գիշեր։
Սիդին բարի գիշեր մաղթեցի ու դուրս եկա տանից։ Քայլում էի մտամոլոր, գլխիկոր, անտրամադիր ու հոգնած։
Ուզում եմ հասկանալ գոնե, թե ի՞նչ եմ ուզում...