Աշխատանքի եմ։ Գոգնոցս կապած խոհանոցի սեղանն եմ մաքրում։
Քորթնին ներս մտավ։
-Անտրամադիր ես։ Չի՞ զանգել։
-Ոչ։
-Կարոտո՞ւմ ես։
-Չէ։
-Խաբում ես, բայց լավ։
-Ես նրա համար ոչ ոք եմ։
-Այդպես մի ասա։
-Դա հենց այդպես է Քորթ, նա չի զանգում...
Հենրին զանգեց։
-Նա է։
-Ես քեզ ասում էի։ Վերցրու։
-Ոչ։
-Վերցրու, թե չէ ես կվերցնեմ,-նա արագ քաշեց հեռախոսս։
-Քորթնի՜։
-Վերցնում ես չէ՞։
Ես նայեցի նրա աչքերի մեջ։ Վերցրի հեռախոսն ու միացրի։
-Լսում եմ։
-Ինչպե՞ս ես։
-Հոյակապ։
-Կարո՞ղ ենք հանդիպել։
-Զբաղված եմ, գործեր ունեմ։
-Մայլի՜,-կամաց բացականչեց Քորթնին,-Մի գուցե բացատրելու բան ունի։
-Խնդրում եմ Մայլ, խոսելու բան ունեմ։
-Լավ։
-Շնորհակալ եմ։ Դե կգամ հետևիցդ։
Անջատեցի հեռախոսը։
-Ապրես։
-Տպավորություն է, որ նա օգտագործում է ինձ։
-Նա նման բան չի անի։
-Ես ո՞վ եմ նրա համար։ Երանի կարողանայի մտնել նրա մեջ, կամ լսել մտքերը։
-Դա անհնար է, ավելի լավ է հնարավորի մասին մտածիր։ Ուղղակի փորձիր աչքերից կարդալ։
-Դա ինչպե՞ս են անում։
-Երբ նայես կհասկանաս։
Ոչինչ չասացի, շրջվեցի մի բաժակ ջուր լցրի ու շատ արագ, ու մեծ մեծ կումերով խմեցի։***
Մի քանի ժամ անց, Հենրին եկավ իմ հետևից։ Նստեցի մեքենան, ու ոչինչ չեմ խոսում։
-Նեղացրել եմ չէ՞։
-Ամենևին։
-Էլ մի խաբիր լավ։
-Իսկ, եթե գիտես, որ նեղացրել ես, էլ ինչո՞ւ ես հարցեր տալիս։
-Ճիշտ ես։ Ես ուղղակի շատ լարված էի, շատ խնդիրներ ունեի, բայց ամեն ինչ անցավ։
-Երևի ես էլ էի մի մե՜ծ խնդիր, որ չէիր զանգում, ու անգամ չէիր հարցնում ո՞ղջ եմ, թե՞ մեռած։
-Այդպես մի խոսիր։
-Իսկ ինչպե՞ս խոսեմ։ Էմմայի մասին էլ Քորթնիից էիր իմանում, չէի՞ր կարող ինձ զանգել։
-Այո սխալ եմ։ Լսիր Մայլ, ուզում եմ ներողություն խնդրել քեզնից։
-Ներված ես։
-Օդում մի խոսիր։
-Օդում չեմ խոսում։
-Չէի՞ր կարոտել ինձ։
Լռեցի, հետո կտրուկ ասացի։
-Ոչ։
-Իրո՞ք։
-Կարոտել էի...ու շատ։
-Խելառի՜կ,-նա սկսեց շոյել գլուխս։
-Էլ չանես նման բան։
-Չեմ անի։
-Դե ինձ տուն տար։
-Ոչ։ Լավ տեղ ենք գնում։
-Ո՞ւր։
-Այս ուշ ժամին ո՞ւր կառաջարկես։
-Արի քո ծովի տնակ գնանք, ես այդ տեղը շատ սիրեցի։
-Գնացինք։
Նա միացրեց մեքենան, ու շարժվեցինք։
Հասանք տեղ։ Իջանք մեքենայից ու նստեցինք ափին։ Հիասքանչ է ալեկոծվող ծովը։ Նստեցինք ավազների մեջ։ Նա գրկեց ինձ։
-Մրսո՞ւմ ես։
-Հը ըն։
-Այնքան գեղեցիկ ես։
-Հա՞, շնորհակալ եմ։ Դու էլ։
-Իսկապե՞ս։
-Ըհն։
-Սիրում եմ քեզ։
Ես նայեցի նրան։ Ժպտացի ու նա համբուրեց ինձ։
-Աչքերիս մեջ նայիր։
-Ինչի՞ համար։
-Ուշադիր աչքերիս մեջ նայիր։
-Ահա, նայում եմ։
-Սիրո՞ւմ ես ինձ։
-Ըհն։
Մի քանի վարկյան ոչինչ չասացի։
-Անկեղծ չես։
-Ի՞նչ ես խոսում Մայլ։
-Դու խաբում ես, դու չես սիրում ինձ։
Ես վեր կացա։
-Հանգստացիր, ի՞նչ պատահեց քեզ։ Ինչո՞ւ միանգամից գժվեցիր։
-Անկեղծ եղիր, ասա, որ չես սիրում։
-Դա՞ ես ուզում լսել։
-Ճշմարտությունն եմ ուզում լսել։
-Ճշմարտությունն այն է, որ ես սիրում եմ քեզ։
-Աչքերդ ուրիշ բան են ասում։
-Ուրեմն դու հավատում ես իմ աչքերին, բայց ո՞չ ինձ։
-Աչքերը չեն խաբում...երբեք...Ասացի ու վազեցի դեպի փողոց։ Նա ձայն տվեց իմ հետևից, բայց ես չշրջվեցի։ Ճանապարհից տաքսի վերցրի, նստեցի ու ուղևորվեցի դեպի տուն։