Առավոտ։ Բացեցի աչքերս մի հիանալի զգացողությամբ։ Ես իմ տանն եմ։ Պետք է վեր կենամ ու նրա համար սուրճ պատրաստեմ, իսկ հետո պատրաստեմ ու ուղարկեմ աշխատանքի։
Ի՞նչ, այս ի՞նչ մտքեր են, չէ՞ որ ամեն ինչ առաջվանը չէ։ Ես խճճվել եմ...***
Վեր կացա, հագնվեցի ու պատրաստվեցի, որպեսզի գնամ աշխատանք փնտրելու։ Դուրս եկա սենյակից, ու մտա խոհանոց։
-Բարի լույս։
-Բարի լույս աղջիկս։
-Ինչպե՞ս եք։
-Լավ, իսկ դո՞ւ։ Լավ քնեցի՞ր։
-Այո։ Շատ հանգիստ եմ քնել։
-Ուրախ եմ։ Այս ո՞ւր ես գնում։
-Ուզում եմ գնալ աշխատանք փնտրելու։
-Սպասեիր մի քանի օր, հետո նոր կզբաղվեիր այդ հարցով։
-Ոչ ավելի լավ է այսօրվանից էլ սկսեմ փնտրել, պետք չէ ժամանակ կորցնել։
-Լավ ինչպես կուզես, բայց պետք չէ դրա համար տանից դուրս գալ, դու կարող ես համակարգչով էլ փնտրել։
-Իսկապե՞ս։
-Այո։ Հիմա արի մի բան ուտենք, հետո նոր կմտածենք այդ մասին։
-Լավ։
Նա աղցան էր պատրաստել։ Ես կերա ու վեր կացա։
-Գնա հյուրասենյակ, ես հիմա կբերեմ համակարգիչը։
-Ոչ, ես ավելի լավ է Ձեզ տնային գործերի հարցում օգնեմ, հետո նոր կսկսեմ այդ հարցով զբաղվել, միևնույն է տանից դուրս չեմ գալու։
-Լավ, շնորհակալ եմ օգնության համար։
Ես հավաքեցի սեղանն ու լվացի ափսեները, հետո մաքրեցի ամբողջ տունը։ Այն սկսեց մաքրությունից փայլել։ Այն վհուկը երևի չէր էլ մաքրում այս տունը։
-Ահա և վերջ ամեն ինչ իր տեղում է, և ամեն ինչ մաքրությունից փայլում է։ Հիմա կարող ենք աշխատանք փնտրել։
Միացրինք համակարգիչն ու սկսեցինք փորփրել։ Մի ընկերության համար վերցրինք, զանգահարեցինք, բայց պարզվեց, որ թափուր տեղ այլևս չկա։
-Կուզե՞ս դայակ աշխատել։
-Այո, բայց որտե՞ղ։
-Ահա՛ հայտարարությունը, դայակ են փնտրում։
-Հիանալի է, ես մեծ սիրով կանեմ այդ գործը։
-Հենց հիմա էլ զանգահարիր։
-Լավ։
Վերցրի հեռախոսն ու սկսեցի հավաքել համարը։ Երկու երեք զանգ հետո վերցրին հեռախոսը։
-Այո բարև Ձեզ։
-Բարև Ձեզ։
-Ես աշխատանքի համար եմ զանգահարել։
-Ներողություն եմ խնդրում, հիմա ժամանակ չունեմ, որպեսզի պատասխանեմ Ձեզ։ Հիմա մի հասցե կուղարկեմ, եկեք իմ տուն, այստեղ կխոսենք։
-Շատ լավ,-անջատեցի հեռախոսը։
-Հը՞ն, մի բան դուրս եկա՞վ։
-Բարեհամբյուր կին էր, ասաց, որ իր տուն գնամ, ավելի մանրամասն ծանոթանալու համար։
-Շատ լավ է։ Որտե՞ղ է տունը։
-Հիմա հասցեն հաղորդագրություն կանի։ Ահա՛։ Բեվերլի Հիլլսում է, այստեղից կես ժամ է մեքենայով։
-Գիտեմ։ Դե հիմա քեզ կարգի բեր, որպեսզի լավ տեսք ունենաս։
-Լավ։
Ես լոգանք ընդունեցի, հարդարեցի մազերս, ու սկսեցի հագնվել։
Սենյակիս դուռը թակեցին։
-Կարելի՞ է։
-Իհարկե։
Տիկին Ֆլորան ներս եկավ։
-Ուզում ես այդ հագուստով գնա՞լ։
-Ուրիշ ոչինչ չունեմ։
-Ունե՛ս։ Վերցրո՛ւ սա։
-Դա ի՞նչ է։
-Հագուստ։ Մինչ դու լոգանք էիր ընդունում, ես այդ ընթացքում մոտակա խանութից քեզ համար հագուստ եմ գնել, որպեսզի լավ տեսք ունենաս։
-Իսկապե՞ս։ Շնորհակալ եմ անչափ,-ես ամուր գրկեցի նրան։
-Դե արագ պատրաստվիր, որ ճիշտ ժամանակին այնտեղ լինես։
-Հիմա կհագնվեմ,-ժպիտով ասացի ես։ Նա դուրս եկավ սենյակից։ Բացեցի տոպրակն ու այնտեղ տեսա մի դասական տաբատ, շապիկ, ու գեղեցիկ, քիչ բարձր կոշիկներ։ Հագա, ու շատ գեղեցիկ տեսք ստացա։ Դուրս եկա սենյակից,-Տեսքս ինչպիսի՞ն է։
-Շքեղ։ Դու գեղեցկուհի ես։
-Շնորհակալ եմ տիկին Ֆլորա։
-Էյ, հաջորդ անգամ ինձ տիկին չասես, մենք միասին ենք ապրում։
-Իսկ ի՞նչ ասեմ, Ֆլորա՞։
-Այո։ Ես այսպես ինձ ավելի երիտասարդ կզգամ։
-Լավ, ինչպես կցանկանաս Ֆլոր։
-Հոյակապ է։ Կարծես կնճիռներս ձգվում են դեմքիս,-ասաց ու ծիծաղեց։ Ես էլ նրան մենակ չթողեցի։
-Դե լավ գնամ, քանի չեմ ուշացել։
-Լավ սիրելիս։
Ես գրկեցի Ֆլորային ու ճանփա ընկա։ Հասա Բեվերլի Հիլլս։ Դա մեծահարուստների թաղամաս է։ Գտա հասցեում նշված տունն ու մտա բակ։ Թակեցի դուռը, այն մի գեղեցկադեմ կին բաց արեց։
-Ես աշխատանքի...
-Ներս եկեք,-նա ժպիտով ինձ ներս հրավիրեց։ Գնացինք նրա աշխատասենյակ,-Ինչպե՞ս է Ձեր անունը։
-Մայլի։
-Հաճելի է Մայլի, ես Միսս Քորթնին եմ։
-Հաճելի է։
-Ուզում եք դայա՞կ դառնալ։
-Այո։
-Աշխատանքային փորձ ունե՞ք։
-Երբևէ չեմ աշխատել։
-Բարդ է։ Եթե անկեղծ լինեմ ես փնտրում եմ մեկին, ով երկար տարիների փորձ կունենա։
-Նշանակում է, որ ես չեմ կարող աշխատել։
-Ես վերջնական ոչինչ ասել չեմ կարող։ Հնարավոր է, որ չես աշխատել, բայց տղայիս հետ լեզու կգտնես։ Միայն նա կարող է ասել մնա՞ս, թե՞ ոչ։ Պարզապես նա շատ պահանջկոտ ու մի փոքր էլ բարդ երեխա է։ Պետք է կարողանաս նրա սիրտը շահել։ Քեզնից առաջ մի քանի հոգի արդեն դուրս են եկել աշխատանքից, որովհետև նա չաչանակի մեկն է։
-Դե ինչ, կփորձեմ։
-Արի նրա սենյակ գնանք։ Նա երևի հիմա խաղում է, կամ էլ վազում է սենյակի պատերի վրայով, դա դեռ ոչինչ, հնարավոր է, որ հիմա պատուհանն է կոտրում, կամ էլ խաղալիք ավտոմեքենան է ջարդ ու փշուր անում։
-Նա այդքան վայրի՞ է,-ժպիտով ասացի ես։
-Ինչպես հասկացար այո։ Բայց քեզ մի բան կասեմ, երբեք ձայնդ չբարձրացնես, ու չփորձես երեխայիս վրա ձեռք բարձրացնել, դա խիստ արգելվում է այս տանը։
-Կարծում եմ, որ նման իրավիճակներ չեն լինի։
-Ես խի՛ստ կասկածում եմ։ Ահա նրա սենյակը։
Ես ներս մտա։ Այդ ավազակը ցատկոտում էր անկողնու վրա, և ահավորն այն է, որ նրա ոտքերի տակ "մահանում էր" սուպերմենի փափուկ խաղալիքը։
-Սի՞դ, նայիր թե ով է եկել։
-Նա ո՞վ է,-ցատկը չդադարեցնելով ասաց Սիդը։
-Քո նոր դայակը, հավանո՞ւմ ես։
-Մայրիկ կարո՞ղ եմ նրա հետ առանձին խոսել։
-Առանձի՞ն։
-Այո։
-Լավ տղաս, խնդրում եմ չսպանես նրան։
Ես ժպտացի ու կանգնած մնացի նույն տեղում։ Միսս Քորթնին դուրս եկավ սենյակից, իսկ Սիդը մոտեցավ ինձ, պահարանից մի գրիչ վերցնելով։
-Անունդ ի՞նչ է։
-Մայլի։ Իսկ քոնը Սիդ։
-Այո։
-Հաճելի է։
-Ի՛նձ պարզիր ձեռքիդ ափը։
-Ինչո՞ւ։
-Պարզիր կտեսնես։
-Չլինի՞ ուզում ես գրիչդ ձեռքս մտցնել։
Նա սկսեց ծիծաղել։
-Իսկ եթե այո՞։
-Դե ի՞նչ արած, ի՞նչ կարող եմ ես անել։ Միայն գլուխս բռնած վազել այստեղից, և այլևս չվերադառնալ։
-Ոչ հանգիստ եղիր, ես նման բան չեմ անի։ Կպարզե՞ս ձեռքդ։
Ես աջ ափս նրան պարզեցի։
Նա գրիչով սկսեց ափիս փոսիկները ներկել։ Ինչպես հասկացա ձախլիկ է։ Հետո թեքեց ձեռքս ու սկսեց խզբզել ձեռքիս վրա։
-Իսկ կարելի՞ է իմանալ, թե դա ինչի համար է։
Նա պարզեց իր ձեռքը։
-Նայի՛ր,-նրա ձեռքի վրա նույնպես կային նույն գծերը,-Դու ծնվել ես հունվար ամսին։ Ասեմ ավելին հունվարի չորսին։ Ու հիմա քսան տարեկան ես։
-Մի րոպե, դու այդքանը որտեղի՞ց իմացար։
-Ընդամենը ափիդ նայելով։
-Այդտեղ գրվա՞ծ է։
-Այո, բայց դա միայն ես եմ տեսնում։
-Ուզո՞ւմ ես մի բան էլ ես քո մասին ասեմ։
-Մայրս քեզ ամեն ինչ արդեն ասել է իմ մասին, այնպես որ կարող ես իմանալ։
-Մայրդ ինձ միայն ասել է, որ դու շատ չարաճճի ես։
-Աչքերիցդ երևում է, որ չես սիրում խաբել, անկեղծ ես։ Այնպես որ հավատում եմ։
-Հիմա ասե՞մ։
-Ըհն։
-Կոնկրետ ամիս չեմ կարող ասել, բայց դու նույնպես ծնվել ես ձմռանը, ու հիմա ինը տարեկան ես։
-Իսկ դա ինչպե՞ս կռահեցիր։
-Ուղղակի պահարանիդ վրա նկար կա։ Ձեռքումդ տորթ է, վրան յոթ թիվը։ Ու դու էլ տաք ես հագնված։ Նշանակում է ձմռանն ես ծնվել ու յոթ տարեկան ես։
Նա ժպտաց։
-Դա երկու տարի առաջվա նկար է։
-Փաստորեն սխալվեցի։
-Այդպես է դուրս գալիս։ Փորձում ես խորամանկել։
-Լավ դա մի կողմ։ Ինձ մի բան ասա, ուզո՞ւմ ես, որ ես քո դայակը լինեմ, թե՞ քո սրտով չեմ։
-Մենք նույն ամսին ենք ծնվել, մեր ափերը շատ նման են, և դու միակն էիր, ով թույլ տվեց, որ նկարեմ ձեռքի մեջ, այնպես որ քեզնից լավը չի էլ կարող լինել։
-Իսկապե՞ս։
-Ըհն։
-Փաստորեն բախտս բերեց։
-Այն էլ ինչպե՜ս։
-Դե գնամ մայրիկիդ մոտ։
-Նրան չասես, թե ինչպես ես շահել սիրտս։
-Իսկ ձեռքիս նկարչությունը ինչպե՞ս թաքցնեմ։
-Լավ, բայց միայն դա կասես։ Կասես, որ քանի որ թույլ տվեցիր ձեռքիդ նկարել, դրա համար էլ դուր եկար ինձ։
-Ինչպես կասես ընկեր։
-Թխիր։
Ես ձեռքս մի լավ թխեցի նրա ձեռքին ու դուրս եկա սենյակից։ Գնացի Միսս Քորթնիի աշխատասենյակ։ Թակեցի դուռն ու ներս մտա։
-Դե ինչ, դո՞ւ էլ ես ուզում հեռանալ։
-Ոչ, մենք ընկերացանք։
-Իսկապե՞ս։
-Այո։ Նա շատ հանգիստ է, հումորով ու խելացի։
-Ու սիրում է նկարել մարդկանց վրա։ Այս անգամ նրա մոտ դա ստացվեց, վերջապես մեկը, որ թույլ տվեց նկարել ձեռքին։
-Դե այո,-ժպիտով ասացի ես,-նա հենց դրա համար էլ ընդունեց ինձ։
-Լավ։ Իսկ հիմա ծանոթացնեմ պայմաններին։ Քո աշխատանքը սկսվում է առավոտյան իննին, և ավարտվում է երեկոյան իննին։ Որտե՞ղ ես ապրում։
-Գլենդելում։
-Կես ժամ է ճանապարհը եթե չեմ սխալվում։
-Չեք սխալվում։
-Նշանակում է չես ուշանա։ Դու պետք է խնամես տղայիս, վարորդի հետ միասին նրան տանես դասի, ու դասերից հետո տուն բերես։ Պետք է նրան դասերը սովորեցնես։ Ճաշ եփես ու զբաղվես տան մաքրությամբ։ Օրական կարող ես երկու ժամ ընդմիջում անել, քո ցանկացած ժամերին, բայց այնպես, որ աշխատանքիդ չխանգարի։
-Շատ լավ, իսկ...
-Աշխատավարձդ հաստատ կգոհացնի քեզ, ամսական 3000$։
-Ինչքա՞ն։
-Քի՞չ է։
-Ոչ դա չափազանց շատ է։
-Դե ես այդքան եմ վճարում։ Կարծում եմ գոհ ես։
-Դրանից գոհ չէի էլ կարող լինել։
-Դե ինչ, կարող ես հենց վաղվանից էլ գործի անցնել։
-Անչափ շնորհակալ եմ։ Առավոտյան իննին այստեղ կլինեմ։
-Առայժմ Մայլի։