Ընթրիք էր։ Սիդն ու Միսս Քորթնին մենակ էին սեղանի մոտ։
Մի քանի րոպեյից եկավ Պարոն Չարլզը։ Երեքն էլ սեղանի մոտ էին նստած, բայց անգամ իրար երեսի չէին նայում։ Խեղճ Սիդը մի կերպ էր զսպում արցունքները։
Ընթրիքից հետո Չարլզը դուրս գնաց տանից, Սիդն ու Քորթնին էլ ինչպես միշտ անտրամադիր գնացին իրենց սենյակները։***
Աշխատանքային ժամս ավարտվեց, բարի գիշեր մաղթեցի ու դուրս եկա։ Դրսում տեսա Պարոն Չարլզին։ Նա հարբած էր։ Մոտեցա նրան, նա մի կերպ էր ոտքի վրա կանգնում։
-Ինչո՞ւ եք այսքան խմել։
-Ի՞նչ է, քեզնի՞ց պետք է թույլտվություն հարցնեի։
-Ոչ ուղղակի...բռնվեք ինձնից, հիմա կնկնեք,-ես նրան նստեցրի պարտեզի նստարանին,-Ինչո՞ւ եք կործանում ինքներդ Ձեզ ու Ձեր ընտանիքը։
-Դո՛ւ չես, որ պետք է դատես ինձ։
-Ես Ձեզ չեմ դատում, ուղղակի ուզում եմ ասել, որ հետ կանգնեք Ձեր ընտրած ճանապարհից։ Սիդը զգում է Ձեր կարիքը։ Ասում է, որ ուզում է Ձեզ ու Միսս Քորթնիին միասին տեսնել՝ սիրով ու հարգանքով։ Ուզում է, որ միասին ինչ-որ տեղեր գնաք։ Նա ծնողական սիրո կարիք ունի։ Իսկ Միսս Քորթնին...
Նա էլ է ամեն օր լաց լինում։ Ամեն օր փորձում է թաքցնել ցավը, բայց ես հո տեսնում եմ, թե ինչպես է տառապում։ Նա սիրում է Ձեզ։ Ուզում է, որ Դո՛ւք էլ նույնը զգաք։ Ուզում է գրկել Ձեզ, ուզում է համբուրել Ձեզ, բայց Դուք չկաք։ Դուք ուղղակի տանը չեք, կամ էլ շատ զբաղված։ Հերիք է նման կերպ վարվեք Ձեր ընտանիքի հետ։
-Քորթնին ինձ չի սիրում։ Էլ չի սիրում։
-Իսկ դա Ձեզ թվում է։ Նա սիրում է Ձեզ իր ամբողջ էությամբ։ Սիրում է դեռահաս աղջկա պես։ Ու, եթե Դուք նման բան ասացիք, որ "Քորթնին էլ ինձ չի սիրում", ուրեմն վախենում եք, որ նա էլ Ձեզ չի սիրի, ու վախենում եք կորցնել նրան։ Իսկ դա նշանակում է, որ Դո՛ւք էլ եք սիրում։ Ինչո՞ւ ամեն ինչ չսկսել նորից, նոր էջից, նոր տողից։ Ձեզ մոտ կստացվի։ Դուք երկուսդ էլ սիրում եք իրար, ու հրաշք որդի ունեք։ Մի գուցե դա հենց այն երջանկությունն է, որի մասին շատ շատերը երազում են։
-Լավ Մայլի։ Գնա։ Բարի գիշեր։
-Գնում եմ։ Մտածեք ասածներիս մասին։ Բարի գիշեր։***
Առավոտ...
Արագ արագ նախաճաշ պատրաստեցի։ Սիդն ու Միսս Քորթնին նախաճաշեցին, իսկ հետո սկսեցի ամանները լվանալ։
Խոհանոց մտավ Սիդը։
-Քեզ ինչպե՞ս ես զգում։
-Հիանալի Սիդ, իսկ դո՞ւ։
-Մայրիկը գիշերը կողքիս է անցկացրել։ Դա այնքա՜ն հաճելի էր։
-Նա քեզ աշխարհում ամենից շատն է սիրում։
-Գիտեմ։
-Այս ի՞նչ եք խոսում,-ասաց Քորթնին, խոհանոց մտնելով։
-Առանձնապես ոչինչ մայրիկ։
-Լավ։ Սիդ վազիր սենյակ ու պատրաստվիր, միասին տեղ ենք գնում։
-Ուռա՜, իսկ ո՞ւր։
-Ճանապարհին կորոշենք։
-Լավ։
Սիդը զվարթ վերև բարձրացավ։
-Դեպքի օրը շտապ հեռացար, ու չկարողացա շնորհակալություն հայտնել, երեկ էլ չհասցրի, ավելի ճիշտ հարմար առիթ չստեղծվեց։ Անչափ շնորհակալ եմ Մայլ, դու մեծ բան արեցիր մեզ համար։
-Կարիք չկա։
-Ա՜մ Մայլի, այսօր քրոջս տղան մեր տուն է գալու։ Կնդունես նրան։
-Իսկ ժամը քանիսի՞ն։
-Երևի թե հինգին։
-Շատ լավ։
-Ի՜սկ, կցանկանա՞ս գալ մեզ հետ։ Ես կհետաձգեմ քրոջս տղայի այցը։
-Կարիք չկա։ Ես տանը կմնամ։ Ավելի լավ է դուք միասին գնացեք։
-Լավ սիրելիս։
Նա շրջվեց։ Հետո հայացքն ուղղեց իմ կողմ։
-Դու տղայիս լավագույն ընկերն ես, իսկ իմ լավագույն ընկերուհին։
-Հաճելի է։
-Դե ես գնամ։
-Բարի ժամանց ձեզ։
-Շնորհակալ եմ։
![](https://img.wattpad.com/cover/196693209-288-k349928.jpg)