Մաս 25

131 12 0
                                    

Աշխատանքի էի, երբ զանգեց Հենրին։
-Մա՞յլ։
-Հա՞։
-Ո՞նց ես։
-Հիանալի, դո՞ւ։
-Լավ շնորհակալ եմ։ Մի բան եմ ուզում խնդրել քեզ։
-Ասա լսում եմ։
-Մի քանի օրով Կանադա եմ մեկնում, գործեր կան։ Կարո՞ղ ես խնամել Էմմային։ Երկար չի տևի։
-Իհարկե, առանց խնդրելու։ Բայց ի՞նչ գործեր են։
-Դե առանձնապես կարևոր չէ։ Թղթաբանական։ Ուղղակի գործընկերս չկարողացավ գալ, դրա համար էլ ես եմ մեկնում։
-Հասկանալի է։ Դե լավ Հեն։ Գոնե կհասցնե՞նք իրար տեսնել մինչև գնալդ։
-Կաշխատեմ գալ։
-Լավ։ Դե առայժմ։
-Առայժմ սիրելիս։

***

Գրեթե երեք շաբաթ է, ինչ միասին ենք։ Ես ուրախ եմ, որ կա մեկն ով հանդուրժում է գժություններս։
Աշխատանքից հետո գնացի Էմմայի մոտ։ Հենրիին մի քանի րոպեյով տեսա, ու նա գնաց։
Որոշել եմ այսօր այստեղ գիշերել։ Ֆլորին տեղյակ եմ պահել։ Վաղվանից կգնանք մեր տուն։
-Էմ ի՞նչ կուզես անենք, որ չձանձրանանք։
-Չգիտեմ Մայլ, դու առաջարկներ ունե՞ս։
-Ձեր նկարչական ալբոմները որտե՞ղ են։
-Պահարանում։ Բերե՞մ։
-Ըհն։
Նա վազեց ու բերեց հաստ ալբոմն ու սկսեցինք իրար գրկած թերթել։
-Նայիր այստեղ։ Սա անցած տարի է՝ ծննդյանս օրը։ Հենրին ինձ համար մե՜ծ արջուկ էր գնել։
-Նա լավն է չէ՞։
-Շա՜տ Մայլ, շա՜տ։
-Սա Հենրի՞ն է,-ծիծաղելով ասացի ես։
-Ըհն։
Նկարում Հենրին է շատ փոքր հասակում։ Կանգ առանք մի նկարի, որտեղ նրանք չորսով էին։ Հենրին, Էմման ու նրանց ծնողները։ Այնքան երջանկություն կար այդ նկարում։ Ցավոք այդ երջանկությունը կարճ է տևել։ Էմմայի աչքերը լցվեցին։
-Ի՛նձ նայիր,-նա սրբեց աչքերը,-Է՞մ, լսի՛ր, եթե ուզում ես լաց լինել, ուրեմն լաց եղիր, հանգիստ լաց եղիր, բայց լսիր թե ինչ կասեմ։ Քո կողքին միշտ եղբայրդ է եղել, ու նա չի կարողացել քեզ հետ խոսել որպես քույր ու ընկերուհի։ Ու հիմա ե՛ս կամ, ես քո ընկերուհին եմ, քո մեծ քույրիկը։ Լսիր։ Դու կարոտում ես նրանց, ես դա լավ գիտեմ։ Ճիշտ է անգամ չես էլ հիշում, բայց կցանկանայիր, որ կողքիդ լինեն այնպես չէ՞։
-Հա Մայլ, ուզում եմ,-հեկեկալով ասաց նա։
-Լսիր փոքրիկս, դու երբևէ հրեշտակներին պատկերացրե՞լ ես, կամ ֆիլմերում, մուլտերում տեսե՞լ ես։
-Ըհն։ Նրանք շատ գեղեցիկ են։
-Իսկ դու գիտե՞ս, որ քո հայրիկն ու մայրիկն էլ են հիմա հրեշտակ դարձել։ Սպիտակ ու մեծ թևերով հրեշտակ։ Նրանք թռչում են երկնքում, ամպերի մեջ, ուղղակի մենք նրանց չենք տեսնում, բայց նրանք մեզ տեսնում են։ Ու նույն կերպ նրանք միշտ քո կողքին են, միշտ հսկում են քեզ վտանգներից։ Այնպես են անում, որ ժպտաս։ Ու շատ կնեղվեն, եթե դու լաց լինես։ Իմացիր, որ նրանք քո կողքին են, ու քեզ երբեք մենակ չեն թողնում։ Համբուրում են քեզ, գրկում։ Ամեն դեպքում դու հոգով ու սրտով երբեմն կզգաս նրանց ներկայությունը։
-Ես քեզ շատ եմ սիրում Մայլի,-նա գրկեց ինձ,-Ուզում եմ, որ ամուսնանաս եղբորս հետ։ Ուզում եմ լիքը փոքրիկ երեխաներ ունենաք։
-Դու կօգնե՞ս ինձ խնամել նրանց։
-Այո իհարկե։ Ամեն օր,-տրամադրությունը բացվեց։
-Ապրե՜ս։ Դե արի մուլտ նայենք, ո՞րն ես սիրում։
-Բոլորն էլ։ Բայց արի էնպիսի մուլտ նայենք, որ տեսած չլինեմ։
-Լա՜վ, հիմա նայենք տեսնենք ինչ կա։
-Ա՜յ այ սա, դիր նայենք։
-Փոքրիկ բիզնեսմե՞նը։
-Այո։ Նայիր նա շատ զվարճալի է։ Հաստատ հետաքրքիր կլինի։
-Միացրեցի՜։ Տեղ ազատիր կողքիդ հիմա կգամ։
Ես մտա խոհանոց։ Քաղցրավենիք, պոպ-կոռն ու հյութ վերցրի ու գնացի Էմմայի հետ մուլտ նայելու։ Ամբողջ ընթացքում ծիծաղեցինք։ Շատ լավ մուլտֆիլմ էր։ Հետո նա քնեց գլուխը ծնկներիս, ու ես նրան իր սենյակ տարա։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя