Մաս 45

130 11 0
                                    

Ուզում եմ լաց լինել։ Որտե՞ղ են անիծված արցունքները։ Դրանք երբեք չեն թափվում իմ աչքերից։ Երևի դա է պատճառը, որ երբեք թեթևություն չեմ զգում։ Ուզում եմ լաց լինել, որ ինձ մարդ զգամ։

Զզվում եմ առավոտից։ Այն շատ գունավոր է, մենք տեսնում ենք ամեն ինչ։ Առավոտը բացվելուն պես պետք է աշխատանքի գնամ, իսկ ես հոգնել եմ աշխատանքի գնալուց։ Եվ դա էլ մի կողմ, նա միշտ հարամում է քունս։ Իսկ գիշերը շատ եմ սիրում, այն շատ մութ է, սև, բայց ավելի շատ ասելիք ունի։ Չնայած այս մի առումով առավոտն ավելի լավն է։ Նա զբաղեցնում է քեզ ու դու ոչինչ չես հիշում։
Բայց ոչ...ախր գիշերը աստղեր ունի, գիշերը Լուսին ունի։
Լուսինն արևից է լույս ստանում, բայց թեկուզ հենց այդ բառը Լուսի՜ն~~~
Հոյակապ է հնչում։

***

Մեռնելով, սառած, անտրամադիր, ու ողբալի վիճակում հասա աշխատանքի։
Մտածում եմ...
Ու ես այս բարդ կյանքում հասկացա մի պարզ բան, որ ամեն մարդու տրված է սիրել մեկ անգամ։ Սիրահարվել հաճախ կարող ես, իսկ սիրել՝ ո՛չ։ Ու ամեն մեկի՛ն տրված չէ սիրել։ Եթե սիրելուց հետո սիրեցիր մեկ ուրիշին, ապա այն ժամանակ ուղղակի սիրահարվածություն է եղել, իսկ երբ սիրում ես, ու դրանից հետո էլ չես սիրում, ուրեմն հե՛նց դա է սերը։ Նա կարող է հետո ուրիշի հետ ապրել, քնել ուրիշի հետ, բայց ամեն անգամ աչքերը բացելուց երազելու է տեսնել այն մեկին, որին սիրում է։ Ու կապ չունի, թե ով է նա, կամ ինչ կարգավիճակի։ Սիրող մարդը սիրում է հատուկ սիրով, որը յուրօրինակ է։ Նա կարող է չսիրել քեզ, լինել ամուսնացած, կամ...մեռած, բայց մեկ է սիրում ես։ Ու ես ապրող մի էակ, երանի եմ տալիս այդ մեռած աղջկան, ում սիրում է Հենրին։

***

Կանգնած իբրև թե ամաններն եմ չորացնում՝ սառած մի կետի նայելով, երբ լսեցի անունս։
-Մա՞յլ։
Վեր թռա, ու ամանն ընկավ ձեռքիցս։ Ընկավ ու հազար կտոր եղավ, ինչպես սիրտս։
-Մայլի՞, ի՞նչ է պատահել։
-Ոչ մի բան։ Ներեցեք, հիմա կհավաքեմ։
-Սպասիր մի րոպե։ Ասա տեսնեմ ինչո՞ւ ես այս վիճակում։
-Ոչինչ չի պատահել։
-Խաբում ես։
-Չեմ խաբում Քորթնի։
-Կիսվիր ինձ հետ։
-Նվիրվում ես անվերապահորեն, մինչև վերջին կաթիլը։ Մինչև վերջին գրամ զգացմունքը, ու երբ վերջնական նվիրվում ես, ամեն ինչ հոդս է ցնդում, ու մնում ես կիսատ, լքված, դատարկ...
Ապրում ես ապառաժի պես, առանց զգացմունենրի, ու առանց մարդկային մի նշույլ ինչ-որ բանի...Չեմ սիրում, չեմ ատում, չեմ կարոտում, նեղացած չեմ ոչ ոքից, ցավ չեմ զգում։ Այ դա է իսկական դատարկությունը...
-Սառել է ամեն ինչ։ Ժամանակավոր է, կանցնի։
-Ի՞նչ անեմ։
-Աղոթիր։ Եկեղեցի գնա։
-Գիտե՞ս ամենավատը որն է։
-Ո՞րը։
-Որ ես անգամ չեմ հավատում։
-Նման բան մի ասա։ Հենց հիմա վեր կաց ու գնա եկեղեցի։ Չեմ գալիս, որ մենակ մնաս։ Գնա՛, ես պարտադրում եմ քեզ։ Գնա ու խնդրիր այն, ինչն ամենաշատն ես ուզում։
-Չե՛մ ուզում։ Չե՛մ գնա։
-Լավ, ինչպես կուզես։ Բայց դա կօգներ։
-Ինձ էլ ոչինչ չի օգնի։
-Այդպես մի ասա։
-Լավ Քորթ, ուզում եմ Սիդի մոտ գնալ։ Օգնեմ, որ դասերը վերջացնի։
-Ես ինքս կօգնեմ։
-Ոչ խնդրում եմ, ուզում եմ ինքս դա անել։
-Լավ գնա։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя