Մաս 23

129 10 0
                                    

Աչքերս բացեցի Հենրիի գրկում։
-Բարի լույս։
-Բարի լույս։ Ո՞նց քնեցիր,-ծխելով ասաց նա։
-Հիանալի։ Կտա՞ս փորձեմ։
-Վստա՞հ ես, որ ուզում ես։
-Ըհն։
-Բայց ասացիր, որ այն ինչ վնասում է քեզ, չե՛ս օգտագործում։
-Պետք է ամեն ինչ փորձել, գոնե մեկ անգամ։
Նա ինձ տվեց ծխախոտը։ Ես քաշեցի ու փչեցի նրա վրա։ Մտածում էի, որ կխեղդվեմ, բայց դա շատ հաճելի ստացվեց։
-Օ՜, վայրի արարած։
-Ժամը քանի՞սն է։
-Ինն է լինում։
-Օ՜ ոչ։ Պետք է արագ աշխատանքի գնամ։ Թե չէ նորից կուշանամ։ Չեմ ուզում չարաշահել նրանց բարությունը։
-Հագնվիր կտանեմ։
-Լավ։
-Մայլ,-նա քաշեց թևիցս,-Չես փոշմանում չէ՞։
-Չէ։
-Արի այստեղ։
Ես մոտեցա նրան։ Նա ծխեց, ծուխը փչեց ինձ վրա, հետո համբուրեց։
-Հագնվեմ, որ չուշանամ։
-Լավ։

***

Արագ-արագ հագնվեցի ու դուրս եկանք։ Ուղիղ իննին աշխատանքի հասա։ Մտանք տուն։
-Էմմա՜,-ձայն տվեց Հենրին։
Էմման վազելով աստիճաններից իջավ։
-Մայլի՜, Հենրի՜,-նազեց ու թռավ գիրկս։
-Ինչպե՞ս է իմ արքայադուստրը,-ասաց Հենրին։
-Ի՛մ արքայադուստրը։
-Ձե՛ր արքայադուստրը, հոյակապ։
-Այո մերը, իմն ու Հենրիինը։
-Ըհն։
-Լա՞վ քնեցիր։
-Շատ։
-Իսկ Սիդը որտե՞ղ է։
-Մի քանի րոպե առաջ քեռի Չարլզը նրան դպրոց տարավ։
-Ուշացա փաստորեն։
-Մի մտածիր։
-Լավ դե գործի անցնեմ։
-Ըհն։
Ես սկսեցի գործերս անել։
Քորթնին մտավ սենյակ։
-Հը՞ն։
-Ի՞նչը հըն։
-Չհամբերեցի՞ք,-ես ամոթխած գլուխս կախեցի,-Ուզում եմ երջանիկ լինեք,-նա մոտեցավ ու գրկեց ինձ,-Ի՞նչ զգացողություն ունես։
-Անբացատրելի։
-Ինձ մոտ էլ էր նույնը, երբ առաջին անգամ էի։
-Իսկ երկրորդ անգամ ինչպե՞ս է։
-Ավելի սովորական։ Ու գնալով ավելի սովորական կդառնա։ Ինչպես ասում են ամեն ինչի դժվարն առաջինն է։
-Երևի։ Ի՞նչ պատրաստեմ ուտելու։
-Ոչ մի բան։
-Ինչպե՞ս թե։
-Հենց այդպես։ Դու այսօր այն հոգեվիճակում չե՛ս, որպեսզի մի բան պատրաստես։ Վերջիվերջո դու այսօր արդեն կին ես։ Դա կյանքի մեծ քայլ է։ Ու քեզ հանգիստ է պետք։ Այնպես որ ուտելիքն ինձ վրա՝ կպատվիրեմ։
-Շնորհակալ եմ, որ դրությանս մեջ ես մտնում։
-Ուղղակի գիտեմ, թե ինչ ես զգում։
-Լավ, բայց գումարն ինձ վրա։
-Ոչ մի դեպքում։
-Քորթնի՜։
-Ասացի ոչ մի դեպքում։ Ես եմ վճարելու։
-Կնեղանամ։
-Նեղացիր։
-Խնդրո՜ւմ եմ։ Ուզում եմ իմ առաջին աշխատավարձով ձեզ հյուրասիրել։
-Լավ, եթե պնդում ես խնդիր չկա։
-Շնորհակալ եմ։ Այսօր է՞լ ես տանը։
-Ոչ, մի երկու ժամից կգնամ։
-Լավ։
-Դե արի գնանք հյուրասենյակ, մեր հյուրերին մենակ չթողնենք։
-Իսկ տան գործ...
-Մի օրում տունը չի հասցրել կեղտոտվել։ Արի։
-Գնացինք։
Մենք մտանք հյուրասենյակ։ Հենրին ու Էմման նստած էին բազմոցին։
-Ինչպե՞ս եք։
-Հիանալի, դո՞ւ ինչպես ես մորաքույր։
-Շատ լավ։ Այսօր այստեղ եք չէ՞։ Ինչ-որ տեղ ունե՞ս գնալու Հենրի։
-Ուզում եմ գրասենյակ գնալ։
-Դե լավ գնա, բայց Էմմային այստեղ թող։ Ու երեկոյան կգաս համեղ ընթրիքի։
-Ինչպես կասեք,-նա համբուրեց Էմմային ու Քորթնիին։
-Կճանապարհե՞ք ինձ,-ինձ դիմելով ասաց նա։
-Համեցեք,-ես դուրս եկա ճանապարհելու։
Հասանք դռանը։
-Քեզ լա՞վ ես զգում։
-Շատ։
-Դե չկարոտես, մինչև գամ։
-Ես անգամ քո կողքին եմ կարոտում քեզ։
-Սիրում եմ քեզ,-նա համբուրեց ինձ։
-Կտեսնե՜ն, ամոթ է։
-Մի հատ էլ,-մի համբույր էլ թողեց շուրթերիս ու գնաց։
-Զգո՜ւյշ կլինես,-ձայն տվեցի նրա հետևից ու ժպիտով ներս գնացի։
-Դե ի՞նչ,-ասացի ես։
-Ի՞նչ,-Քորթնի։
-Տանը երեք նույն սեռի ներկայացուցիչներ են։ Ի՞նչ ենք անում,-ես։
-Խմորեղեն,-ասաց Էմման։
-Հոյակապ է, բայց ես մտածում էի, որ չարժե քեզ ծանրաբեռնել Մայլի,-Քորթնի։
-Ավելի կհանգստացնի։ Գնացինք խոհանոց,-ասացի ես ու ուղևորվեցինք դեպի խոհանոց։
Սկսեցինք խմորեղենի պատրաստումը։ Մինչ կեփվեր մի բան կերանք։ Քորթնին գնաց աշխատանքի, իսկ ես ու Էմման սկսեցինք պատրաստվել երեկոյան համեղ ընթրիքին։ Բոլորը հավաքվեցին ուղիղ ժամը վեցին։ Միասին կերանք, խմեցինք, ու Հենրին ինձ տուն տարավ։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя