Գլուխ 1

1K 65 6
                                    

Բարեւ Ձեզ, իմ անունը Լիլի է, ես 16 տարեկան եմ.

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.


Այսօր ինձ համար շատ կարեւոր օր է. Այսօր ես տեղափոխվում եմ նոր դպրոց. Եթե անկեղծ, շատ եմ հուզվում. Բնվորությամբ շատ փակ աղջիկ եմ, եւ նոր շրջապատ չեմ սիրում.

Ես շատ եմ վախենում, ինձ թվում է, թե ես չեմ հարմարվի նոր միջավայրին, ինձ մենակ կզգամ, եւ ոչ ոք չի ցանկանա շփվել իմ պես համեստիկի հետ. Այս մտածմունքների մեջ էի, երբ լսվեց հորս կանչող ձայնը.

-Լիլի, աղջիկս դուրս արի սենյակիցդ, արդեն ժամանակն է, որ տանից դուրս գանք.

-Լավ Լիլի, հանգստացիր,-ներսից ինձ հուշում էր ինձ մի ձայն,-ամեն ինչ լավ է, կդիմանաս նաեւ այս փորձությանը.

Ես բացեցի սենյակիս դուռը եւ գնացի հյուրասենյակ. Այստեղ հայրս պայուսակս էր դասավորում. Ինչ հիմար եմ, դա իմ պարտականությունն էր, ոչ թե հորս.

-Պապ,-մեղավոր ձայնով ասացի ես,- կներես ինձ..

-Ինչի համար աղջիկս, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է.

Ես մոտեցա ու պինդ գրկեցի հորս եւ ասացի.

-Պապ, խոստանում եմ,որ հուսախաբ չեմ անի մամային. մաման միշտ երազում էր իմ ապագայի մասին, ուղղակի կողքիս եղիր.

-Սիրում եմ քեզ աղջիկս,- արցունքներս սրբելուց ասաց հայրս,- իսկ հիմա դու իսկապես կուշանաս.

Հայրս վարում էր մեքենան, իսկ ես նստած մտածում էի իմ կյանքի մասին. Ես չգիտեմ ուր եմ գնում, ինչ եմ անում, արդյոք դա ինձ պետք է թե ոչ . Բայց մի բան ես հաստատ գիտեի, իմ կողքին նստած հայրս պետք է հպարտանա ինձանով, իսկ մայրս երկնքից միշտ ժպտա...

Ահա հայրս կանգնեցրեց մեքենան մի մեծ շինության առաջ.

Իմ պատկերացումներում իմ նոր դպրոցը փոքր տեսք ուներ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Իմ պատկերացումներում իմ նոր դպրոցը փոքր տեսք ուներ. Ահա նորից նոր վախ, ես հաստատ կկորեմ այստեղ.. Հայրս ինձ հաջողություններ մաղթեց եւ գնաց..

Ես մտա դպրոց համարյա բերանս բաց, քանի որ դպրոցն իսկապես շքեղ էր,եւ ես դա դպրոց չէի համարի այլ թանգարան.. Ես գտա իմ դասասենյակը եւ ներս մտա...

Իրականում ես չեմ կարող նկարագրել իմ զգացողությունները, ես ամաչում էի գլուխս բարձրացնել...

-Դու նորեկ ես?- ասաց մի աղջկական ձայն,- ես Էմման եմ,

-Հաճելի է Էմմա, Լիլի- ասացի մի քիչ վախեցած ձայնով.

-Դու շատ գեղեցիկ անուն ունես Լիլի, արի ես քեզ ցույց կտամ քո տեղը..

Էմման բարձրահասակ, գեղեցիկ դիմագծերով աղջիկ էր, եւ դրա հետ մեկտեղ ուներ շատ գեղեցիկ ձայն..

Դասի զանգը հնչեց, եւ դասատուն ներս մտավ... դա հենց մեր դասղեկն էր.. առաջին հերթին նա ներկայացրեց ինձ, եւ զգուշացրեց որ դասարանցիներս իրենց խելոք պահեն նորեկի մոտ.. Ճիշտն ասաց, ես չհասկացա ,թե ինչու այդ իմ նոր դասղեկը զգուշացրեց նման բան...Ես դա հասկացա դասամիջողին, երբ տղաներից մեկը ինձ վրա ջուր լցրեց, եւ ես թրջվեցի... ես շատ ամաչեցի, ու ուղղակի դուրս եկա դասարանից...

Միջանցքում ես տեղ էի փնտրում չորանլու համար, իսկ մյուսները ծիծաղում էին ինձ վրա... ես անգամ լաց եղա..

-Արի ինձ հետ, - դա Էմման էր.Նա ինձ տարավ աղջիկների սենյակը...

-Մի նեղվիր, դա նրանց օրենքն է, երբ նորեկ է գալիս,այդպես են դիմավորում.- ասաց Էմման, երբ ես քամում էի հագուստս.

-Շնորհակալ եմ Էմմա,-ասացի ես..

Առաջին օրս անցավ այսպես. Հորս ոչինչ չպատմեցի, կատարվածի մասին.. դրա մասին պետք չէ, որ հայրս իմանա..

Ես պառկեցի անկողնուս մեջ, ու փակեցի աչքերս, փորձելով խլացնել իմ մեջի ամբողջ ցավը.. ես սկսեցի լաց լինել... Էլի լաց լինել...աչքերիս առջեւ հայտնվեցավ մայրս, ես հանգստացա ու քնեցի...վաղը նոր օր է սպասվում...




ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍՏՂԻԿՆԵՐՒ ՄԱՍԻՆ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ... ԴՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ.. ❤❤❤❤❤❤

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя