Գլուխ 7

381 22 1
                                    

Արդեն չեմ դիմանում. Ինչքան կարելի է? Ամեն ինչ ունի իր սահմանը.

Ես բարկացած էի իմ նոր հարեւանի վրա, որը միացրել էր շատ բարձր երաժշտություն եւ չէր թողնում քնեմ.

-Բավական է!- ասացի ես քնկոտ ձայնով եւ բարձով փակեցի ականջներս.

Այս մարդը ոչ-մի մարդկային զգացում չունի. Ընդունակ է նա ինչ-որ բան հասկանալ, թե նա միայն կարող է յուրաքանչյուրի կյանքը փչացնել?

Իմ կամքից անկախ ես վեր կացա անկողնուց ու մոտեցա փակված պատուհաններիս.

Դանիելը կանգնած էր իր պատուհանի առջեւ. Ես միանգամայն հասկացա, որ նա կարող է ինձ նկատել.

Նա դիակի տեսք ուներ. Ես հասկացա, որ նա իրեն վատ է զգում. Նա տանջվում էր... Նա ծխում էր.

Ես արդեն երկրորդ անգամ եմ տեսնում նրան ծխելուց.

Երբ նա վերջացրեց ծխելը, երաժշտությունը նույնպես ավարտվեց. Ես ուրախացա, որ այս սարսափը վերջացավ.

Այդ գիշեր ես այդպես էլ չքնեցի. Մտածում էի իմ կյամքի մասին.

Առավոտյան չէի ուզում գնալ դպրոց.

-Ես կարող եմ այսօր մնալ տանը?- հարցրեցի ես, իջնելով հյուրասենյակ.

Հայրս թերթ էր կարդում ու թեյ էր խմում. Ես նստեցի նրա դիմացը.

-Ինչ-որ խնդիրներ ունես?

-Չէ, -ասացի միանգամից ես.

ԱՅՈ. Ես խնդիր ունեմ. ԴԱՆԻԵԼԸ.

-Հիվանդ ես?- հայրս բարձրացրեց հայացքը.

-Ոչ,-ասացի ես կամաց ձայնով..

-Ուրեմն կգնաս.

-Խնդրում եմ, պապ. Չեմ ուզում գնալ այսօրվա դասերին-խնդրեցի ես.

-Բացառված է. Ես խնդիրներ չեմ ուզում քո դասերի հետ կապված.-վերջացրեց հայրս.

Ես ընտրություն չունեի. Ես երբեք հորս հետ չեմ վիճում.

-Ապրես աղջիկս-ասաց նա, երբ ես տնից դուրս էի գալիս.

Դպրոցում Դանիելը իրեն պահում էր սովորականի պես. Ընկերների հետ սպառնում էր մյուսներին.

Ճաշարանում նա լուռ էր, համարյա ոչինչ չկերավ եւ չխմեց. Դա տարօրինակ էր. Ինչ-որ փոթորիկ է լինելու.

-Դու ինձ լսում ես?- հարցրեց Էմման.

Ես նայեցի Էմմային.

-Ասում եմ թեյդ կսառչի.-կրկնեց Էմման.

Ուղիղ երկու դաս ինձ վրա էր նայում Թոմը եւ չէր թողնում կենտրոնանալ դասերին. Քիմիայի ու ֆիզիկայի դասերը անցան շատ դանդաղ. Քիմիայի դասին ես համարյա քնում էի.

-Մի գուցե Ձեր համար բարձ բերենք, Միսս Լիլի?-բարկացած ասաց ուսուցիչս.

Բոլորը սկսեցին ծիծաղել.

-Կներեք,-ասացի ես եւ կարմրեցի.

Գիշերը ես սովորությանս համաձայն փակել էի բոլոր պատուհաններս ու դուռը. Հանկարծ ես լսեցի դրսից աղմուկ. Հայրս շուտվանից քնել էր, ուրեմն դա իմ հարեւանն է.

Ես նայեցի դուրս եւ տեսա Դանիելի մեքենան. Մեքենայից դուրս եկավ Դանիելը ու մի բարձրահասակ աղջիկ. Դանիելը բարկացած էր. Ես չէի լսում, թե ինչ էին խոսում, քանի որ լուսամուտներս փակ էին.

Հետո Դանիելը եւ այդ աղջիկը նորից նստեցին մեքենան եւ գնացին.

Ես չգիտեի ինչ է կատարվում, բայց կարծես Դանիելը սկսում է ինձ այլեւս չանհանգստացնել.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя