Դանիելը ինչ է լրիվ խելագարվել է? Ինչպես է նա համարձակվել գալ իմ սենյակ եւ անել այսպիսի հիմար առաջարկ.
-Ոչ,- կտրուկ պատասխանեցի ես.- ես չեմ դառնա քո ընկերուհին.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Նա միանգամից բռնեց իմ կոկորդից եւ մատներով սկսեց սեղմել ամենանուրբ հատվածները.
-Ես քեզ չեմ հարցնում ուզում ես դա թե ոչ? Կլինես ու վերջ.
-Չէ'- հազիվ շշնջալով ասացի ես,- ես չեմ անի այնպիսի բան, որն իմ սիրտն ու հոգին չի ուզում. Այս հարցում դու սխալվեցիր. Ես երբեք քեզ չեմ սիրի.
Դանիելը սկսեց ժպտալ.
-Թանկագինս, ինձ համար շատ հեշտ կլինի քեզ ստիպելը. Եթե ես ուզեմ, դու իմ համար կխենթանաս.
Նա լուրջ է խոսում? Իմ դիմադումները ուղղակի իզուր են. Այսօր Դանիելը հաղթող է. Նա լրիվությամբ գիտի իմ թույլ կողմերը.
Դանիելը ինձ բաց թողեց.
-Մտածիր Լիլի. Քո որոշումից է կախված քո հետագա կյանքը.
-Դու փոխել ես իմ հանդեպ քո վերաբերմունքը?-զգույշ հարցրեցի ես,- ինչու?
Դանիելը լսում էր ինձ, իսկ դեմքին նույն ժպիտն էր. Այդ ժպիտը ինձ լավ բան չէր զգուշացնում.
-Ուղղակի ես սիրում եմ իմ որոշումները կտրուկ փոխել. Հիմա ինձ հետաքրքիր է տեսնել, թե դու որքանով ես ուժեղ.
-Ես միշտ էլ ուժեղ եմ եղել.
-Գիտեմ.
-Այդ դեպքում ինչ ես ուզում?
Նա լռում էր, իսկ ես հիշեցի այն գիշերը լողավազանի մոտ, երբ նա ժպտում էր այնպես, ինչպես հիմա. Այդ ժպիտը... ինձ շատ բան էր հիշացնում.
-Ես առաջվանը չեմ. Այլեւս չեմ տանջվի քո պատճսռով. Կապրեմ սովորական կյանքով, ինչպես ապրում են իմ հասակակիցները.,- ես ասում էի այն ինչ մտածում էի. Ես իսկապես չէի ուզում անընդհատ վախենալ նրա ամեն մի հայացքից, ես չէի ուզում թաքնվել նրանից, որպեսզի նա ինձ չտեսնի, ես չէի ուզում նրանից ստանալ երկտողներ եւ լսել սպառնալիքներ իմ հասցեին.,- ու եթե դու նորից փորձես խաղալ իմ զգացմունքների հետ, ես խոստանում եմ... ինքնասպան կլինեմ.
Դանիելի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց բարկության. Հանգիստ Դանիել այլեւս չկար այս սենյակում.
-Դու սխալվում ես, կլինի այնպես ինչպես ես եմ ուզում. Ես միշտ կհետեւեմ քեզ, ուր էլ որ լինես, ցանկացած պահի... իսկ եթե դու փորձես քեզ հետ ինչ որ բան անել, ես...
-Դու ինչ?
Դանիելը չպատասխնեց.
-Մի' լռիր Դանիել.
-Ես ինքս քեզ կսպանեմ. Չգիտեմ ոնց, բայց ես կհոգամ, որ քո մահը ցավոտ լինի.
Այս խոսքերից հետո, ես քիչ էր մնում ուշաթափվեի. Բայց ես չպիտի ցույց տամ իմ թուլությունը, իմ վախը.
-Համաձայնվիր Լիլի, ոչ քեզ համար. Մտածիր քո հոր մասին.
-Չհամարձակվե'ս. Խնդրում եմ, միայն ոչ հայրս. Հայրս ոչինչ չի արել. Նրան մի խառնի'ր.
-Ուրեմն համակերպվիր այն մտքի հետ, որ դու հիմա ինձ ես պատկանում.
-Բայց ես քեզ չեմ սիրում.
-Սեր ինձ պետք չէ. Ուղղակի իմը դարձիր ԸՆԴՄԻՇՏ.
Ինձ ոչինչ չէր մնում. Նա փոխարենը խոստանում է առանց տանջանքների կյանք. ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆՎԵՑԻ.