Գլուխ 29

381 23 3
                                    

Արդեն մի ժամ է, ինչ ես ու Դանիելը գտնվում ենք միեւնույն մեքենայի մեջ եւ ես գաղափար էլ չունեմ, թե ուր ենք գնում.

Դանիելի լարվածությունը փոխանցվում էր ինձ. Դա ինձ նյարդայնացնում էր.

-Կարոտել էիր ինձ?- հանկարծ անսպասելի հարցրեց Դանիելը.

-Ինչ ես խոսում? Առանց քեզ ուղղակի հիանալի էր.

-Ինչպես?

-Դե դու չկայիր, ես ուղղակի վայելում էի ամեն մի ազատ վարկյանը.

-Հաջորդ անգամ այդպիսի երջանկություն քեզ չեմ պարգեւի.- սարկազմով ասաց նա- դու միշտ հայտնվում ես բարդ իրավիճակներում, այդպես չէ?

-Դու չես հավատա, բայց ես նախընտրում եմ հայտնվել այդպիսի բարդ իրավիճակներում, քան լինել քո կողքին,- Դանիելի ժպիտը նրա դեմքից չքացավ,- ես այս ընթացքում քեզ չէի տեսնում եւ նույնիսկ տարօրինակ էր, որ ամեն օր քեզ չէի անիծում. Այնպես որ Դանիել, եթե դու կարծում էիր, որ կարոտել եմ քեզ, չարաչար սխալվում ես.

Պատասխան ես չստացա, բացի նրա բարկացած հայացքից. Այնուամենայնիվ ես ուրախ եմ, որ այս հիմարին իր տեղը դրեցի.

Մեքենան կանգ առավ ինչ որ քաղաքակրթությունից հեռու մի վայրում.

-Այս ուր ես ինձ բերել?- հարցրեցի ես.

Երբ մենք դուրս եկանք մեքենայից, ես վախից սառել էի.Ես ցանկություն չունեի առաջ գնալ.

-Նախկին կարուսելների այգի.- բարձր ձայնով պատասխանեց Դանիելը, որից ես ավելի վախեցա.- Այս տարածքը շուտվանից մոռացված է մարդկության կողմից. Մի' վախեցիր, այստեղ ոչ ոք չկա, բացի քեզնից... ինձնից... ու մի քանի... ուրվականներից.

Այս բառերը նա արտասանեց շշուկով, ես փակեցի աչքերս, երբ փչեց ուժեղ քամի.

-Բայց ինչ գործ ունենք այստեղ?- հարցրեցի ես ցածր ձայնով.

-Այստեղ դու պետք է  մեկի հետ ծանոթանաս- Դանիելի աչքերը անբնական փայլ ստացավ.

-Ում հետ?

-Հիմա կիմանաս..

Նրա խոսքերից հետո, ես փորձում էի նրանից ետ չընկնել, քանի որ նա շատ արագ էր քայլում. Դանիելը բաց արեց մի դուռ եւ մենք ներս մտանք. Այստեղ շատ մութ էր եւ խոնավության հոտ էր գալիս. Մենք բարձրացանք աստիճաններով չորրորդ հարկ. Այստեղ հանդիպեցինք Ստիվին ( Դանիելի ընկերոջը). Ստիվին ես ճանաչեցի նրա քթի պիրսինգից. Նա ուշադրությամբ ինձ էր զննում, երբ Դանիելը շեղեց նրան իր զբաղմունքից.

-Որտեղ են նրանք?-ասաց Դանիելը.

Փաստորեն Դանիելը միայն ինձ հետ այդպես կոպիտ չէ. Նա իր ընկերների հետ էլ է վարվում այնպես, կարծես նրանք ոչնչություն լինեն.

-Այսօր չի ստացվի. Նրանք այստեղ չեն.

-Ինչպես թե այստեղ չեն?- գոռաց Դանիելը.

-Ում մասին եք դուք խոսում?- մեջ մտա ես

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Ում մասին եք դուք խոսում?- մեջ մտա ես.

-Դու ինքդ պիտի տեսնեիր նրանց Լիլի. Ոչինչ ես այդ հանդիպումը կկազմակերպեմ.

-Հանելուկներով մի'  խոսիր Դանիել, ինձ դա դուր չի գալիս.

Դանիելին զանգ եկավ եւ նա դուրս եկավ սենյակից. Ես եւ Ստիվը մնացինք մենակ.

-Կուզես քեզ խորհուրդ տամ?- հանկարծ խոսեց Ստիվը.

-Ինչ խորհուրդ?

-Դե քանի որ դու արդեն Դանիելի ընկերուհին ես, միշտ հիշիր' սուտը նա կների, բայց դավաճանությունը' ԵՐԲԵՔ. Նա քեզ կսպանի եթե դու նրան դավաճանես.

Ստիվը լռեց, քանի որ Դանիելը վերադարձավ. Ամբողջ տուն տանող ճանապարհին ես մտածում էի Ստիվի խորհուրդի մասին.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя