Այսօր ես արթնացա արդեն հոգնած. Նորից պետք է դպրոց գնալ. Առաջինը ինչի մասին ես մտածեցի դա լոգանքն էր. Լողանալուց հետո, բացեցի սենյակիս պատուհանը...
Ես գրքերից ու ֆիլմերից գիտեի, որ Նոր Օռլեանը մոխրագույն ու մռայլ քաղաք է.. Դա իսկապես այդպես է, քանի որ գարուն էր արդեն,բայց ամպերը անձրեւ էին խոստանում..
Հագա իմ սիրելի ջինսերը, վերնաշապիկս եւ կեդերս...Հայրս տանը չէր, երեւի աշխատանքի էր, սեղանի վրա երկտող գտա. <<Նախաճաշդ պատրաստ է,անպայման կուտես>>.
Ես նախաճաշեցի, պայուսակս վերցրեցի, ու դուրս եկա տանից... Դպրոցական ավտոբուսը ինձ էր սպասում. Ես բարձրացա,եւ աչքերով փնտրում էի Էմմային. Ու գտա... Գնացի նրա կողքին նստեցի..
-Ինչպես ես?-ասաց Էմման , իր հնչեղ ձայնով.
-Լավ եմ, դու ինչպես ես?
Առաջին անգամ նկատեցի, որ Էմման ունի շատ տխուր աչքեր.
Ամբողջ օրը ես Էմմայի հետ էի.. Էմման ասաց, որ իր ծնողները թմրամոլ են, եւ նա ապրում էր իր տատիկի հետ.. Ես շատ խղճացի նրան, եւ հասկացա, որ կարող եմ նրան պատմել ամեն ինչ... մեկ օրվա ընթացքում նա դարձավ ինձ մտերիմ մարդ,եւ ես երջանիկ եմ որ ունեմ նրա պես ընկերուհի...
Քիմայի դասը անցավ շատ ձանձրալի, ամբողջ դասին, ես համարյա քնած էի.. Թոմը, որ երեկ ինձ վրա ջուր լցրեց,այսօր որոշել էր ոչինչ չանել... Էմման ճիշտ էր, որ ասում էր, որ դա սովորական էր այս դասարանում...
Դասամիջոցին ես եւ Էմման գնացինք ճաշարան...երբ մենք զրուցում էինք, ճաշարան մտան երեք տղա... Նրանք իմ ուշադրությունը միանգամից գրավեցին... Էմման դա հասկացավ եւ բռնեց իմ ձեռքը ակնարկելով որ լռեմ... ես չհասկացա, ինչու...
-Ես քեզ խորհուրդ կտամ, հեռու մնաս նրանցից- ասաց Էմման.-նրանք շատ դաժան են, նրանցից վախենում են բոլոր աշակերտները, անգամ ուսուցիչները. եթե դու նրանցից մեկի դուրը չգաս, նա քեզ հանգիստ չի թողնի... Ուշադրություն մի դարձրու նրանց վրա եւ միշտ խուսափիր նրանցից...-վերջացրեց իր ազդեցիկ խոսքը Էմման.
-Ինչու են նրանք այդ կյանքով ապրում?-հարցրեցի ես վախցած ձայնով.
-Չգիտեմ, նրանց կյանքի մասին ոչ ոք չգիտի... ես միայն գիտեմ նրանց անունները'այն տղան որ նայում այս կողմ Դանիելն է, իսկ նրա կողքին Ադամն է եւ Ստիվը.
Այդ խոսքերից հետո ես նայեցի նրանց կողմ եւ իմ ամբողջ մարմնով սարսուռ անցավ. Դանիելը սեւեռուն հայացքով ինձ էր նայում , ես նրա այդ խորը ու սեւ աչքերում տեսա սառնություն ու դաժանություն.
Ես խնդիրներ չեմ ուզում. Ես կհետեւեմ Էմմայի խորհուրդին, եւ կխուսափեմ նրանցից, հատկապես Դանիելից...
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍՏՂԻԿՆԵՐՒ ՄԱՍԻՆ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ... ԴՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ.. ❤❤❤❤❤❤
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Novela Juvenil-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.