Ես ամբողջ գիշեր չքնեցի. Ես ՆՐԱ մասին էի մտածում, ՆՐԱ աչքերի, նրա շուրթերի, եւ հատկապես համբույրի մասին. Մի թե դա իրականություն էր? Դա ամենամեծ սխալն էր իմ կյանքում. Ես չպիտի թույլ տայի, որ նա մոտենար ինձ. Ինչ է ուզում նա ինձանից? Ահա այս հարցերն էին ինձ տանջում. Իսկ հայրս, նա ինչու է Դանիելին վստահում? Եւ հետո հայրս ասաց նոր հարեւան? Ինչպես? Ինչու իմ կյանքը միանգամից փոխվեց? Այս ինչ է կատարվում?
Բացեցի պատուհանս, եւ նայեցի դիմացի տանը. Այնտեղ առաջ ոչ-ոք չէր բնակվում, իսկ հիմա ես տեսնում եմ կախված վարագույրներ.. Ինչ ծանոթ սիուլետ եմ տեսնում.. Դանիել? Մի թե նա մեր դիմացի հարեւանն է.. միայն թե ոչ դա...
Նա ծխում էր, մերկ էր մինչեւ գոտկատեղը. Նա շատ գեղեցիկ կազմվածք ունի, երեւի մարզվում էլ է. Այ հիմա պարզ է, թե ինչու են աղջիկները խելագարվում նրա համար..
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
-Պապ, ես գնացի... - ասացի ես.
Ես դեռ բարկացած եմ նրա վրա.
-Քեզ Դանիելը կտանի.- ասաց հայրս.
Ինչ? Ով կտանի? Այս ինչ է կատարվում?
Իսկապես Դանիելը ինձ էր սպասում.
-Բարեւ , հարեւանուհի- ասաց Դանիելը ժպտալով.
-Բարեւ -ասացի ես բարկացած
-Նստիր մեքենան.
-Շնարհակալ եմ, բայց ոչ.
-Եթե չես ուզում ուժի դիմեմ, հենց հիմա նստիր,- կոպիտ ասաց նա.
Ես շատ վախեցա, ու նստեցի նրա շքեղ մեքենան.
Նա վարում էր մեքենան եւ չէր խոսում, հետո հարցրեց.
-Դու մայր չունես?
Ես չպատասխանեցի.
-Ինձ հայրդ է ասել.
- Ինչ, ուրախ ես?
-Եթե ես սպանէի քո մորը այդ դեպքում ուրախ կլինեի.-կոպիտ ասաց նա.
-Ատում եմ քեզ
-Ես էլ քեզ.
-Դու մարդասպան ես. դու ոչ մի արժանիքներ չունես. Դու միայն վախցնում ես մարդկանց, որովհետեւ ինքդ վախկոտ ես. Դու հիվանդ ես, քեզ բուժվել է պետք.- ասացի այն ամենը ինչ մտածում էի, իսկ հետո ավելացրեցի.- Ես գիտեմ որ դու ու քո ընկերները ինչ եք արել այն շնիկի հետ, եւ հետո նաեւ դուք եք մեղավոր Նոր Օռլեանի ոստիկանության պետին դանակահարելու մեջ.
Մեքենան կտրուկ կանգ առավ. Նա դուրս եկավ մեքենայից, ինձ էլ դուրս հանեց, եւ սեղմեց մեքենային ու ասաց.
-Եթե դու դրա մասին թեկուզ ճանճին պատմես,կսպանեմ. հասկացար?- ասաց նա.
-Լավ,լավ, ես ոչ ոքի չեմ ասի,միայն խնդրում եմ բաց թող ինձ...- լացելով ասացի ես..
Նա ինձ բաց թողեց .Մենք նստեցինք մեքենան, եւ վերջապես հասանք դպրոց. Բոլոր աղջիկները ինձ էին նայում, նախանձող աչքերով. Այդ ես եմ նրանց նախանձում.. Նրանք նույնիսկ չգիտեն, որ ես ատում եմ նրան եւ որ նա դարձել է իմ համար մեկ թշնամին.
Ես ամեն ինչ պատմեցի Էմմային. Էմմային միայն չասացի ոստիկանության պետի դանակահարության մասին..
-Վիճակդ նախանձելի չէ ընկերուհիս, դու դարձել ես նրա հերթական խաղալիքը, հմակերպվիր դրա հետ..
Ես զգացի դրությանս լրջությունը, եւ սկսեցի լաց լինել.