Գլուխ 35

386 24 2
                                    

Չնայած, որ հայրս գամված է հաշմանդամի սայլակին, սակայն իրեն ավելի լավ է զգում. Ես ամեն օր զբոսանքի եմ տանում նրան, մենք քննարկում ենք եղանակը, խոսում տարբեր թեմաներից, իսկ երկոները նստում մի սեղանի շուրջ եւ խաղաքարտեր ենք  խաղում, ընթրում.

-Դու հիշում ես նրան?- մի օր անսպասելի հարցրեց հայրս.

Սկզբում չէի հասկացել, թե ում մասին է հարցնում, բայց նրա տխուր դեմքը վկայում էր այն մասին, որ մորս է հիշել.

-Իհարկե հիշում եմ. Նա միշտ մեզ հետ է պապ. Ես հիշում եմ, երբ փոքր էի մաման միշտ գիշերները հեքիաթներ էր պատմում ինձ. Ես ճիշտ է չէի հասկանում, բայց նա այնքան հետաքրքիր էր պատմում, որ ես միշտ քնում էի նրա ձայնի տակ,- արցունքներս սկսցին հոսել, բայց ես արագ սրբեցի, որ հայրս ավելի չնեղվի.

Հայրս լսում էր ինձ շատ ուշադիր հայացքը չկտրելով իմ դեմքից. Ես ուզում էի  լաց լինել, բայց կարողանում էի զսպել ինձ.

Ես չեմ էլ ուզում պատկերացնել,թե ինչ կլիներ, եթե հայրս մահանար. Նա պիտի' ապրի, չպիտի' հանձնվի. Ես կօգնեմ նրան, որ նա շուտ ոտքի կանգնի.

Ժամանակն է երջանիկ լինել, բայց ինչու եմ ես զրկված այդ զգացումից? Ժամանակը ինձ համար կանգ է առել, ես կանգնած եմ անցյալի եւ ներկայի մեջտեղում. Անցյալում են մնացել իմ սիրող ծնողները, անհոգ մանկությունս. Ես ուզում եմ վերադառնալ անցյալ, նորից զգալ ինձ երջանիկ. Բայց դառն ներկան միշտ հիշեցնում է իր գոյության մասին. Իմ անունը Լիլի է, ես ունեմ հիվանդ հայր, ով չի համակերպվում կնոջ մահվան հետ, իսկ մոտակայքում ապրում է մի մարդ, ով պատրաստ է սպանել ինձ.

 Իմ անունը Լիլի է, ես ունեմ հիվանդ հայր, ով չի համակերպվում կնոջ մահվան հետ, իսկ մոտակայքում ապրում է մի մարդ, ով պատրաստ է սպանել ինձ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-----------------------------------------------------------------

Ես գնում էի քիմայի դասին. Ես չէի ուզում հանդիպել Դանիելին, այդ իսկ պատճառով անընդհատ շուրջս էի նայում.

Վերջապես ողջ եւ առողջ հասա իմ դասարան. Երբ մտա դասարան սառեցի հենց մուտքի մոտ. Մի խումբ աղջիկներ բուռն թեմա էին քննարկում. Նրանցից մեկը տվեց Դանիելի անունը.

-Բայց ինչ է հավանել Դանիելը Լիլիի մեջ?- ասաց նրանցից մեկը.

-Դե երեւի նրա հերթական խաղալիքն է.

Ինչպես են համարձակվում. Միթե բոլորը մտածում են, որ ես Դանիելի շնիկն եմ?

-Իսկ ինձ պատմել են ուրիշ բան. Իրականում Դանիելը սիրում է Լիլիին.

Նրանց ոչ ոք իրավունք չի տվել քննարկել իմ կյանքը. Ես հիմա իրեմց տեղը կդնեմ.

-Վերջացրե'ք.Դանիելը ինձ իր խաղալիքը չի համարում. Նա ինձ է ընտրել, որովհետեւ ես ձեր նման վախկոտ չեմ, եւ ասում եմ նրա երեսին այն ինչ մտածում եմ. Այնպես որ լեզուներդ կարճացրեք, եթե չեք ուզում ձեզնով զբաղվի Դանիելը.

Աղջիները ոչինչ չպատասխանեցին եւ լուռ նստեցին իրենց տեղում.

Ես ամեն ինչ պատմեցի Էմմային. Ես ուզում էի նրա կարծիքը լսել այս ամենի վերաբերյալ.

-Դանիելը հրեշ է, իսկ հրեշները սիրել չեն կարող, Էմմա.

-Հրեշները սիրել կարող են.

-Դա հնարավոր չէ. Եթե սիրում ես ցավ չես պատճառում.

-Լիլի հասկացի'ր. Դանիելը յուրահատուկ տղա է. Նրան ինչ որ մի բան կոտրել է եւ նա դարձել է այսպիսին.

-Դրանում մյուսները ինչով են մեղավոր? Ինչու է նա ցավ պատճառում մյուսներին?

-Դու պետք ես նրան Լիլի. Չնայած որ հայրդ հիվանդ է, իսկ մայրդ մահացած դու շատ ուժեղ ես. Ես հպարտանում եմ քեզնով Լիլ. Դու շատ փորձությունների միջով ես անցել, բայց չես կոտրվել. Դու ավելի ուժեղ ես քան Դանիելը. Բացի'ր աչքերդ Լիլ, միթե չես տեսնում,որ նա քեզ սիրում է. Նա միշտ քեզ է փնտրում, սպասում ժամերով փողոցում, որ քեզ ուղղակի տեսնի. Ուղղակի ընդունիր նրան ակնպիսին, ինչպիսին նա կա.

Ինձ օգնեցին Էմմայի խոսքերը. Ես շատ երջանիկ եմ, որ ունեմ նրա պես ընկերուհի.

Բացի Էմմայից ինձ օգնեց նաեւ մի տարեց կին, ով նստած էր այն սրճարանում, որտեղ ես աշխատում էի. Նա շատ տարօրինակ էր. Նա նստած էր մենակ եւ թեյ էր խմում. Մազերը հավաքված էին, աչքերի շուրջ ընդգծած մատիտը նրա աչքերը դարձրել էին շատ խոշոր, իսկ կարմիր շրթներկը նրան ընդհանրապես չէր սազում. Նա անընդհատ ինձ էր նայում, եւ ես որոշեցի մոտենալ նրան.

-Ինչով կարող եմ Ձեզ օգնել?

-Օգնի'ր ՆՐԱՆ.

-Դուք խոսում եք հորս մասին?

Ես կռահեցի, որ նա գուշակ է. Ես մանկուց վախենում էի գուշակներից եւ չէի վստահում նրանց, բայց այս կինը ինձ զարմացրեց.

-Ոչ. Հայրդ կապրի. Ես խոսում եմ ՆՐԱ մասին. Վտանգ է քեզ սպասվում, զգույշ եղիր. Մի' վստահիր մարդկանց. Քո շուրջը շատ են թշնամները.Դու չես կարող փախչել քո ճակատագրից. Դու ՆՐԱՆ ես պատկանում.

Ես չհասցրեցի նրան պատասխանել. Նա գնաց, իր ետեւում թողնելով շատ անպատասխան հարցեր. Իմ գլուխը  սկսեց պտտվել ու ես կորցրեցի գիտակցությունս.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя