-Լիլի,ինչ ես անելու դասերից հետո, - ուղիղ իմ դիմաց կանգնելով ասաց Թոմը.
-Տուն եմ գնալու. Ինչ ես ուզում?- ասացի ես, երեւի մի քիչ կոպիտ տոնով.
-Ես մտածեցի, մի գուցե հանդիպենք?
-Կներես, ես գործեր ունեմ.
Բարեբախտաբար դասի զանգը հնչեց եւ մեր խոսակցությունը ավարտվեց.
Ես ունեի եւս երկու դաս. Ձեւացնում էի իբր թե լսում եմ, սակայն իրականում հանգստանում էի.
Դասերից հետո ինձ պահեց դասղեկս. Նա խնդրեց ինձ գրադարանից գրքեր բերել.
Դպրոցը դատարկ էր. Բոլորը շուտվանից գնացել էին տներով.
Ես գտա ցանկացած գրքերս. Գրադարանավարուհին չկար. Ես արդեն պատրաստվում էի դուրս գալ, երբ նկատեցի իմ ետեւում ինչ որ մեկի ներկայությունը..
-Քեզ չեն ասել, որ վտանգավոր է գտնվել դատարկ դպրոցում,-լսվեց ծանոթ ձայն.
Եա վախենում էի շրջվելուց.
-Ես չեմ վախենում.-ինչքան հնարավոր է հանգիստ ասացի ես.
Նա սկսեց ծիծաղել.
-Խնդում եմ Լիլի. Այս գրադարան ոչ ոք չի գալիս. Ոչ ոք այլեւս գիրք չի կարդում. Մի թե դու այդքան հիմար ես?
Նա շրջանցեց ինձ եւ կանգմեց իմ դիմաց , իսկ ձեռքում դանակ կար.
-Ես խղճում եմ քեզ, չես կարող խնդիրներդ ուրիշ միջոցներով լուծես?
-Համակերպվիր. Ես միշտ ուժեղ եմ եւ պատրաստ եմ քեզ ցավ պատճառել -հստակ եւ կոպիտ ասաց նա.
Ես շատ եմ հգնել, թե' ֆիզիկապես եւ թե' հոգեպես. Զգում եմ, Դանիելը կանգ չի առնի. Նրա աչքերում ես պարզ տեսնում եմ խենթություն.
<<Ելք գտիր... Ցանկացած ելք. Թեկուզ անիմաստ... Պետք է ուղղակի ժամանակ շահել.>>
Դանակը իմ կոկորդին էր հասել, բայց ես չէի վախենում. Վախի փոխարեն հիմա խիղճն էր... Ամենահասարակ խիղճը... Մարդկային խիղճը.
<<Հիմա>>
-Ինչ ես անում?- ցածր ձայնով ասաց նա.
Ժամանակը կանգ առավ, բայց սիրտս ոչ. ԵՍ ՀԱՄԲՈՒՐԵՑԻ ՆՐԱՆ. Այս անգամ ես.
<<Աստված իմ>>
Նրա շրթունքները փափուկ են ու տաք. Զարմանալի է, ինչքան բան կարող ես զգալ ընդհամենը մի քանի վարյկանում. հիացմունք, հաճույք, վախ...
Դանիելը ետ կանգնեց, իսկ ես արդեն նրա բաճկոնի գրպանից հանել էի երկրորդ դանակը.
Նա ոչինչ չէր նկատել, իմ համբույրի պատճառով. Նա սկսեց գոռալ եւ դանակը պահեց իմ վրա.
-Այս ինչեր ես քեզ թույլ տալիս?
Հենց այդ պահին ես իմ գողացած դանակը պահում եմ նրա վրա. Երկու դանակներ իրար դեմ դիմաց.
-Հիմա մենք հավասար ենք, այդպես չէ Դանիել? Ուրեմն մինչ իմ գնալը, ես կուզեի քեզ ասել, որ խղճում եմ քեզ. Դու ուզում էիր ինձ ցավ պատճառել? Չկարողացար. Իրականում, ցավ պատճառել կարող են միայն մտերիմ մարդիկ. Իսկ դու... դու... ՈՉ ՈՔ ԵՍ... Օտար.. Ոչ ընկեր, ոչ էլ թշնամի. Այս սենյակում միայն քո աչքերն են ատելությամբ լցված. Ես կարող եմ բարկանալ, նեղանալ, դատել եւ խղճալ.. բայց չատել. Այսքան ժամանակ իզուր էիր քեզ տանջում. Ատել առանց փոխադարձ ատելության, տհաճ զգացմունք է չէ?
Դանիելը իրեն հազիվ էր զսպում.
-Կրկնում եմ Լիլի,լռի'ր. Պահիր քո լեզուն ատամներիդ արանքում.
-Ես ներում եմ քեզ Դանիել.-ասացի ես դա ուղեղով, ոչ սրտով.
Ես դուրս եկա գրադարանից. Վստահ եմ նա ինձ չի հետեւի. Լսեցի ինչ որ ձայն իմ ետեւում. Երեւի Դանիելը բարկացել է ու ինչ որ բան կոտրել. Դա ինձ չէր մտահգում. Ես այսօր հաղթեցի. Հաշվում եմ քայլերս.
<<ՄԵԿ, ԵՐԿՈՒ, ԵՐԵՔ...>>
Դիպչեցի շրթունքներիս, փորձեցի մաքրել գողացած համբույրը. Ես արագացրեցի քայլերս. Ավելի արագ, ավելի արագ. Վազում էի խելագարի պես եւ հիմա զգացի իսկական վախը. Անբացատրելի ՎԱԽ...