Գլուխ 4

472 32 3
                                    

Այսօր արթնացա արդեն անտրամադիր.

Կոկորդս ցավում էր երեկվա միջադեպից. Չեմ ուզում դպրոց գնալ. Սիրտս վատ բան է գուշակում. Կփորձեմ համոզել հորս.

Իջա հյուրասենակ հայրս այնտեղ չէր, ուրեմն դեռ իր ննջասենյակում է.

Թակեցի հորս սենյակի դուռը.

-Ներս արի աղջիկս.-ասաց հայրս.

Ես բացեցի դուռը եւ ներս մտա. Հայրս նստած էր մահճակալի վրա եւ կոճկում էր վերնաշապիկի կոճակները.

-Պապ... Կարող եմ այսօր դասի չգնամ?,,- միանգամից ասացի ես.

-Ինչու? քեզ լավ չես զգում.-ասաց հայրս անհանգստանալով.

-Չէ,չէ պապ, ես լավ եմ, ուղղակի...

-Եթե լավ ես, ուրեմն կգնաս.- չթողնելով խոսքս ավարտեմ ասաց հայրս.

-Լավ պապ...

Դուրս եկա տանից շատ բարկացած... Հայրս անգամ չլսեց ինձ.

Այսօր Էմմաին հանդիպեցի դպրոցի դիմաց, նա ինձ էր սպասում. Ի դեպ Էմման այսօր շատ գեղեցիկ էր.

Այսօր նրա ծննդյան տոնն է, եւ ես գիտեի, որ Էմման խնջույք է կազմակերպել. Ինձ էլ է հրավիրել, բայց ես հաստատ չեմ գնա. Չեմ սիրում խնջույքներ, պարեր. Ճիշտ է, ես դեռ Էմմային դրա մասին չեմ ասել.

-Բարեւ Էմմ, այսօր սքանչելի տեսք ունես,- գրկեցի, համբուրեցի, եւ պայուսակցս հանեցի իմ նվերը'տուփի մեջ տեղավորված օծանելիքը.- սա քեզ Էմմ.

- սա քեզ Էմմ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Մերսի Լիլ.- ուրախությամբ ընդունելով նվերը ասաց Էմման.-Հիշում ես չէ, երեկոյան ժամը 7-ին իմ տանը.

-Էմմ ես գործեր ունեմ, ես...

-Մերժում չեմ ընդունում.- ընդհատելով ինձ ասաց Էմման.

-Լավ...

Այսօր բոլորը պայմանավորվել են ինձ չլսել. Այս ինչ օր է?

Մենք գնացինք դասարան, ես ամբողջ օրը դասարանից դուրս չեկա, որպեսզի չհամդիպեմ ՆՐԱՆ.

Այս ընթացքում ես շատ եմ նրա մասին մտածել. Երեկվա միջադեպից հետո, ես կորցրել եմ ինձ. Գիշերը չեմ կարողանում քնել, ՆԱ ինձ տանջում էր իմ երազներում. Դանիելը դարձել էր իմ մղձավանջը.

Էմման շուտ գնաց տուն, որպեսզի պատրաստվի խնջույքին. Նրան տուն տարավ իր ընկերը' Ալեքսը. Նրանք շատ համապատասխան զույգ Էին. Ալեքսն ու Էմման արդեն 2 տարի ընկերություն են անում, ու շատ են իրար սիրում.

Դասերից հետո, երբ բոլորը գնացել էին տուն, ես ֆիզիկայի ուսուցչին խնդրեցի, որ նա ինձ բացատրի թեման, որը չեմ հասկացել .

Երբ տուն էի գնում, միջանցքում ոչ ոք չկար. Միայն միջանցքի վերջում նկատեցի ինչ-որ մեկի սիուլետը. ԴԱ ԴԱՆԻԵԼՆ ԷՐ.

Նրա ձեռքում հեռախոս կար, եւ նա ինչ-որ բանով էր զբաղվում. Ես փորձեցի աննկատ անցնել նրա կողքով, բայց դա ինձ մոտ չստացվեց.

-Որ գնում ես, ինչի հաջող չես ասում?- ասաց նա հեռախոսով զբազվելով.

Ես կանգ առա. Վախենում էի նրա կողմ շրջվելուց.

-Շրջվիր.-հրամայեց նա.

Ես շրջվեցի, նա նույն դիրքով էր. Ես ինձ խաղալիք զգացի. Ես մի 2 րոպե սպասեցի, մինչեւ Դանիելը իր հեռախոսը դրեց իր գրպանը եւ նայեց ուղիղ իմ աչքերի մեջ.

-Փաստորեն խոսել չգիտես.

-Գիտեմ.- ասացի ես նորից վախեցած ձայնով.

Նա մոտեցավ ինձ, այնքան մոտ,որ ես զգում էի թե նա ինչպես է շնչում.

- Դու վախնում ես ինձանից, ինձ դա դուր է գալիս.

Այդ խոսքերից հետո ես նայեցի նրա աչքերի մեջ . Նորից այդ աչքերը. Մենք այնքան մոտ էինք իրար... Իմ սիրտը արագ էր բաբախում, ես կարմրել էի ահավոր.

-ես, ես, ես..- չէի կարողանում խոսել.

-Իսկապես խոսել չգիտես.- ծիծաղելով ասաց նա.

Հանկարծ զանգեց նրա հեռախոսը. Նա պատասխանեց.<<ԵՍ ՀԻՄԱ ԳԱԼԻՍ ԵՄ>>

Եւ առանց մի բան ասելու գնաց. Ես էլ գնացի. Դպրոցի բակում ես տեսա նրան, Ստիվի ու Ադամի հետ. Նրանք նստեցին մեքենան ու գնացին.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя