Էմման ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի եւ որ հայրս կապաքինվի, բայց ես այդ խոսքերին չէի հավատում.
Ես եւ Էմման մոռացել էինք մեր անցած խնդիրները եւ միասին սպասում էինք բժիշկին.
-Լիլի', այստեղ ինչ գործ ունես?- լսեցի ես շատ բարձր ձայն. Դանիելն էր.
Տարօրինակ էր, բայց երբ ես նրան տեսա ինձ ուժեղ զգացի. Էմման մեզ մենակ թողեց, երեւի իրեն ավելորդ զգաց.
-Հայրս սրտի կաթված է ստացել. Գոհ ես?- չար հայացքով նայեցի նրա վրա.- Ամեն ինչ քո պատճառով. Դու ուզում էր, որ իմ կյանքը դժոխքի վերածվեր? Շնորհավորում եմ, դու հասար քո նպատակին .
Դանիելը չգոռաց ինձ վրա այս խոսքերից հետո, չկոպտեց, այլ մոտեցավ եւ բռնեց իմ ձեռքը.
-Քո հայրը հիմա կրիտիկական վիճակում է, ես ուզում եմ ուղղակի օգնել.
-Ինչպես? Դու արդեն ամեն ինչ արել ես. Քո օգնությունը այլեւս ինձ պետք չի.
Նրա չափից դուրս հանգստությունը զարմացնում էր. Հանգիստ Դանիել ես առաջին անգամ էի տեսնում. Նա իրեն նման չէր, ընդհանրապես նման չէր.
-Օգնություն բոլորին է պետք, Լիլի. Ինձ էլ է պետք, բայց չգիտես ինչու դա ոչ ոք չի նկատում.
Նրա սեւ աչքերը ուշադիր նայում էին իմ աչքերի մեջ. Այդ աչքերը տակնուվրա էին անում իմ մեջ ամեն ինչ, ստիպում որ ես խոնարհվեմ նրանց հզորության առջեւ.
Եթե Դանիելը փորձում էր ինչ որ մեկին իր այդ հայացքով վախեցնել, այդ մեկը ես չէի. Ես արդեն սովորել եմ նրա տրամադրության փոփոխություններին.
Այս խոսքերից հետո, ես Դանիելին տեսա ուրիշ կողմով. Նա ճիշտ է, օգնություն բոլորին է պետք, նաեւ իրեն. Բայց մենք երկուսս էլ գիտենք, որ մարդիկ նրան չեն ընդունում, որպես նորմալ մարդու. Նա էլ է մարդ, նա էլ ունի իր աշխարհը, իր խնդիրները. Կկարողանամ արդյոք մի օր հասկանալ նրա հոգին, այն ինչ կատարվում է նրա ներսում?
Ես արդեն պատրաստ էի նրան պատասխանել, բայց ինձ խանգարեց բժիշկը, որը մոտեցավ ինձ. Ես թողեցի Դանիելին եւ բժիշկի հետ առանձնացա.
-Մենք ամեն ինչ արեցինք, Ձեր հայրը մահացու կաթված էր ստացել, բայց վիրահատությունը լավ անցավ, հիմա նա կոմայի մեջ է.
Հայրս կոմայից դուրս եկավ մի շաբաթ անց, բայց այցելել նրան արգելեցին երկար ժամանակ. Բժիշկների ասելով հորս հանգիստ էր պետք.
-Լիլի, խնդում եմ, գնանք տուն, մի քիչ հանգստացիր, լոգանք ընդունիր.- ասաց Էմման.
Չնայաց շատ դժվարությամբ, բայց Էմման կարողացավ համոզել ինձ. Մենք գնացինք տուն. Ես առաջին հերթին լոգանք ընդունեցի. Էմման իմ սենյակը կարգի բերեց. Երբ լոգանքից հետո դուրս եկա, Էմման պատրաստել էր համեղ ուտելիքներ. Ուտելիքի տեսքն այնքան գրգռիչ էր, որ ես մեծ ախորժակով սկսեցի խժռել այն.
Ես սկսցի զղջալ, որ Էմմայի հետ կոպիտ եմ եղել. Այդ վերջին դժվար ժամանակներում Էմման միշտ իմ կողքին էր, օգնում էր ինձ. Ես շատ շնորհակալ եմ նրան.
----------------------------------------------------------------
Հորս բուժում էր պետք. Ես աշխատանք գտա սրճարանում. Էմման նույնպես ինչպես կարող էր օգնում էր, բայց բուժումը մեծ գումարներ էր պահանջում.
Օրերը անցնում էին, իսկ հայրս նույն վիճակում էր. Ես ամեն օր այցելում էի նրան, ուտելիքներ էի տանում, պատմում նրան իմ օրվա մասին.
-Պապ, կներես ինձ.- սկսեցի ես.- Ես այն օրը ինձ չպահեցի այնպես, ինչպես կպահեր իրեն քո աղջիկը. Խնդրում եմ պապ, ներիր ինձ եթե կարող ես.
-Դու մեղավոր չես, աղջիկս. Ես նույնպես մաղավոր էի. Մայրդ ինձ քեզ է թողել, ես քեզ շատ եմ քեզ սիրում. Ես ուզում եմ , որ դու ապահով լինես ու երջանիկ.
Ես պինդ գրկեցի հորս ու արցունքներս լուռ գլորվեվին իմ առքերից.
![](https://img.wattpad.com/cover/101338434-288-k230138.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Novela Juvenil-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.