-Ես չեմ հավատում, որ դու դա կանես,- ծանր շնչելով ասաց Էմման, հեռադիտակը չհեռացնելով աչքերից.
Ասեմ խոսքը ինչի մասին է. Ես ունեի մի թեւնոց, որը միակ հուշն է մահացած մորիցս.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ես այն կորցրել եմ, եւ ես գիտեմ թե որտեղ. Այդ թեւնոցը վերջին անգամ իմ թեւին էր, երբ Դանիելը ինձ դպրոց տարավ. Դրանից հետո թեւնոցս չկա. Երեւի ընկել է Դանիելի մեքենայի մեջ, իսկ նա գտել եւ պահում է իր տանը.... Այո, ես որոշել եմ մտնել նրա տուն եւ գտնել թեւնոցս.
-Ես շատ եմ վախենում քեզ համար,- ասաց Էմման.
Նրա աչքերում նկատեցի արցունքներ.
Բայց ես չեմ հանձնվի. Ես պետք է հավատամ իմ ուժերին եւ ամեն ինչ կստացվի.
-Ամեն ինչ լավ կլինի,- ասացի ես,- դու միայն ուշադիր եղիր, եթե ինչ-որ մեկը գա զանգ տուր.
-Բայց...
-Եթե անգամ նա իմանա, ինչ պիտի անի? Եթե նա ուզում էր ինձ սպանել, շուտվանից դա արած կլիներ- համարձակ ասում էի ես,-ուրեմն ես արդեն նրան հետարքիր չեմ.
-Դու շատ համարձակն ես Լիլ,- ասաց Էմման,- Դու պատրաստ ես?
-Լրիվությամբ.
Ես դուրս եկա տանից եւ նայեցի շուրջս.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Բարեբախտաբար ոչ-ոք չկար. Ես մոտեցա ՆՐԱ տանը եւ քարերի օգնությամբ բարձրացա երկրորդ հարկ. Դժվարությամբ բացում եմ լուսամուտը եւ ներս մտնում.
Ինձ դիմավորում է լռությունը. Ես այլ կերպ էի պատկերացնում տան ներսը. Ինձ թվում էր, որ այստեղ ամեն ինչ սեւ գույնի է, ինչպես Դանիելի հոգին. Բայց տունը բավականին լուսավոր է. Դա ինձ դուր եկավ.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ամեն տեղ կախված են լուսանկարներ. Ես շատ կցանկանայի մոտիկից տեսնել դրանք, սակայն ես ժամանակ չունեմ. Այսօրվա իմ նպատակը' գտնել թեւնոցս.
Գտա Դանիելի սենյալը եւ ներս մտա. Այստեղ խառնաշփոթ է. Գետնին ընկած են նրա շորերը. Ես կասկածում եմ, որ դրանք մաքուր են.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ես սկսցի փնտրել. Առաջինը տեսա պատից կախված մեդալներ. Պարզվեց, որ Դանիելը ժամանակին զբաղվել է լողով, բասկետբոլով եւ շախմատով.
Հետաքրքիր է, ինչու է նա թողել սպորտը?
Գտա նաեւ մի քանի գեղարվեստական գրքեր. Պետք է խոստովանել նա շատ լավ ճաշակ ունի.
Եվս մեկ բացահայտում. նա նկարում է, եւ շատ գեղեցիկ.
Երկար փնտրեցի, բայց չգտա այն ինչ փնտրում էի. Մի գուցե ես սխալվում եմ, եւ թեւնոցս իր մոտ չի? Ես հիասթափված եմ. Ես պիտի գնամ այստեղից.
Դուրս եկա նրա սենյակից. Լսեցի ինչ-որ ձայներ.
Զանգեց Էմման, որ զգուշացնի ինձ որ ՆԱ ԱՅՍՏԵՂ Է.
Սա ֆիլմ չէ, որ ամեն ինչ հարթ ու հեշտ լինի. Սա իրականություն է. Դանիելը ինձ կսպանի.
-Ելք գտիր, ես կշեղեմ նրան.-ասաց Էմման վախեցած ձայնով.
Ես զգույշ շարժվեցի դեպի <<ԵԼՔԸ>>
-Դանիել?- լսեցի իմ ետեւից ինչ-որ կանացի ձայն.- Դու ես?
Ես շրջվեցի եւ տեսա մի կնոջ. Ի դեպ Դանիելը շատ նման էր այդ կնոջը. Կինը անդամալույծ էր. Գլխին գլխարկ ուներ. Նա շատ նիհար էր..