Գլուխ 14

393 22 0
                                        

Դանիելը մոռացել էր իմ գոյության մասին եւ դա ինձ երջանկացրել էր.. Սակայն այդ երջանկությունը կարճ տեւեց.

Ես տուն էի վերադառնում դպրոցից, երբ տեսա որ մեր տան դուռը բաց է.

Տանը ոչ ոք չկար. Արեւի ճառագայթները ներս էին խուժել եւ սենյակը լուսավորվել էր.

Ես բարձրացա իմ սենյակ, ներս մտա եւ մոտ երկու րոպե սառաց մնացի.

 Տեսա, որ իմ միակ սիրած զբաղմունքը այլեւս գոյություն չուներ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Տեսա, որ իմ միակ սիրած զբաղմունքը այլեւս գոյություն չուներ.

Իմ բոլոր նկարած նկարները պատռված էին եւ հատակին թափված.

-Անիծվես դու'-ասացի ես, վայրի կենդանու ձայնով.

Ես ընկա ծնկներիս վրա. Իմ նկարները այլես գոյություն չունեն. Նա վերացրեց իմ միակ սիրելի գործը.

Այս դեպքից հետո գիշերը վատ երազ տեսա...ԻՀԱՐԿԵ ԴԱՆԻԵԼԻՆ. Նա հայտնվեց չգիտեմ որտեղից եւ իր հետ տարավ ինձ դժոխք.

Եկավ մայիսի 6-ը. Այսօր իմ ծննդյան օրն է. Որոշեցի փոքրիկ խնջույք կազմակերպել. Շատ հյուրեր չեն լինի. Էմման Ալեքսի հետ (ի դեպ նրանք նորից միասին են) եւ մի քանի դասընկերուհի.

Դպրոցում բոլորը գիտեին, որ այսօր իմ ծննդյան տոնն է, եւ ես ամբողջ օրը շնորհավորանքներ էի ստանում.

Էմման օգնեց ինձ կազմակերպել փոքրիկ խնջույք. Մենք միասին սպասում էինք հյուրերին. Ես լսեցի դռան զանգ. Մոտեցա, բացեցի, բայց ոչ ոք չկար. Հատակն դրված էր տուփ. Նվեր էր. Բայց ումից?

Ես վերցրեցի տուփը եւ զգույշ բացեցի այն եւ երկտող գտա.

<<Ուրախ տոն քեզ, հարեւանուհի. >>

Կռահել պետք չէր, ես ճանաչեցի այս ձեռագիրը. Տուփի մեջ ուրիշ բան էլ կար. Ուշադիր նայելով հասկացա թե դա ինչ է. Ես այնքան վախեցա որ դեն գցեցի. Դա տիկնիկ էր, ամբողջովին ասեղներով պատված.

Ես գոռացի, բռնելով կոկորդս.

Հրեշտակն ու Հրեշը Stories to obsess over. Discover now