Ինչ դուք կզգաք, եթե տեսնեք, թե ինչպես է ձեր ամենամտերիմ ընկերուհին համբուրվում ձեր կողմից ամենաատելի մարդու հետ?
Այո, ճիշտ եք կռահում. Էմման եւ Դանիելը համբուրվում էին իմ աչքի առաջ.
Ես գիտեի, որ Էմման եւ Ալեքսը այլեւս միասին չեն. ՍԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ. Բայց միեւնույն է, չեմ կարողանում հավատալ իմ աչքերին.
Ես ատեցի Էմմային. Ես միշտ վստահում ու հավատում էի նրան.
Նրանք վերջապես դադարեցին համբուրվելուց. Էմման զարմացած ինձ էր նայում. Ինչքան հիմար է նա. Նա չի էլ հասկամում , որ Դանիելի հերթական խաղալիքն է դարձել. Հիմա Դանիելը նրա հետ կխաղա ու դեն կշպրտի, ինչպես հերթական թաշկինակ.
Ես գնացի, բայց նկատեցի, որ Էմման գալիս է իմ ետեւից. Ես չէի ցանկանում նրա հետ խոսել. Ամբողջ օրը խուսափեցի Էմմայից. Ինչպես նա կարող էր այդպես վարվել ինձ հետ? Ինչու էի ես այսքան կույր? Էմման դավաճանել է ինձ եւ մեր ընկերությունը, որն այնքան թանկ էր ինձ համար.
Ես մոռացել էի ժամանակի մասին. Դպրոցը դատարկ էր, ես քայլում էի դպրոցի միջանցքով. Դանիելը քայլում էր իմ ետեից.
-Խնդրում եմ, հանգիստ թող ինձ,- սկսեցի խնդրվել ես.
-Քեզ դուր եկավ հետեւել ինձ ու Էմմայի համբույրին?- կանգնելով իմ դիմաց ասաց նա,- ես տեսնում էի, թե դու ինչպես ես շնչում. Այնպես ինչպես հիմա.
Նա նայում էր ինձ առանց աչքերը թարթելու. Ես խորը շնչեցի, շատ բան ունեի ասելու.
-Աչքերդ բացի'ր Դանիել. Դու բացի անիմաստ ու անվերջ ձեռք առնելուց, ուրիշ բանով չես կարող զբաղվել? Դու ընդհանրապես մարդկանց հետ շփվել չգիտես.. Դու միայն տանջում ես բոլորին, օգտագործում ես մարդկանց քո նպատակների համար. Դու չես էլ հասկանում, որ այդպես դու դառնում ես ավելի ստոր ու զզվելի մարդ. Դու չես հանդուրժում, երբ քեզ ասում ճշմարտությունը, չես հանդուրժում, երբ ինչ որ մեկը չի վախենում քեզանից. Ես խղճում եմ քեզ Դանիել. Քո կարծիքով ես աննորմալ եմ? Քո կարծիքով ես հիվանդ եմ? Իրականում այդ քեզ է բուժվել պետք. Իմ ամբողջ մարմնով դող է անցնում, երբ մենք հայտնվում ենք նույն սենյակում. Դու հաղթեցիր Դանիել. Ես մնացի առանց իմ լավագույն ընկերուհու.
Դանիելը շատ մոտ էր գտնվում, ընդհամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա. Նա սեղմեց ինձ պատին.
-Դե,-շշնջացի ես,- խփի'ր ինձ.
Դանիելը ծանր էր շնչում.
-Խփիր ինձ,-կրկնեցի ես.
Նա շատ մոտ էր ինձ. Ես վախենում էի.
-Մի թե դու դա չես ուզում?-սկսեցի կակազել.- Խփի'ր ինձ. Ես շատ թույլ եմ. Դե խփի'ր.-նորից կրկնեցի ես.- խփի'ր ինձ Դանիել.
Դանիելն ինձ համբուրեց. Ես փորձեցի նրան հրել. Բայց նա իմ արգելքներին ուշադություն չէր դարձնում. Ես զգում էի նրա շնչառությունը. Ես այլեւս չկարողացա դիմադրել. Նրա շրթունքները այնքան տաք էին, որ ես չկարողացա չընդունել նրա համբույրը. Ես պատասխանեցի նրա համբույրին. Մենք համբուրվում էինք առանց կանգ առնելու. Ինձ օդ էր հարկավոր. Նա ետ կանգնեց.
-Ես ատում եմ քեզ Դանիել.
-Ես էլ,- շշնջաց նա եւ նորից հպվեց իմ շուրթերին.
Դանիելը բարկացած էր . Կանգ չէր առնում. Ես չէի կարող շարժվել, շնչել. Սա չէր կարելի համարել ուղղակի համբույր. Ես սկսեցի դիմադրել եւ հրեցի նրան. Նա ետ կանգնեց.
-Ինչ է գժվել ես?- ասացի ես.- Ինչ եղավ քեզ? Ինչու համբուրեցիր ինձ?
-Լռի'ր.
-Իսկ ինչ կանես, եթե չլռեմ?
-Մի ձեւացրու Լիլի. Քեզ դուր եկավ.
-Դու այլեւս ինձ չմոտենաս, հասկացար?
-Լավ հասկացա,- ժպտալով ասաց նա.
Ես ուզում էի գնալ երբ նորից լսեցի նրա ձայնը.
-Եթե դու քեզ խելոք չպահես Լիլի, ես խոստանում եմ, որ սրա մասին կիմանան բոլորը.
-Ոչ.
-Ինչու ոչ?
-Որովհետեւ սա կմնա իմ ու քո միջեւ.
-Ինչու? Չէ, չէ չասես, ես կասեմ. Որովհետեւ դու պատասխանեցիր իմ համբույրին.
-Լռի'ր.
-Դու ուզում էիր.
Ես չկարողացա զսպել արցունքներս. Դանիելը դա նկատեց եւ ասաց.
-Լացիր, եթե ուզում ես.
Ես վազելով գնացի, սրբելով անդադար գլորվող արցունքներս.
Ամենավատը գիտեք որն էր? ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻ ՆՐԱ ՀԱՄԲՈՒՅՐԻՆ.