Ես պատրաստ էի այդ օրվան. Ես հագա իմ ամենասիրելի շորը, շպարվեցի, որպեսզի գնամ լավ տեսքով... ԱՆՀԵՏԱՆԱՄ.
Երբ մահանամ, ամենաշատը կտառապի հայրս. Նրա համար ես նամակ եմ գրել ու պահել եմ իմ սենյակում.
Ես ամեն ինչ պատրաստել եմ. Հորս ասելու եմ, որ գնում եմ Էմմայի հետ խնջույքի, բայց իրականում գնալու եմ անտառ.
Էմմա... Նա շատ կարեւոր մարդ էր իմ կյանքում. Կա ու կլինի. Չնայած այն ամենի ինչ կատարվեց.
Շատերը կասեն, որ իմ իրավիճակում ելք կար ու որ ես այդքան էլ վատ վիճակում չէի. Իսկ ես կպատասխանեմ, որ ամեն ինչ ունի իր սահմանը, իր վերջին կետը. Ես հոգնել եմ պայքարելուց, հոգնել եմ ամեն օր վախի մեջ ապրելուց, հոգնել եմ անիմաստ լացելուց.
Դանիելը ուզում է, որ ես տառապեմ, ուզում է տեսնել իմ մահը, բայց ես կանեմ նրա համար նվեր. ԻՆՔՍ ԿՄԵՌՆԵՄ. Ոչ ոք ինձ չի խանգարի, առավել եւս Դանիելը. Նա հաղթեց, ես պարտվեցի.
Ես այստեղ եմ' անտառում. Չնայաց թռչուննների ուրախ երգին, անտառը վախ էր ներշնչում. Ինչքան խորն եմ գնում, այնքան սրտիս տագնապը մեծանում է. Անգամ շնչելն է դառնում դժվար. Ուզում էի վերադառնալ, բայց մի թե իզուր էին իմ այսքան ջանքերը? Չէ որ ես մի բան եմ ուզում. Ինչու դա չանել?
Ես քայլում էի. Լսում էի ինչ որ ձայներ. Ես սկսեցի վազել. Ես հասկացա, որ Դանիելն այստեղ է. Նա նորից ինձ հետեւում է. Նա ինձ կգտնի. Ես նորից չեմ փրկվի.
Ես վերջապես հասա ցանկալի վայրը. ԱՆԴՈՒՆԴԻՆ.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ինչու ոչ? Ինչու չխլացնել ցավը հենց հիմա?
Մեջքիս ետեւում լսեցի նրա շարժումների ձայնը. Սկսցի ծիծաղել. Նա գտավ ինձ, բայց արդեն շատ ուշ է.
-Ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես... ՀՐԵՇ.
Միանգամից քամի բարձրացավ. Սկսեց անձրեւ գալ.Ես սկսեցի ժպտալ. Ցավն անգամ չէի զգում. Մարմինս ցավում էր. Ես քայլ արեցի դեպի անդունդը.
-Մի' արա դա.
Ես ժպտացի.
-Դու այսքան շուտ հանձնվում ես?
Ես լսում էի նրա ձայնը. Նա այնքան մոտ էր, նրա ձայնը այնքան քնքուշ էր....
-Պետք չի'- խնդրում էր նա.
-Դու ուզում էիր ինձ ոչնչացնել,- հիշացրեցի ես,- դե տես.
Ես նորից քայլ արեցի.
-Չէ' Լիլի.
Ես ձեռքերս պարզեցի, կարծես ուզում էի թռչել.
-Հաջող Դանիել...
Ինչի պայքարել, եթե իմաստ չունի? Ես առաջին անգամ երջանիկ եմ. Ես ազատ եմ. Ես համարյա մոռացել էի, թե ինչ է երջանկությունը. ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ... Արժե, հանուն դրա մահանալ...