Դանիելը կորավ տեսադաշտիցս, երբ լսվեց կրակոցի ձայնը. Ես լայն բացեցի աչքերս ու հայացքս ուղղեցի դեպի Դանիելի տան բակը, որտեղից լսվեց կրակոցը. Ոստիկանները դուրս վազեցին եւ կանգ առան Դանիելի տան դիմաց. Տանից շնչակտուր դուրս վազեց Դանիելը ու ասաց, որ ամեն ինչ նորմալ է ու տանը ոչ ոք չկա.
Այդ օրը հորս խնդրանքով Դանիելը մնաց մեր տանը. Բոլորս քնեցինք հյուրասենյակում. Դանիելը այս դեպքի մասին ոչ մի բառ չարտահայտեց. Ես միամիտ գլուխս դրել էի նրա ուսին ու քնել. Դանիելը ասաց, որ ես գիշերը շատ անհանգիստ էի, եւ քնիս մեջ խոսում էի անհասկանալի բաներ.
-Ես գիտեմ, որ դու ինչ որ բան ես թացնում- լուրջ տոնով ասացի ես հաջորդ օրը առավոտյան, երբ սենյակում միայն ես եւ Դանիելն էինք.
-Հիմարություններով մի' լցրու ուղեղդ, Լիլի - հանգիստ տոնով ասաց Դանիելը.
-Դրանք հիմարություններ չեն. Ինչ է կատարվում? Ովքեր էին այդ մարդիկ? Նրանց դու ես պետք?
-Քիթդ մի' կոխիր իմ գործերի մեջ,- բռունցքով սեղանին խփելով ասաց Դանիելը.
Ես գլուխս կախեցի, հասկանալով որ ամեն ինչ իզուր է.
-Եթե ես քեզ ոչինչ չեմ ասում, ուրեմն տենց է պետք. Համբերությունիցս մի' հանիր.
Ինչքան հեշտ էր մտածելը, որ ամեն վատ բան հիմա անցյալում է, որ Դանիելն ալյեւս առաջվանը չէ, փոխվել է. Ինչու թույլ տվեցի նրան մոտ լինել ինձ? Ես եմ մեղավոր, միայն ես..Հիմա ես ինչու պիտի տառապեի այս հոգեկան ցավից?
-Ես հիմար եմ,- լաց լինելով ասացի ես,- ինքս ինձ տանջեցի, կապվեցի քո հետ.
-Հանգստացիր Լիլի,- խնդելով ասաց Դանիելը.
-Չեմ կարող.
-Օգնեմ?
-Ինչպես?
-Արի մի փոքր զվարճանանք.
Ես հարցական նայեցի նրա վրա.
-Ես կծանոթացնեմ ընկերներիս հետ
Բնականաբար ես համաձայնվեցի. Դանիելը ինձ հրավիրեց Ստիվի խնջույքին. Իհարկե ես խնջույքներ չեմ սիրում, բայց դա կօգնի ավելի լավ ճանաչել Դանիելի շրջապատը.
Երկու ժամ անց մենք արդեն գնում էինք անտառի կողմը.
-Որսորդական տունը այստեղ մոտակայքում է չէ?
Դանիելը գլխով համաձայնության նշան ցույց տվեց.
-Հաճախակի ես այստեղ գալիս?
-Ամիսը մի անգամ, շատ չէ.
-Օգնում է?
-Ես այստեղ համգստանում եմ, մտածում կյանքի մասին.
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Roman pour Adolescents-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.