Գլուխ 48

322 17 7
                                        

Զայրութն ու կատաղությունը տիրել էր Դանիելի հոգին. Սպանել Լիլիին, ոչնչացնել լրիվությամբ. Լիլին դավաճանել է Դանիելին, տրվել է ուրիշին. Չնայաց, որ սիրո խոսքեր էր ասում, չնայաց, որ թույլ է տվել դառնալ նրա ընկերը, բայց ինչպես է նա համարձակվել? Ամենավատն այն է, որ Դանիելը պարտվեց այս պայքարում. Մարկոսը ավելի ուժեղ էր ու խելացի. Երբ Դանիելը տեսավ Լիլիին ուրիշի տանը, ուրիշի անկողնում այն էլ ուրիշի վերնաշապիկով, նա պատրաստ էր սպանել նրան, որպեսզի երբեք այլեւս չճանաչի այդ դավաճան աղջկան. Ինչպես է նա համարձակվել? Դանիելը հավատում էր Լիլիին... Հավատում էր ամբողջ հոգով. Իսկ Լիլին? Ինչ արեց նա Դանիելի զգացմունքների հետ? Օգտագործեց եւ դեն շպրտեց... Ատելություն.. ահա թե ինչ է հիմա զգում Դանիելը Լիլիի հանդեպ.

<<Իմն էիր,- գոռում էր հոգին- բայց ինչպես կարողացար?>>

Դանիելը հիշում էր բոլոր պահերը կապված Լիլիի հետ. Հիշում էր նրա աչքերը, որոնք այնքան անկեղծ ու մեղմ էին թվում, որոնք ստել չգիտեին. Լիլին այն միակն էր, ով պետք էր Դանիելին. Նա միակն էր, ով կարողանում էր կառավրել իր զգացմունքները.

Իսկ հիմա... Սպանել նրան... կոտրել... ոչնչացնել... մոռանալ..

Անտեսելով իր ներսի հրեշներին, Դանիելը հիշում էր այն րոպեները, երբ երջանիկ էր. Նա կախվածություն ունի Լիլիից... Լիլի...

Լիլիի փայլող աչքերը խնդրում էին Դանիելին մնալ իր կողքին ու երբեք չթողնել նրան, միայն սիրել ու փայփայել. Միթե այս ամենը սուտ էր? Ինչ լավ դերասանուհի է...  Դերասանուհի, ով տիրեց Դանիելի սրտին, իսկ հետո կոտրեց այն. Երեւի դա էր նրա միակ նպատակը, դրա համար էլ դավաճանեց... Հանուն ինչի? Հանուն վրեժի?

Դանիելին թվում էր, որ դա վրեժ էր. Վրեժ այն տանջամքների դիմաց, որոնք պատճառել է Դանիելը. Ուրիշ ինչ պատճառ կարող է լինել?

Մեքենայում տոթ էր. Դանիելը չէր էլ ուզում խոսել Լիլիի հետ. Մեքենան ընթանում էր շատ արագ. Դանիելը անգամ չէր էլ անհանգստանում, որ մի գուցե նրանք վթարի ենթարկվեն.

Հանկարծ Դանիելը սկսեց դանդաղեցնել ընթացքը եւ նայեց իր շուրջը. Լիլին քնած էր. Նա դժվարությամբ էր շնչում, աչքերը անհանգիստ էին.  Պարզ երեւում էր, որ վախենում է սեփական երազներից. Ստիվը շուտ շուտ զանգում էր ու գալիս էր Դանիելի ետեւից, չէր ուզում մենակ թողնել իր ընկերոջը.

Դանիելը կանգնեցրեց մեքենան. Մինչ դուրս կգար մեքենայից վերջին անգամ նայեց Լիլիին. Հիմա հաստատ վերջին անգամ, որովհետեւ այլեւս տեսնել չի ուզում.

Ստիվի մեքնենան նույնպես կանգ առավ. Նա դուրս եկավ մեքենայից. Շատ անհանգստացած տեսք ուներ,մտածում էր ,որ Լիլին կարող է ողջ չլինել. Նա շատ լավ էր ճանաչում Դանիելին ու գիտեր, որ իր ընկերը ամեն ինչի ընդունակ է.

-Տար նրան, քանի դեռ չեմ սպանել,- չարացած ասաց Դանիելը.

Ստիվը ոչինչ չասաց տեսնելով ինչ վիճակի մեջ է գտնվում Դանիելը.Նա մոտեցավ մեքենային եւ բացեց ետնամասի դուռը.

Դանիելին անգամ այս պահին տիրեց խանդը. Նրա աչքերի առաջ հայտնվեց Ստիվը գրկաց Լիլիին. Եւ նա շատ արագ մոտեցավ եւ ինքն գրկեց Լիլիին , տարավ պառկեցրեց Ստիվի մեքենայի մեջ.

-Այնպես արա, որ ես նրան այլեւս չտեսնեմ..

Ուրիշ ժամանակ Ստիվը կծիծաղեր, բայց այսօր նա համաձայվեց Դանիելի հետ եւ ամեն ինչ արեց այնպես, ինչպես Դանիելը պատվիրեց.

---------------------------------------------

Ես շոգում եմ. Ինչու? Այնպիսի տպավորություն է, կարծես ամբողջ մարմինս այրվում է. Ինձ արթնացրեց անձրեւի ձայնը, որը կաթում էր պատուհանին. Բացելով աչքերս նայեցի ձայնի աղբյուրի կողմը եւ նկատեցի, որ չնայաց անձրեւին ամպերի ետեւում թաքնվել է արեւը.

-Դու արթնացար, Լիլի?- լսեցի աղջկական ձայն, նստած իմ դիմաց- ես անհանգստանում էի քեզ համար.

Էմման էր. Նա լաց էր լինում.

-Լավ կլիներ, որ ես երբեք չարթնանայի. - ասացի ես

Ես իմ մարմինը չէի զգում. Ես ըմդհանրապես ոչինչ չէի զգում.

-Դու չես հիշում?  Դու թակեցիր մեր տան դուռը, ու հազիվ շշնջացիր <<օգնիր>> ու ուշաթափվեցիր  Երդվում եմ, որ քիչ էր մնում կաթված ստանայի. Չնայաց դա իմ տարիքում հնարավոր չի,- փորձում էր ժպտալ Էմման. - ես շատ վախեցա. Դու ահավոր վիճակում էիր. Քնիդ մեջ խոսում էիր մորդ մասին..

Ես սկսեցի լաց լինել հիշելով մորս մասին. Նա երբեք թույլ չէր տա, որ ինձ նեղացնեն. Ես նրա մոտ եմ ուզում, ուզում եմ գրկել նրան,շնչել նրա օծանելիքի անուշ բույրը, լսել նրա մեղմիկ ձայնը.

Ես գիտեմ Դանիելին. Գիտեմ, որ նա չէր ուզում ինձ նեղացնել... բայց ես չեմ կարողանում հիմա նրան հասկանալ... նա ստիպեց ինձ մեղավոր զգալ. Իսկ իմ մեղքը միայն նրանում էր, որ ես սիրեցի նրան.

<<Որովհետեւ ես սիրում եմ քեզ...>>

Ոչ' Դանիել. Դու երբեք ինձ չես սիրել.Դու ուղղակի սիրում ես տիրանալ ամեն ինչին. Ես էլ բացառություն չէի. Սիրելի խաղալիք,ուրիշ ոչինչ...

Չեմ հասկանում,թե ինչ է կատարվում ինձ հետ. Ինչ որ մի բան տանջում էր ինձ, երբ ես հարցնում էի ինքս ինձ <<Սիրում էր ինձ?>>. Չէ որ սիրելիների հետ այդպես չեն վարվում. Ես խղճում եմ ինձ. Նա ընկավ իմ աչքից. Այսպես ապրել այլեւս չեմ կարող. Այն ինչ թանկ է դառնում մեզ համար, համարյա միշտ ցավ է պատճառում. Պետք է համակերպվել ամեն ինչի հետ.

-Լիլի, Դանիելը հիմար է,- գրկելով ասաց Էմման,- գիտես, երբ դու քնած էիր բժիշկները ասացին, որ քեզ ինչ որ թմրեցնող դեղեր են ներարկել. Իսկ սեռական կապ ինչ որ մեկի հետ չի հայտնաբերվել...

ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋԱՑԱԾ Է. ՈՒ ԴԱՆԻԵԼԸ ԳԻՏԻ ԴՐԱ ՄԱՍԻՆ.

Հրեշտակն ու Հրեշը Stories to obsess over. Discover now