Գլուխ 50

320 18 2
                                    

Ես գնացի այնտեղ, որտեղ ինձ կանչել էր Մարկոսը. Դա մի մոռացված գործարան էր չորս կողմից շրջապատված անտառով. Խորը շնչելով, մտավոր ցրեցի այն բացասական տպավորությունը ու ըմդհանրապես բոլոր հիշողությունները այս վայրի հետ կապված.

Իմ դիմաց դուրս եկան երեք տղամարդ եւ մի աղջիկ. Այդ աղջիկը այն նկարված տիկնիկն էր, ով եկել էր սրճարան ինձ հետ խոսելու. Նրա կողքին կնգնած էր Մարկոսը, ում ես միանգամից  ճանչեցի եւ Վոլտերը. Երրորդ տղամարդը ինձ անծանոթ էր. Կլիներ մոտ 50-55 տարեկան. Բավականին բարձրահասակ եւ գեր տղամարդ. Ուրիշ պայմաններում, եթե հանդիպեի այս պարոնին, կմտածեի, որ նա շատ կիրթ եւ բարի մարդ է. Բայց քանի որ ես նրան ուրիշ պայմաններում չեմ հանդիպել, ուրեմն նա ինձ համար այնպիսի չարագործ է, ինչպիսին Մարկոսը.

-Արի մեզ հետ Լիլի. Դու երեւի ուզում ես չէ տեսնել քո ընկերուհուն?- հարցական նայելով ինձ ասաց Մարկոսը.- կներես, ես մոռացա ներկայացնել քեզ Քրիստիի հորը. Դե գիտես, իրականում այս ամբողջ խաղի գլխավորը հենց նա. Մեզ բոլորիս միացրել է ատելությունը Դանիելի հանդեպ եւ վրեժը.

-Դու չես էլ պատկերցնի, թե որքան ենք սպասել այս օրվան,- խոսեց  Քրիստիի հայրը.

Ես զգացի, որ սկսում եմ վախենալ. Բարեբախտաբար հիշեցի Էմմային, ով միշտ կրկնում է, որ ես ուժեղ եմ. Շնորհիվ դրա ես հավաքեցի ուժերս ու հետեւեցի նրանց.

-Թանկագինս, չգիտեմ կուրախանաս թե ոչ, բայց քո սիրելի Դանիելը նույնպես այստեղ  է. Նա իմացել է ողջ ճշմարտությունը եւ եկել էր այստեղ, որպեսզի մեզ սպանի. Բայց դա հնարավոր չէր ու մենք նրան նույնպես բռնել ենք. - ժպտակով ասաց Քրիստիի հայրը.

-Ես ցավում եմ քեզ համար Լիլիի. Դու արժանի չես այսպիսի ճակատագրի. Ես վստահ եմ, եթե մենք ուրիշ պայմաններում հանդիպեինք, հաստատ կընկերանինք.- ասում էր Մարկոսը եւ դանդաղ մոտենում էր ինձ.

-Շատ եմ կասկածում,-ասացի ես սպասլով հարմար առիթի, որպեսզի ապտակեմ նրան.

Ես չէի ուզում, որ նրա կեղտոտ ձեռքերը դիպչեն ինձ. Բարեբախտաբար հենց այդպես էլ եղավ. Ես ճիշտ ժամանակն ապրակեցի նրան. Էմման ճիշտ է ասում, ես իսկապես շատ ուժեղ եմ. Իմ համարձակությունն ու ուժը փաստորեն օգնում են ինձ. Իմ հավատը հիմա ավելի ուժեղ է. Ես կփրկեմ Էմմային.

Մարկոսը ինձ ուղեկցեց մի մութ սենյակ, որտեղ միակ լույսի աղբյուրը թույլ վառվող լամպն էր.

-Եթե դու համարձակվես դիպչել նրան, ես կսպանեմ քեզ.- լսեցի ես Դանիլի ձայնը,- բաց թող նրան.

-Ինչ եք պատրաստվում անել?- հարցրեցի ես հայացքս չկտրելով Դանիելի տանջված դեմքից.

-Մենք չենք անի դու կանես,- ժպտալով ասաց Մարկոսը,- Վոլտեր բեր այստեղ Լիլիի ընկերուհուն.

Կողքի սենյակից բերանը փակած բերեցին Էմմային. Նա համարյա ուշաթափ վիճակում էր, աչքերը ուռած. Տեսնելով ինձ աչքերը փայլեցին, բայց միաժամանակ զգացի, որ շատ վախեցած է .

-Վերցրու այս ատրճանակը ու սպանիր Դանիելին,- կտրուկ հրամայեց Մարկոսը,- իսկ եթե չսպանես Վոլտերը կսպանի Էմմային.

Եւ իսկապես Վոլտերը ատրճանակը պահել էր Էմմայի գլխին. Ես նայեցի Դանիելի աչքերի մեջ. Մարկոսը տվեց ինձ ատրճանակը եւ բռնի ուժով ստիպեց, որ ես այն պահեմ Դանիելի գլխին.

Ես հազիվ էի զսպում արցունքներս. Ես պիտի մի բան անեմ.. Դանիել թե Էմմա?... Ընտրությունը հիմա միայն իմն է.

-Հրաժեշտի խոսքեր կասես Դանիել?- Մարկոսը թույլ տվեց, որ Դանիելը ասի իր վերջին խոսքերը.

-Լիլի, ներիր ինձ. - ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ է ասում նա այս բառերը. - ես սպանեցի մեր սերը. Ամեն ինչ սկսեց ինձանով, ինձանով էլ կավարտվի.

Ես նայեցի նրա աչքերը մեջ, որտեղ գտա վախ. Վախ, ոչ թե իր համար, այլ իմ..

-Հուսով եմ, դու այլեւս ժամանակ չես վատնի,- շշնջաց Մարկոսը իմ ականջին,- սպանիր նրան, նա պիտի մեռնի. Հիշիր քո բոլոր տանջանքները նրա պատճառով.

-Սպանիր ինձ իմ հրեշտակ. Հրեշը տեղ չունի քո կողքին. Ես արժանի եմ դրան. De'sole',-հանձնված,  ցածր ձայնով ասաց Դանիելը...


<<De'sole'>>-(ֆրանսերենից թարգծանված նշանակում է <<ցավում եմ.>>)

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя