Գլուխ 41

370 22 4
                                    

Մենք խորացել էինք նրա հիշողությունների մեջ, եւ ես կարծես դարձել էի նրա պատմածների վկան, ով ամեն ինչ տեսնում էր Դանիելի աչքերով. Դանիելը խոսում էր ցածր ձայնով, մեկ մեկ կանգ առնելով, որպեսզի ես տայի իմ հարցերը. Նա բարեհամբույր պատասխանում էր իմ բոլոր հարցերին. Ես հարմար տեղավորված էի անկողնու մեջ եւ շոյում էի նրա ձեռքերը. Ինձ դուր էին գալիս նրա ուժեղ ձեռքերը եւ ես հիանում էի դրանց գեղեցկությամբ. Երբ նա ժպտում էր, նրա սեւ եւ խոշոր աչքերը լայնանում էին եւ լույս էին առկայծում. Բոլորը ասում են, որ նա մութ մարդ է, բայց նա փայլում է ներսից, աչքերի միջոցով.

-Երբ ես չորս տարեկան էի իմ հորը սպանեցին հենց իմ աչքերի առաջ. Ես  հիշում եմ, հենց այդ ժամանակ եմ ես կյանքումս առաջին անգամ տեսնել շատ արյուն. Հորս արյան  վտակները տարածվել էին ամբողջ տանը. Մայրս գոռում էր, չէր կարողանում հանգստանալ, իսկ ես փորձում էի արթնացնել հորս, բայց չգիտես ինչու ոչ ոք չասաց, որ նա երբեք չի արթնանա. Հորս մահից հետո մայրս հիվանդացավ, երկար պառկեց եւ չէր կարողանում շարժվել. Այդ տարիքում իմ բոլոր հասակակիցներին պետք էր ծնողական սեր, իսկ ինձ միայն մի բան' փրկություն. Փրկություն դժբախտություններից, որոնք կարկուտի նման թափվում էին երկնքից, փրկություն դեպրեսիայից, որով տառապում էր մայրս,եւ փրկություն խորթ հորիցս...

-Սպասիր,- գլխումս ոչ մի կերպ չէր տեղավորվում նոր տեղեկությունները.- դու խորթ հայր էլ ես ունեցել?

-Այո, ունեցել եմ. Այդ <<հայրս>> միշտ առիթը բաց չէր թողնում ինձ նվաստացնելու ու ծեծելու համար. Բարեբախտաբար նա մահացավ թմրանյութերը չարաշահելու հետեւանքով, բայց այդ մահն էլ ինձ չփրկեց. Մայրս նույնպես սկսեց թմրանյութեր օգտագործել, եւ նույնիսկ մի անգամ ինձ էլ առաջարկեց.

Իմչպես երեւում է Դանիելը դժվար կյանք է ունեցել. Մարդիկ սխալվում են, երբ չարախոսում են նրան. Նրանք ուղղակի չեն ապրել այն կյամքը, որն ապրել է Դանիելը. Մի հարցում ես եւ Դանիելը նման ենք. Երկուսս էլ թերի ընտանիք ունենք. Ես չունեմ մայր, իսկ նա չունի հայր. Երեւի հենց դրա համար էլ ճակատագիրը միացրել է մեզ.

-Դու չես փորձել չէ ?- հույսով հարցրեցի ես եւ նայեցի նրա վրա.

Դուք երբեւ է տեսել եք ցավով լի աչքեր? Այդպիսի աչքեր ուներ այս պահին Դանիելը.

Ես հասկացա, որ շատ անձնական հարց եմ տալիս եւ լռեցի. Ես մեղմ ժտացի նրան , իսկ նա ուշադիր ինձ էր նայում. Ես գրկեցի նրան.

-Գիտես, երբ ես իմացա, որ մայրս հիվանդ է, մտածեցի որ դա ուղղակի չար կատակ է. Բայց երբ կարդացի անալիզների պատասխանը, ես պատրաստ էի տեղում ինքնասպան լինել. Քաղցկեղը կամաց կամաց խժռում է նրան, ոչնացանում.

Մենք պառկած էին լռության մեջ մի քանի վարկյան. Ես պարզ տեսնում էի, թե նա ինչպես է պայքարում իր դեմ, իր մեջ ապրող հրեշների դեմ. Ես երբեք չէի տեսլ նրան այդ վիճակում.

Արդեն ժամանակն էր տուն գնալու. Ես նստած էի վառարանի մոտ եւ տխուր շուրջս էի նայում. Հիանում էի այս տնակի գեղեցկությամբ. Շուրջ նկարներ էին, հետաքրքիր քանդակներ, հինավուրց պատմական հուշաքարեր.

-Ես չեմ ուզում գնալ,- ասացի ես, երբ Դանիելը իջավ առաջին հարկ.

Նա արդեն պատրասր էր տանից դուրս գալու համար.

-Ոչինչ. Մի ուրիշ օր մենք անպայման նորից կգանք այստեղ. Խոստանում եմ.

Արժե հավատալ նրա խոստումներին? Իհարկե արժե.. Ես հիմա հավատում եմ նրա ամեն մի խոսքին.

Մեքենան կանգ առավ մեր տան դիմաց. Ես չէի ուզում բաժանվել նրանից, դրա համար էլ չէի շտապում արագ դուրս գալ մեքենայից.

-Ահա եւ մենք տանն ենք, Դանիել. Հասանք ամեն մեկս մեր աշխարհներին.

-Կա միայն մի աշխարհ, որտեղ ես ինձ լավ եմ զգում, դա քո մտածկոտ աչքերի աշխարհն է. Ես ուզում եմ, դառնալ քո աչքերի արտասուքը, որ լուռ թափվեմ քո աչքերից եւ հավերժական հանգիստ գտնեմ քո շրթունքների վրա.- զրկելով ինձ խոսելու ունակությունից ասաց Դանիելը.

-Ու դու ինձ հավատացնում էիր, որ պոեզիա չես կարդում?

-Ոչ չեմ կարդում, բայց կարողանում եմ քեզ ամաչացնել.

Մենք սկսցինք համբուրվել. Մեզ ոչ ոք չէր պատրաստվում խանգառել, բայց հանկարծակի Դանիելի հեռախոսի զանգը խախտեց մեր գեղեցիկ համբույրը եւ Դանիելը ինձ հրաժեշտ տալով գնաց.

Կարգավորելով շնչառությունս, ես սկսեցի սառը դատել եւ հասկացա, որ Դանիելը ինչ որ բան է թացնում.

Օրերս անցնում էին աննկատ. Ամեն օր ես զբաղված էի դասերով, հորս խնամքով եւ սրճարանի աշխատանքով. Իսկ Դանիելը չկար. Կորավ, ինչպես վերջին վախկոտը. Ես ինձ խաղալիք էի զգում, որի հետ Դանիելը խաղաց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, որն ավելի վատ է.

Ես դպրոցից գնում էի աշխատանքի. Եղանակը անձրեւ էր խոստանում, արեւը թաքնվել էր ամպերի ետեւում եւ դժվար թե այնտեղից դուրս գար. Մի քանի րոպե անց ամպերը սկսեցին գոռգոռալ զգուշացնելով հորդառատ անձրեւ. Մարդիկ սկսեցին թաքնվել, իսկ ես սկսեցի արագ վազել դեպի սրճարան. Առաջին անձրեւի կաթիլները թափվեցին չոր գետնին. Իսկ հետո անձրեւն ավելի սկսեց արագանալ. Ես լրիվությամբ թրջվեցի. Սրճարանում ընկերուհուս' Սամանտային խնդրեցի նոր չոր աշխատանքային հագուստ տա. Ընկերուհիս միանգամից բերեց նոր չոր հագուստը. Ես արագ շորափոխվեցի.

Սրճարանում ես նկատեցի անծանոթ աղջկա մի հայացք ինձ վրա. Սամանտան ասաց, որ այդ աղջիկը ուզում է խոսել ինձ հետ.

Նայելով այդ աղջկա կողմը ես հասկացա, որ լուրջ խոսակցություն է սպասվում եւ չգիտեմ ինչու, բայց կարծեցի, որ խոսակցությունը լինելու է Դանիելի մասին...

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя