Գլուխ 42

423 21 0
                                    

Գիշերը ամենալավ ժամանակն է, երբ կարող ես հավաքել մտքերդ ու ընդունես կարեւոր որոշում, որից կախված է քո կյանքի եւ որիշ մարդկանց ճակատագրեր. Մարդիկ, ովքեր հավատում են քեզ. Ցույց տալ այն, ինչ զգում ես մեծ պատասխանատվություն է, ու ամենից առաջ այդ պատասխանատվությունը թույլ չէր տալիս Դանիելին լսել սրտի ձայնին.

Լրիվությամբ խորացած սեփական մտքերի ծովում, նա ոչինչ չէր նկատում իր շրջապատում. Ոչ' դրսում լացող անձրեւը, ո'չ էլ իր կողքին նստած ամենամտերիմ ընկերոջը' Ստիվին, ով հիմար, անպետք հարցեր էր տալիս. Ու նորից լսվեց հարց, որից հետո Դանիելը Ստիվին արժանացրեց իր հայացքին.

-Ամեն ինչ անիմաստ է,,- վայելելով ծխախոտը ասաց Ստիվը.- դու քեզ նման չես, Դանիել. Ծերանում ենք, սիրահարվում...

-Ես չեմ հավատում, որ դու կարող ես սիրահարվել Ստիվ,- ծաղրելով ասաց Դանիելը.

Նա նստեց Ստիվի դիմաց բազմոցի վրա.

-Արի համգիստ թողնենք իմ անձնական կյանքը, եւ խոսենք քո կյանքի մասին.

Ի տարբերություն Դանիելին Ստիվը ավելի ուժեղ էր եւ Դանիելի բարկացած րոպեներին միայն Ստիվն էր կարողանում զսպել նրան. Ստիվը մի քանի սանտիմետրով բոյով էր Դանիելից, բայց ավելի նիհար. Նա սիրում էր վայելել իր կյանքը, յուրաքանչյուր օրը ապրում էր այնպես, կարծես վերջին օրը. Ստանում էր այն ինչ ուզում էր. Աղջիկները խենթանում էին նրա համար, մեքենաները փոխարինում էին մեկն մյուսին, իսկ արյունը եռում, ցանկանում անել վտանգավոր բաներ, որոմն մասին մտածելն անգամ վախենալու է. Սեռական հարաբերություն, խմիչք, ադրենալին եւ վտանգ. Սրանցից էր կազմված Ստիվը, սրանցով էր զբաղվում նա ազատ ժամանակ. Դանիելը ուրիշ էր, նրա մեջ չկար այն կրակը, որը վառվում էր Ստիվի մեջ.

-Ես կարծում եմ, որ ամեն ինչ փչացրեցի. Ուզում էի Լիլիին ժամանակ տալ, բայց հասկացա, որ առանց նրա մի օր էլ չեմ դիմանում.

-Ու?- վերջապես վերջացրեց ծխել իր ծխախոտը Ստիվը.

-Ու արդեն երեք օր է, ինչ նրան չեմ տեսել.

-Դուք հարեւաններ եք Դանիել,, քեզ տրանսպորտ հարկավոր չէ նրան հանդիպելու համար,- ժպտալով ասաց Ստիվը եւ փոխեց նստած դիրքը ավելի հարմար դիրքի.

-Այդպես էլ գիտեի, որ քեզ ոչինչ պատմել չի լինի. Միշտ անհամ հումորներդ ես մեջ բերում.

-Թուլացել ես Դանիել. Այդ պստիկը քեզ փչացրել է.

-Ես չգիտեմ ինչպես պահեմ ինձ նրա մոտ. Ես չեմ ծնվել ռոմանտիկ լինելու համար.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя