Գլուխ 38

381 24 10
                                    

Ես պիտի գնամ նրա մոտ. Հենց հիմա. Ես պիտի տեսնեմ նրան եւ համոզվեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է. Ես ուզում եմ օգնել նրան, նրա կողքին լինեմ. Կապ չունի, թե նա ինչքան ցավ է ինձ պատճառել, նա ունի իմ կարիքը եւ ես պարտավոր եմ նրա կողքին լինել.

Հաջորդ առավոտ ես գնացի տեղի հիվանդանոցը. Այստեղ տեղեկացա, թե որ հարկում էր Դանիելը. Ամեն քայլս ծանրանում էր, շունչս կտրվում. Դանիելը այն մարդկանցից էր, ով չի ընդունում ոչ մի օգնություն. Նա ինձ կվռնդի? Իզուր եմ փորձում?

Բայց ես հավաքեցի ուժերս ու բարձրացա երրորդ հարկ. Միանգամից նկատեցի Դանիելին. Նա հենված էր պատին, իսկ գլուխը կախ էր գցել. Ես լուռ մոտեցա ու նստեցի նրա մոտ դված աթոռին. Նա նույն դիրքով էր, կարծես ինձ չէր նկատում. Լռությունը ազդում էր. Ես ուզում էի խոսել, բայց լեզուս կապ էր ընկել.

-Ինչպես է նա?- վերջապես սկսեցի ես.

-Ինչ գործ ունես այստեղ? Եկել ես ծիծաղելու ինձ վրա?- կտրուկ ասաց նա.

-Եթե դու չար ես, դա դեռ չի նշանակում, որ քո շրջապատի մարդիկ նույնպես չար են. Ես ուզում եմ օգնել.

Նա բարձրացրեց գլուխը եւ իր սեւռուն հայացքով նայեց վրաս.

-Ոչ ոք օգնել չի կարող. Նա հիվանդ է Լիլի. Անբուժելի հիվանդ.

Այս բառերը ինձ ասել էր նաեւ մի օր հայրս. Հիշում եմ, թե ինչպես այս բառերից հետո իմ կյանքը կորցրեց իր իմաստը. Ես հասկանում եմ Դանիելին, շատ լավ եմ հասկանում.

-Երեկ նա վատացավ. Ես կարծեցի, որ նա կմահանա. Ես մահացա, երբ տեսա նրան ուշագնաց վիճակում եւ հարություն առա, երբ իմացա, որ նա ողջ է. Մայրս շատ թույլ է, նրա ուժերը հատվում են.

Դանիելը իրեն նման չէր. Ես չէի հավատում, որ իմ կողքին նստած է այն Դանիելը, ով ինձ միշտ վախեցրել էր. Նա այնքան մեղմ էր խոսում, իսկ ես ուշադիր նրան էի լսում. Դանիելը շատ կոտրված էր. Ես հանուն նրա պատրաստ եմ նորից անցնել այս դժվարությունների միջով, միայն թե նրան տեսնեմ ուժեղ. Զարմանալի է չէ?... Միթե այս մարդը ինձ համար կարեւոր է դարձել?

Ես սրբեցի իմ արցունքները եւ նկատեցի Դանիելի հայացքը իմ վրա.

-Կներես, ես չպիտի լաց լինեմ. Ամեն ինչի մեղավորը հիշողություններն են. Ես յոթ տարեկան էի, երբ մայրս մահացավ. Գիտես, իմ ու քո բախտը մի հարցում բերել է. Մենք երկուսս գիտենք, թե ինչ է մայրական սերն ու քնքշությունը. Դանիել, կյանքը լի է փորձություններով ու մարդիկ անցնելով դրանց միջով դառնում եմ ուժեղ ու շարունակում են ապրել. Մենք ուղղակի պիտի ընդունենք կյանքի հարվածները. Դու ուժեղ ես. Ես հավատում եմ քեզ.

Մենք նստած էինք իրար դեմ դիմաց. Նա ուշադիր ինձ էր նայում, իսկ ես կարեկցանքով նրան. Կան մարդիկ, ում հետ դու կարող ես ուղղակի լռել. Դանիելը այդ մարդկանցից էր. Խոսքերն ավելորդ էին.

-Ես լսում  եմ քո սրտի զարկերը,- շշնջաց Դանիելը.

-Իսկ ես զգում եմ, թե ինչպես է ցավում քո հոգին.

-Հոգի գոյություն չունի, կարող ես չփնտրել այն. Ես միայն սիրտ ունեմ, որն արդեն շուտվանից սառույցի կտոր է դարձել.

-Ես կարող եմ այն հալեցնել. Ես ու դու ինչպես մի Հրեշտակ եւ Հրեշ, երկու տարբեր բեւեռներ.

-Բայց դու ձգում ես ինձ Լիլի. Միշտ, առանց պատճառի.

-Վտանգավոր խաղ է.

-Ես շուտվանից պարտվել եմ այդ խաղը. -նա իմ ձեռքը սեղմեց իր ափի մեջ,- ես ուզում եմ , որ դու իմը լինես.

-Այնպես արա, որ ես հավատամ քո խոսքերին Դանիել... 

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя