Ամբողջ գիշեր չկարողացա քնել. Այնքան էի ուզում նորից մանկանալ. Նորից ամեն օր տեսնել սիրելի մայրիկիս. Մորս մահից հետո ամեն ինչ փոխվեց.,ամեն ինչ տակնուվրա եղավ, իմ կյանքը կորցրեց իր երանգները. Ես մինչեւ հիմա չեմ կարող մոռանալ, եւ իմ աչքերի առջև միշտ իմ տանջված մայրն է.
Այս գիշեր ինձ հանգիստ էր թողել մորս ուրվականը. Ինձ տանջում էին Դանիելի աչքերը. Ես զգացի, որ վախնում եմ նրանից.
Նրա աչքերը... Այնքան խորը եւ այնքան սեւ... Կարծես ոչնչացնում է իր շրջապատում ամեն ինչ. Ես չեմ ուզում տեսնել նրան երկրորդ անգամ, ես վախենում եմ նրա հայացքից.
Այս մտքերն էին ինձ տանջում, երբ
նկատեցի, որ արեւի թույլ շողերը ներս են խուժում իմ սենյակ... Ես բացեցի պատուհանս, եւ տեսա, որ չնայած արեւին ամպերը անձրեւ են խոստանում.Այսօր կիրակի է, ես տանն եմ . Ինչ լավ է, որ դպրոց չեմ գնա. Սիրում եմ տանը նստել, գիրք կարդալ, դաս սովորել.
Որոշեցի գնալ դպրոցի գրադարան.Որոշ գրքեր են հարկավոր.
Մազերս հավաքեցի, հագնվեցի ու իջա հյուրասենյակ, որտեղ հայրս օրվա թերթն էր արդեն կարդում.
-Պապ,ինչ ես անում?-ասացի ես, իբր չնկատելով հորս զբաղմունքը.
-Այսօրվա նորությունները աղջիկս. լսիր այս մեկը. <<ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՆՈՐ ՕՌԼԵԱՆՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԻ ՎՐԱ ԵՒ ՆՐԱՆ ԴԱՆԱՀԱՐԵԼ ԵՆ>>- ասաց հայրս լրագրողի ձայնով.
- Ինչ սարսափելի է- բացականչեցի զարմացած ձայնով.
Հայրս նայեց ինձ բարի հայացքով.
-Աղջիկս այս երբ մեծացար? որքան գեղեցիկ ես, որքան նման ես մորդ.- ասաց հայրս հանկարծ տխրելով.
-Պապ,- ասացի ես կարեկցանքով.- մի տխրիր , խնդրում եմ.
Հայրս ժպտաց ու ասաց.
-Ճիշտ ես աղջիկս, ես չպետք է տխրեմ, չէ որ դու իմ կողքին ես.
- Ես քեզ շատ եմ սիրում պապ.- բռնելով հորս ձեռքը ասացի ես.
Մենք գրկախառնվեցինք, անգամ մի քանի կաթիլ արցունք կաթացին իմ աչքերից...
Հորս ասացի, որ գրադարան եմ գնում եւ դուրս եկա տանից.
Դպրոց գնացի ոտքով. Իրականում ոտքով շատ հաճելի է քայլել եւ ընդհամենը 15 րոպե ճանապարհ է ոտքով.
Դպրոցում ոչ ոք չկար ի ուրախություն ինձ.Դպրոցի գրադարանը շատ մեծ էր ու լի էր գրքերով.. զգացվում էր, որ քիչ են օգտվում գրադարանից. գրադարանավարուհին զարմացած դեմքով տվեց ինձ անհրաժեշտ գրքերը, ես ստորագրեցի ու դուրս եկա գրդարանից.
-Այստեղ ոչ ոք չի լինում.- իմ առջեւ կանգնած էր Դանիելը.
Ես շատ վախեցա. նա ինչ գործ ուներ այստեղ? Նա ինձ հիմա կսպանի.
-Խոսել չգիտես?
-Գիտեմ,- վախցած ասացի ես.
- Դու իմ նյարդերի վրա ազդում ես.
Նա մոտեցավ եւ բռնելով իմ կոկորդից սեղմեց ինձ պատին... ես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ... նորից այս աչքերը..
-Բաց թող ինձ խնդում եմ,-հազիվ լսելի ձայնով ասացի ես.
Նա ինձ բաց թողեց ու սկսեց ծիծաղել. Իսկ ես լաց էի լինում, ու գետնին ընկած գրքերս էի հավաքում. հանկարծ նորից լսեցի նրա ձայնը.
-Աշխատիր այլեւս քեզ խելացիի տեղ չդնել, երկրորդ անգամ չեմ ների ու կխղդեմ.
Իմ արցունքները ինձ խեղդում էին. Ես վազելով գնացի տուն ու փակվեցի սենյակում. Սկսեցի լաց լինել.
Էմման ճիշտ էր, նա ինձ կսպանի,հաստատ կսպանի.
Ես սկսեցի ատել նրան ,զզվել նրանից... Նրա աչքերը, որ սկզբում գեղեցիկ էին թվում , այժմ ես նմանեցրեցի չարագործի աչքերին.
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍՏՂԻԿՆԵՐՒ ՄԱՍԻՆ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ... ԴՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ.. ❤❤❤❤❤❤