Ես արթնացա բուժկետում. Գլուխս ցավում էր, իսկ ուղեղումս դատարկություն էր. Այսպիսի դրություն շուտվանից մոտս չէր եղել. Ինձ միշտ անհանգստացնում էին վատ մտքերը, իսկ հիմա դրանք ուղղակի չկային. Բուժքույրը առաջարկեց շտապ օգնություն կանչել, քանի որ նրա խոսքերով ես ահավոր տեսք ունեի. Նա ուզում էր ինձ օգնել, ուզում էր իմանալ ես ինչ որ խնդիրներ ունեմ? Կարծես դա կարող էր ինձ օգնել.
Մնացած դպրոցական օրս անցավ ինչպես մշուշում. Էմման ինձ մենակ չէր թողնում.
ԴԱՆԻԵԼ, ԴԱՆԻԵԼ, ԴԱՆԻԵԼ. Նրա անունը հավերժ տպվել էր ուղեղումս. Նա ինձ հետ էր միշտ' դպրոցում, մտքերում, երազներում.
Ես գնացի տուն. Գիտեմ ՆԱ ԱՅՍՏԵՂ Է. Ես դա հասկացա, տեսնելով, որ մեր տան դուռը բաց է. Խորը շնչեցի ու ներս մտա.
Լռությունը այլեւս չէր վախեցնում ինձ. Այն արդեն սովորական էր դարձել. Եթե ես շարունակեմ այսպես ապրել, ես երեւի կխելագարվեմ. Չեմ շփվի ոչ ոքի հետ, չեմ նկատի ոչ ոքի, բացի ՆՐԱՆԻՑ.
-Ես գիտեմ, դու այստեղ ես. Պետք չի թաքնվել, դուրս արի'.-գոռացի ես, որ նա ինձ լսի.
Սենյակումս ոչ ոք չկար.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ես պարկեցի անկողնուս մեջ եւ սկսեցի մտածել.
Ես ուղղակի ապրել եմ ուզում. Առանց ցավի, առանց վախի, առանց այն մտքի, որ նա ցանկացած պահի կարող է գալ. Նրան պետք չեն իմ հրավերները. Հետեւում է իր զոհին, իսկ հետո հարմար պահի հարձակում է գործում.
Ես քիչ էր մնում մեռնեի, երբ մտա բաղնիք. Հայելու վրա գրված էր ընդհամենը երեք բառ, որոնք որոշում էին իմ ապագան.
<<ԵՍ ՔԵԶ ԿՈՉՆՉԱՑՆԵՄ>>.
-Հիվա'նդ,- գոռացի ես,- Ես ատում եմ քեզ, լսում ես? Այս աշխարհում դու տեղ չունես.
-Վեր կաց.- հրամայեց ինձ ինչ որ բարկացած ձայն.- ես զզվում եմ քեզանից.
Ես չնայեցի Դանիելի կողմը, բայց զգում եմ նրա հայացքը.
-Ինչ? Դուրդ չի գալիս տեսնել ինձ այս վիճակում?- ասացի ես, իսկ նա շարունակում էր լռել..
-Դու մոռանում ես,- գոռաց նա եւ մոտեցավ ինձ.- Ես անում եմ այն, ինչ ուզում եմ. Իսկ հիմա ես ուզում եմ տեսենել քո տանջանքները. Տեսնել, թե ինչպես ես դու կամաց-կամաց վերանում.
-Դրա համար անպայման չի, որ դու ինձ սպանես.
-Ես չեմ էլ փորձում,-չոր ասաց նա- դու ինքդ դա կանես. Այ կտեսնես, ես քեզ կհասցնեմ այնպիսի հոգեվիճակի, որ դու ուղղակի ինքնասպան կլինես.
Նրա աքերը նայում էին ուղիղ իմ աչքերի մեջ.
-Դու իմ ճանաչած մարդկանցից ամենաստորն ես. Ես պատրաստ եմ տալ ամեն ինչ քո մահվան համար.
Նա սկսեց ծիծաղել.
-Սկզբում փրկիր քեզ, սիրելի Լիլի. Իսկ հետո նոր մտածիր իմ մասին. Թե քո գլխում միայն ես եմ? Գովելի է. Քեզ ոչնչաացնելը ավելի հեշտ կլինի քան ես կարծում էի.
-Գնա այստեղից- գոռալով ասացի ես- տեսնել քեզ չեմ ցանկանում.
-Բայց ես միշտ քո կողքին կլինեմ,- ուրախությունը փոխելով չարության ասաց նա.
-Ավելի լավ է ես մեռնեմ.
-Դու չես կարող փախչել ինձանից, ոչ մի տեղ Լիլի- չարացած ասաց նա եւ գնաց.