Օրերը շատ արագ էին անցնում. Ժամանակը ինձ ու Դանիելին չէր բավարարում. Ես չէի հասցնում վայելել ողջ երջանկությունը այս օրերի. Այնքան շատ բան էի ցանկանում անել նրա հետ. Անգամ դպրոց մեծ սիրով էի գնում, որովհետև դպրոցում եւս Դանիելի հետ էի լինում. Ինչ որ մեկը ասում էր, որ Դանիելը սիրել չգիտի, բայց դա այդպես չէ. Ուղղակի ճիշտ մարդիկ չեն եղել, ում կկարողանար նվիրել իր սերը. Իսկ հիմա նրա կյանքում կամ ես, եւ նա սիրում է ինձ ուժեղ, յուրահատուկ կրքով.
Այս տարի ես առաջին անգամ հիվանդացա. Տարօրինակ չհնչի, բայց Դանիելը միակն էր, ով բուժում էր ինձ այս մոխրագույն օրերին. Ես տաքություն ունեի, նորմալ հաց չէի ուտում, գլուխս անընդհատ ցավում էր, չէի կարողանում ոտքի կանգնել. Դեռ մանկուց վիրուսային հիվանդությունները շատ ծանր եմ տարել. Գիշերները վատ երազներ եմ տեսնում. Այնպես եմ քրտնում, կարծես տաժանակիր աշխատանքով եմ զբաղվում. Բայց կողքիս միշտ Դանիելն էր եւ ցավը աննկատ վերանում էր.
Նա նայում էր ինձ վրա եւ տեսնում էր, որ ես վատ եմ. Եթե անկեղծ ես փորձում էի ցույց չտալ որ վատ եմ, բայց դեմքս ինձ մատնում էր.
-Այլեւս չեմ կարող, այլեւս ուժ չունեմ,-շշնջալով ասացի ես.
-Ուրեմն վերցրու իմ ուժերը,- ինձ նման ցածր ձայնով ասաց Դանիելը եւ համբուրեց ինձ.
Եթե առաջ ես ատում էի նրան ամբողջ հոգով, հիմա ուղղակի մի րոպե առանց նրա չեմ կարող.
Տեսնելով մի հետաքրքիր գիրք Դանիելի ձեռքերում ես հարցրեցի.
-Ինչ գիրք է դա? Պոեզիա?- չգիտեմ ինչու, բայց առաջինը դա անցավ մտքովս.
-Մայրս սիրում է, երբ ես նրա համար ընթերցում եմ. Հիմա փնտրում եմ մի բանաստեղծություն, որն կկարդամ նրան հաջորդ անգամ,- բացատրեց նա եւ գիրքը տվեց ինձ.
Ես բացեցի առաջին էջը եւ սկսեցի թերթել, կանգ առա մի շատ հետաքրքիր վերնագրի վրա.
<<Հրեշտակը ու Հրեշը>>
-Աղջիկը' հուլիսյան երկինք
Հայացքում' առավոտ.-Աղջիկը'լույսի զավակ
Նրանից պայծառ աստղ չկա,- զարմանալի էր, բայց Դանիելը շարունակեց իմ սկսածը.-Դու անգիր գիտես?- հարցրեցի ես նայելով նրա աչքերի մեջ.
Նա գլխով համաձայնության նշան տվեց եւ խնդրեց, որ շարունակեմ կարդալ.
-Աղջկա սրտում' կրակ
Իսկ տղայի սրտում' սառույց.-Պայծառ օր,
Խոր գիշեր,- նորից ցածր ձայնով շարունակեց Դանիելը.-Տղան'սառը երկինք
-Հունվարյան գիշեր.
Սառցե լուսին...

ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Novela Juvenil-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.