-Լսիր ինձ խմդրում եմ Դանիել, ես ոչինչ չեմ ակընկալում քեզանից. Միայն իմ կողքին մնա. Ինձ հետ...
-Դա հնարավոր չէ.
Ես թաքնված լսում էի Դանիելի եւ Էմմայի խոսակցությունը. Ամեն ինչ պատահաբար ստացվեց. Ես գրադարան էի գնում, երբ լսեցի Էմմայի լացակումած ձայնը. Նրանք վիճում էին.
Դանիելը կանգնած էր Էմմային մեջքով եւ նայում էր պատուհանից դուրս, իսկ Էմման փորձում էր լաց չլինել. Ես զգում էի, ինչպես է լացում նրա հոգին.
-Խնդրում եմ, մի լքիր ինձ. Ես գիտեմ, որ դու լավն ես. Մենք միասին ելք կգտնենք. Միայն պատմիր ինձ քո մասին.
Հիմա Էմմայի ասածները ուղղակի անիմաստ են. Դանիելը ոչ ոքի չի խղճում. Նա սիրում է անել այն, ինչ ուզում է. Եթե եկել է նրանց հարաբերությունների վերջը, ուրեմն այդպես էլ կլինի. Ես վստահ եմ, որ հիմա Դանիելը դրանով է զբաղվում. ԼՔՈՒՄ Է ԷՄՄԱՅԻՆ.
Դանիելը ուներ ինչ որ զգացմունք Էմմայի հանդեպ? ՈՉ. Նա սիրել չգիտի.
Խեղճ Էմմա. Անպատասխան սիրել ՀՐԵՇԻ. Ափսոս, ՀՐԵՇՆԵՐԸ չեն փոխվում.
Դանիելը լռում է. Անտարբեր հայացքով նայում է պատուհանից դուրս. Գեղեցիկ տեսարան է. Եղանակը պատրաստվում է ձմռան գալուն եւ թափվող տերեւները պտտվում են խելագարի պես պարելով, երգելով ինչ որ երաժշտություն , որն միայն նրանց է հայտնի.
-Ինչու ես լռում? Ասա ինչ որ մի բան Դանիել. Խնդրում եմ...
Էմման սկսում է լաց լինել.
-Ատում եմ քեզ. Դու օգտագործեցիր ինձ.
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
-Դու համաձայն էիր դրան.- պատասխանեց Դանիելը
Ինչքան ժամանակ է ես այստեղ եմ? Վայրկյաններ? Րոպեներ? Ժամեր? Ժամանակը դադարել է գոյություն ունենալուց.
<<ՆԱ ՆՄԱՆ Է ՕՎԿԻԱՆՈՍՅԻՆ ՄԵԾ ԱԼԻՔԻ... >>
Հիմա ես էլ նրան նմանեցրեցի բնության երեւույթի. Ի տարբերություն Էմմային, ես նրան համեմատում եմ վառ կարմիր կայծակի, վտանգավոր շանթի, որը կարող է սպանել ցանկացած պահի. Ամեն մի կայծը ատելություն է, որը ոչնչացնում է մարդուն.
Դանիելը գնաց, թողնելով մենակ լացող Էմմային. Չնայաց ամեն ինչին Էմման մնում էր իմ ընկերուհին. Ես ուժ չգտա իմ մեջ մոտենալ նրան, օգնել, սփոփել եւ հանգստացնել.
Ես գրադարանից վերցրեցի գրքերս եւ գնացի իմ պահարանի մոտ. ՆԱ ԱՅՍՏԵՂ Է ԵՂԵԼ. Պահարանիս դռնակը փոքր ինչ բացվել էր. Երբ ես բացեցի պահարանիս դուռը լրիվությամբ գտա Դանիելի հերթական երկտողը.
<<Լավ չի հետեւել մարդկանց..>>
-ՀՐԵՇ,- շշնջացի ես, թուղթը ճմռթեցի եւ գցեցի աղբարկղը.