Երբ աչքերս բացեցի, առաջինը տեսա ինքս ինձ. Ես պարկած էի անկողնու մեջ, որի դիմաց դրված էր մի մեծ հայելի. Նայելով հայելու մեջ հնարավոր էր տեսնել ողջ սենյակը. Բայց ես ոչինչ չէի տեսնում, բացի իմ գույնը գցաց դեմքից. Ես ոչ մի հոտ չէի զգում, ոչինչ չէի լսում.
Վերջին ժամանակներում ես անհրաժեշտության դեպքում էի հայելու մեջ նայում, իսկ հիմա երբ անելու բան չկար ինձ էի նայում եւ չէի հավատում, որ այդ աղջիկը ես եմ. Սեւ ու հաստ մազերս գտնվում էին անկանոն վիճակում եւ թափված էին նիհար ուսերիս վրա. Մաշկիս գույնը նմանեցրեցի կոտրված ոսկորի գույնին. Դեմքիս վրա քերծվածքներ կային. Այնպիսի տպավորություն էր, որ ինձ նայում է ինչ որ անծանոթ աղջիկ. Միակ բանը, որ ինձ դուր էր գալիս արտաքինիս մեջ, սեւ ու խոշոր աչքերն էին. Եթե մայրս ինձ այս վիճակում տեսներ, հաստատ չէր ճանաչի.
Ես փորձեցի ավելի մանրամասն հիշել երեկվա կատարվածը. Սկսեցի հետազոտել մերմինս. Ոտքերիս վրա կապտուկներ հայտնաբերեցի. Ես կտրուկ վեր կացա անկողնուցս եւ տեսա անկյուն դված շորերս. Արագ հագնվեցի. Դուռը բացվեց եւ ներս մտավ հայրս բժիշկի հետ. Հայրս գրկեց ինձ ու համբուրեց. Ես այնքան էի կարոտել նրան, կարծես նրան երկար ժամանակ է ինչ չեմ տեսել.
Բժիշկը սկսեց հարցեր տալ.
-Առաջ ձեր վրա հարձակում գործել են?- հարցրեց միստր Դոնալդը ուղիղ նայելով աչքերիս մեջ այնպես, կարծես եթե ստեմ նա կկռահի.
Ես սկսցի մտածել. Ուզում էի հասկանալ, Դանիելի վերաբերմունքը դեպի ինձ հարձակում է թե ուղղակի ճնշում?
-Ոչ, սա առաջին անգամն էր.- հուսով եմ չեմ զղջա իմ պատասխանի համար.
Բժիշկը հավատաց ինձ եւ շարունակեց իր հարցերը.
-Դուք թշնամիներ ունեք?
Լեոնը կարող էր նման բանել. ՀԱՍՏԱՏ.
-Իսկ դասարանցիները հաշվվում են?
Հայրս շարժվեց տեղում եւ հասկացրեց, որ բարկանում է.
-Դուք կարծում եք, որ Ձեր դասարանում կա մեկը, ով կարող էր նման բան անել?
-Ես չգիտեմ, իրականում ես ոչ ոքի դեմքը չեմ տեսել-ասացի տխուր ձայնով.
-Բարեբախտաբար, Ձեզ կարողացել են փրկել.
Հայրս հանգստացած շունչ քաշեց. Ես հարցական նայեցի բժիշկին. Նա ասաց, որ ինձ փրկող երիտասարդը իր անունը չի տվել. Նա բերել է ինձ հիվանդանոց եւ օգնություն խնդրել, նաեւ ասել է, որ ես նրան չեմ ճանաչում.
-Այսինքն այդ երիտասարդը ճանաչում է իմ աղջկան? - ասաց հայրս նորից բարկանալով.
Ես հորս հասկանում եմ. Նրա աղջկան փորձել են բռնաբարել, իսկ փրկող երիտադարդը իր անունը չի տվել. Դա ինձ էլ էր մտահոգում.Եթե ինձ փրկեր Դանիելը, նա հաստատ ստվերում չէր մնա..
Բժիշկը չպատաեխանեց այլեւս մեր հարցերին. Նա ինձ դուրս գրեց հենց հաջորդ օրը առավոտյան.