Իմ համադասարանցիները եւ ընդհանրապես դպրոցի բոլոր բարձր դպրոցականները ինձ հանգիստ չէին թողում. Համարյա բոլոր դասերին ու դասամիջոցներին լսում էի բոլորի կողմից սպառնալիքներ եւ իմ հասցեին վատ կարծիքներ. Բայց վերջնականապես ինձ կոտրեց Դանիելը, երբ տեսա նրան դասամիջոցին պատուհանի մոտ կանգնած եւ համբուրվելիս ուրիշ <<նոր խղալիքի>> հետ. Նրանք համբուրվում էին բոլորի աչքի առաջ, առանց ամաչելու. Իսկ դպրոցակնների հայացքները իմ վրա էին, եւ իմ մեջքի ետեւում լսում էի նրանց խոսակցությունները.
<<-Տեղն է Լիլիին. Թող հիմա իմանա իր իսկական տեղը...>>
<<-Ծախված ապրանք...>>
<<-Դավաճան...>>
Ես չդիմացա այս աստիճան ճնշմանը եւ վազեցի տուն. Ինչու է Դանիելը ինձ հետ այդպես վարվում? Հանուն ինչի?
-Այսպես այլեւս չի կարելի ապրել Լիլի,- ներս մտնելով իմ սենյակ ասաց Էմման.
-Այո, բայց... -նստելով անկուղնուս վրա ասացի ես,- ինձ թվում է, որ ես նման եմ մի խնձորենու, եւ իմ բոլոր պտուղները փտած են,- դանդաղ վերջացրեցի ես.
Էմման նստեց իմ կողքին ու գրկեց.
-Ներիր ինձ,- ասաց նա դողացող ձայնով,- ես եսասեր եմ, գիտեմ. Խնդրում եմ ներիր ինձ. Ես վատ մարդ եմ, բայց հավատա դու միշտ ինձ համար յուրահատուկ ես եղել. Ուղղակի սկզբում ես դա չեմ հասկացել. Ես երբեք ինձ չեմ ների, որ Դանիելին հավանել եմ ու հանդիպել եմ նրա հետ. Իրականում Դանիելը ոչ մի կաթիլ սիրո արժան չի. Այն ինչ ես ասում էի Դանիելի մասին, հիմրություններ էին. Խնդրում եմ Լիլի, ներիր ինձ.,- Էմման սկսեց լաց լինել,- Խնդրում եմ,մի հանձնվիր. Քեզ շատ ցավոտ է, գիտեմ, բայց դու մի կոտրվիր.
-Ես այլեւս չեմ ուզում այդ դպրոցում սովորել,- նույնպես լաց լինելով ասացի ես,- չեմ ուզում նրան տեսնեմ. Ես զզվում եմ նրանից. Ես կգնամ. Թքաց ամեն ինչի վրա. Կխոսեմ հորս հետ ու կտեղափոխվենք ուրիշ քաղաք.
-Ես հավատում եմ քեզ, Լիլի. Քո հայրը կհամաձայմվի. Ես կօգնեմ քեզ. Դպրոցին մնացել է երեք ամիս, մի քիչ էլ դիմացի. Հիմա արդեն ես համոզվեցի, որ ոչ ոք չի կարող դատել մարդուն, առանց իմանալու նրա ապրած կյանքը. Դու նրա չես դավաճանել. Նա դեռ կփոշմանի, ու մի օր պատասխան կտա իր գործած մեղքերի համար.
Ես լաց էի լինում. Նորից. Սկզբում ցածր ձայնով, իսկ հետո ավելի ուժեղ ու բարձր ձայնով. Էմման նույնպես լաց էր լինում.
Ինչ որ հիմար մարդիկ հորինել են կանոններ. Իսկ Էմման ճիշտ է ասում, որ կանոնները ստեղծված են խախտելու համար. Ես իրավունք չունեմ լաց լինելու, որովհետեւ մարդիկ կմտածեն, որ ես թույլ եմ. Բայց նրանք չեն էլ հասկանում, թե ինչ դժվարությունների միջով եմ ես անցել.
Էմման գնաց. Ես պառկած էի անկողնուս մեջ ու գիրք էի կարդում. Չէի նկատել, որ արդեն մթնել է եւ երկնքում շողում է միայնակ լուսինը.
Ինձ զանգ եկավ. Էմման էր.
-Լիլի, օգնիր ինձ,- լսեցի Էմմայի վախեցած ձայնը.
-Էմման, ինչ է պատահել?- հետեւեց երկար լռություն,- Էմմա?
-Բարեւ Լիլի,- սիրտս սկսեց արագ բաբախել,Մարկոսն էր,- եթե դու ուզում ես, որ քո ընկերուհին ողջ մնա, արի մեր վերջին հանդիպման վայրը.... Էմմայի կյանքը քո ձեռքերում է.. Ու չփորձես ոստիկանություն դիմել,- զգուշացրեց ինձ նա եւ անջատեց հեռախոսը
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Roman pour Adolescents-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.