Գլուխ 25

378 23 2
                                    

Երբ դուրս եկա Դանիելի մեքենայից, զգացի բոլորի նախանձող հայացքները իմ վրա. Դասին ես լսում էի շշուկներ, դասընկերներս իրար մեջ փսփսում էին. Ես փորձում էի նրանց վրա ուշադրություն  չդարձնել.

Դասամիջոցին, ես դուրս եկա դասարանից. Քայլում էի աշակերտների մեջ, որպեսզի Դանիելը ինձ չտեսնի, բայց դա ինձ մոտ չստացվեց.

-Ինչպես ես?- բռնելով իմ ձեռքը ասաց Դանիելը.

-Ինչպես ես?- բռնելով իմ ձեռքը ասաց Դանիելը

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Եթե ասեմ լավ եմ, կստեմ.

-Իսկ դու մի ստիր- խիստ տոնով խորհուրդ տվեց նա.

-Ես շտապում եմ, դասից կուշանամ.- փորձելով խուսափել Դանիելի հետ շփումից ասացի.

Նա սեղմեց ինձ իրեն եւ ասաց.

-Լիլի դու վախենում ես?

Ես դադարեցի շնչելուց. Նկատեցի մեր շուրջը հավաքված աշակերտների մեծ բանակ, ովքեր հետաքրքրված մեզ էին նայում, բայց դա ինձ չէր հետարքրում. Ես թքած ունեի նրանց վրա. Ինձ տանջում էր միայն մեկ հարց, ինչպես ազատվել Դանիելից?

-Շատ- կամաց ասացի ես.

-Լավ. Ավելի ուշ կհանդիպենք- ասաց Դանիելը եւ ինձ բաց թողեց.

Ես շտապեցի դասարան. Առաջ ես եւ Էմման միշտ մասին էինք, իրար կողք էինք նստում, իսկ հիմա մենք այլեւս ընկերուհիներ չենք ու նստում ենք առանձին նստարաններին.

Երբ ես տուն էի գնում, դպրոցի դիմաց իմ դեմ ելան մի քանի բարձր դասարանցիներ' Լեոնը, Ամանդան եւ Բրիանան.

-Մենք նորություն ենք իմացել...-սկսեց Ամանդան.

-Դպրոցում լուրեր են տարածվել, որ դու ու Դանիելը հիմա միասին եք. Ես չեմ կարողանում հավատալ, որ Դանիելի պես տղան կարող է սիրել քեզ նման չնչին աղջկա.- շարունակեց Բրիանան.

Ես նրանց վրա ուշադություն չդարձրեցի եւ շարունակեցի իմ ճանապարհը. Լեոնը բռնեց իմ ձեռքից եւ մոտեցրեց իրեն.

-Մենք դեռ չենք ավարտել..

-Ես պարտավոր չեմ պատասխանել ձեր հիմար հարցերին, բաց թող ինձ խնդրում եմ.

-Դու Դանիելի հերթական խաղալիքն ես. Նա քեզ հետ կխաղա, կզվարճանա, իսկ երբ հոգնի դեն կշրտի, իր հերթական թաշկնակի պես.

Բրիանան եւ Ամանդան սկսեցին ծիծաղել. Լեոնը աչքը չէր կտրում ինձանից. Նա ինձ ձգեց իր մոտ եւ ասաց.

-Համբուրիր ինձ քաղցրիկս, ուզում ես զգալ այն ինչ Դանիելն է զգում, երբ համբուրվում է քեզ հետ. Դե' համբուրի, ցույց տուր ինչի ես ընդունակ.

-Ոչ'- գոռացի ես.

Ես ուզում էի ազատվել նրանից. Ամանդան եւ Բրիանան շարունակում էին ծիծաղել. Իսկ իմ կողքին հայտնվեց մի մարդ, ում կյանքումս առաջին անգամ ուրախ էի տեսնել.

-Միայն փորձիր

Դանիելը բարկացած էր, նա բռնեց Լեոնի կոկորդից եւ սեղմեց մոտ գտնվող մեքենային.

-Պետք չի',խնդրում եմ-վախցած ձայնով ասացի ես .

Դանիելը լսեց ինձ ու բաց թողեց Լեոնին.

-Գնա խելք հավաքի, հիմար- ասաց Դանիելը եւ մոտեցավ ինձ.

Լեոնը սկսեց ծիծաղել, իսկ Դանիելը բարկացավ եւ նորից մոտեցավ Լեոնին, բայց այս անգամ հարվածեց. Նրա քթից սկսեց արյուն գալ.

-Եթե մի անգամ էլ ես համարձակվել մոտենան Լիլիին, կսպանեմ.

Արյունը ներկել էր Լեոնի վերնաշապիկը եւ կանգ չէր առնում. Դանիելին դա չէր մտահոգում, նա շատ համգիստ նայում էր իմ աչքերի մեջ.

-Դու լավ ես?- հարցրեց նա

-Խնդրում եմ Դանիել, ինձ հանգիստ թող.

Ես վազելով գնացի առանց ետ նայելու. Արցունքներս խեղդում էին ինձ.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя