Գլուխ 34

395 24 2
                                    

Ինչի մասին ես մտածում?- հարցրեցին Դանիելին, բայց նա չէր ցանկանում պատասխանել այդ հարցին.

Դանիելը չէր կամենում պատմել իր <<ընկերներին>> իր գաղտնիքների մասին.

Ինչի մասին էր մտածում Դանիելը? ԼԻԼԻ...

 Այդ աղջիկը տիրել է նրա մտքերին եւ Դանիելը չի կարողանում ազատվել նրանից

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Այդ աղջիկը տիրել է նրա մտքերին եւ Դանիելը չի կարողանում ազատվել նրանից. Դանիելի գլխում միայն Լիլիի պատկերն է, սկսած զգայուն շրթունքներից, վերջացրած դողացող ու անմեղ մարմնից. Դանիելը ցանկանում էր վայելել այդ մարմինը, դիպչել նրա մաշկին, համբուրել նրա մարմնի հատվածները. Բայց Դանիելը կարողանում էր զսպել իրեն, խլացնել ներսի կիրքը,երբ տեսնում էր Լիլիին, որովհետեւ նա երբեք չի տիրել աղջկան, առանց հմաձայնության. Իսկ Լիլին ուրիշ ընտրություն չունի.Նա պիտի ընդունի Դանիելին այնպիսին, ինչպիսին կա. Այո, Դանիելը սպիտակ ձիով ասպետ չի եւ ոչ էլ դրական կերպար. Նա մարդասպան է, հոգեկան հիվանդ եւ դաժան տղա. Բայց Լիլին անգամ չի էլ հասկանում, որ հանուն նրա Դանիելը պատրաստ է ամեն ինչի.

Դանիելը նստած խաղաղ նայում էր առաստաղին, իսկ նրա կողքին նստած էին Ստիվն ու Ադամը.

Դանիելը եւ իր ընկերները միակն էին այդ փչացածների շրջապատում, որ ոչ խմում էին, ոչ էլ թմրանյութ օգտագործում. Դրա փոխարեն նրանք սիրում էին ծխել թանկարժեք ծխախոտներ. Բայց այսօր Դանիելը ոչ մի հաճույք չէր զգում. Նա լսում էր միայն Լիլիի ձայնը, տեսնում նրա գեղեցիկ աչքերը եւ զգում նրա վախը. Լիլին դարձել էր Դանիելի կախվածությունը.

-Ուր ես գնում?- հարցրեց Ադամը.

-Այս վայրը տհաճություն է պատճառում. Ես պետք է մեկն տեսնեմ.

-Իսկ այդ <<մեկը>> չի կարող սպասել?

Դանիելը ոչինչ չպատասխանեց. Նա գնում էր Լիլիի տուն. Հասնելով Լիլիի տան մոտ Դանիելը տեսավ, որ Լիլիին համբուրում էր Թոմը.
Հրթիռային արագությամբ դուրս թռավ մեքենայից, ոչնչացնելով իր հայացքով Լիլիին ու Թումին.

---------------------------------------------

-Բաց թո'ղ նրան- ասաց Դանիելը, երբ ես փորձում էի հետ հրել Թոմին.

-Ինչ գործ ունես դու այստեղ, Լիլիի կողքին?- բարկացած դիմեց Դանիելը Թոմին.

Առանց պատասխան ստանալու Դանիելը հարվածեց Թոմին. Ես սկսեցի լաց լինել, իսկ Դանիելը շարունակում էր ծեծել Թոմին.

-Վերջացրու' Դանիել. Նա մեղավոր չէ'- փորձելով մի կերպ փրկել Թոմին ստեցի ես.- Դանիե'լ. Պետք չի' , խնդրում եմ.

-Լռի'ր- բարկացած գոռաց Դանիելը.

Թոմը վեր կացավ գետնից. Ես փորձեցի մոտենալ եւ օգնել, բայց Դանիելը փակեց իմ ճանապարհը. Եթե հայացքը կարողանար սպանել, ես շուտվանից մեռած կլինեի.

Անսպասելի բարկության կրակը բորբոքվեց իմ մեջ. Ես ուզում էի սպանել նրան.

-Ինչ ես անելու հիմա? Սպանելու ես ինձ? Սպանելու ես նրան?- ասացի ես լաց լինելով.

-Դու ինձ զզվցրիր ինձ արդեն Լիլի'- գոռաց ինձ վրա Դանիելը.

Չգիտեմ որտեղից հայտնվեցին Ստիվն ու Ադամը. Նրանք փորձեցին հանգստացնել իրենց հոգեկան հիվանդ ընկերոջը. Մինչեւ գնալը, Դանիելը նայեց իմ կողմ եւ ասաց.

-Ես դեռ կվերադառնամ.

Թոմի քթից եւ բերանից արյուն էր գալիս. Նրա շորերը լրիվությամբ կեղտոտվել էին. Ես ուզում էի մշակել նրա վերքերը, բայց Թոմը հրաժարվեց իմ օգնությունից եւ գնաց, թողնելով ինձ մենակության մեջ.

Որոշ ժամանակ անց Դանիելը վերադարձավ.

-Խնդրում եմ Դանիել, գնա այստեղից. Ինձ հանգիստ թող,- ասացի ես հոգնած ու կոտրված ձայնով.

-Եթե մյուս անգամ էլ քեզ տեսնեմ նրա կողքին, կամ հակառակը նրան տեսնեմ քո կողքին, խոստանում եմ Լիլի, կսպանեկ եւ' քեզ, եւ' նրան. Հասկացար?

-Ասացի գնա այստեղից, ես զզվում եմ քեզանից.

-Դու ամեն օր նույն բանն ես ասում թութակի պես,դա է քո միակ երազանքը?

-Այո, բայց ինչպես տեսնում ես երազանքս չի կատարվում.

-Ու չի էլ կատարվի.

Այս ասելուց հետո նա գնաց. Մի քանի օր ես նրան չտեսա, բայց հետո նորից ամեն ինչ կրկնվեց...

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя