-Կրակի'ր, արագ կրակի'ր- ասում էր Վոլտերը.
-Մի' կրակիր, դու սիրում ես նրան Լիլի.Պետք չի,- լսում էի Էմմայի ձայնը.
-Կրակի'ր-ամենաբարձրը լսում էի Մարկոսի ձայնը.
Խավարը տիրել է հոգիս. Կգա մի պահ, որ ես կփոշմանեմ ու չեմ կարողանա ապրել այս մեղքի հետ. Ես ուղղակի համձնվում եմ.Ես կտրուկ գցեցի ատրճանակը ձեռքիցս.
-Ո'չ, ո'չ, չեմ կարող,- ետ-ետ գնալով ասացի ես,- կներես ինձ Էմմա, ես չկարողացա,- մեղավոր հայացքս շրջելով Էմմայի կողմ շարունակեցի ես.
Դանիելը լրիվությամբ հասկացող հայացքով նայեց ինձ. Ընդհամենը մի սխալ քայլ ու ես կկործանվեի հիմնովին. Ընդհամենը մի սխալ ու ես կկորցնեի ինքս ինձ.
-Դուք արդեն ինձ զզվցրիք,- գոռաց Մարկոսը,- կրա'կ.
Ես լսեցի տարբեր կողմից կրակոցների ձայներ. Մարկոսը ատրճանակը պահել էր ինձ վրա. Ես ծանր էի շնչում. Զգացի սուր ցավ փորիս շրջանում. Ինձ կրակեցին? Մարմինս սկսեց դողալ. Ես չէի կարողանում շարժվել. Զգում էի,թե ինչպես է Դանիելի ձեռքերը սեղմում վերքս. Իմ շորը ու նրա մատները լրիվությամբ կարմիր գույն էին ստացել. Ես չէի հավատում, որ այս արյունը, որը հոսում է առանց կանգ առնելու ինձ է պատկանում. Այսքան շատ?
-Դանիել?- ես փորձում էի շրջվել նրա կողմ, բայց ոչինչ չէր ստացվում,- տե'ս դու պարտվեցիր. Ես հիմա գնում եմ այնտեղ, որտեղ դու ինձ չես գտնի.
Աչքերս մթնեցին. Հիշում եմ, թե ինչպես էր գրկել ինձ Դանիելը. Հիշում եմ, թե ինչպես էր նա գոռում, ասում ինչ որ ինձ համար անհասկանալի արտահայտություններ. Հիշում եմ, թե ինչպես էր մարմինս թիթեռի պես ազատ վեր բարձրանում. Իսկ հետո... հետո այլեւս ոչինչ չեմ հիշում. Խավարը կուլ տվեց ինձ, տարավ իր հետ դեպի անհայտություն.
Կյանքում մարդիկ միշտ ունենում եմ ընտրության հնարավորություն. Չգիտես ինչու, ես չունեի. Ես կործանվեցի, բայց արդյունքում Էմման եւ Դանիելը ողջ են. Նրանց կյանքը թանկ է ինձ համար, նամանավանդ հիմա, երբ ես այլեւս չկամ.
Ասում են, երբ մահանում ես, ամբողջ կյանքդ գալիս է քո աչքերի առաջ. Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ. Ես միայն մտածում էի իմ սիրելի մարդկանց մասին. Մարդիկ, ովքեր ինձ այլեւս չեն տեսնի.
Մարմինս այլեւս ինձ չի պատկանում. Ես այն այլեւս չեմ զգում. Զարկ... զարկ... զարկ... սիրտս կանգ է առնում. Զգում եմ թեթեւություն. Այլեւս չկա մոռացված գործարանը, Մարկոսը իր ընկերների հետ. Ամեն ինչ վերացավ այդ թվում նաեւ իմ փոքրիկ ընտանիքը.
Շշուկ.. ինչ որ մեկի ցածր ձայնն եմ լսում. Շատ մեծ սպիտակ տարածություն եմ տեսնում.
-Որտեղ եմ ես?-շշնջացի ես
-Իսկ դու ինչ ես կարծում աղջիկս,- ես կտրուկ շրջվեցի մորս ձայնի կողմը.
Մայրս մոտավաց ինձ ու կանգնեց իմ դիմաց.
-Լիլի աղջիկս,ես այնքան հավատում էի քեզ. Ինչու դու չպայքարեցիր? Դու կարող էիր հաղթել նրանց. Հաղթել ՆՐԱՆ. Քեզ հետ էր իմ ուժը. Օգտվիր դրանից. Քեզ թվում է, որ չես կարողանա հաղթել մահին, երբ հաղթահարել ես այսքան դժվարություններ? - ժպտալով ասաց մայրս.
Ես գլուխս կախ էի գցել,ամաչում էի մորս աչքերի մեջ նայել.
-Դու չես մահացել, դու դեռ մահու ու կյանքի սահմանին ես կանգնած. -բարձրացնելով գլուխս շարունակեց մայրս,- Դու մենակ չես Լիլի, դու երբեք էլ մենակ չես եղել. Քեզ հետ է հայրդ, Էմման, ՆԱ... Դու պետք ես բոլորին ու նաեւ ՆՐԱՆ.
-Ես չեմ կարողանում ներել նրան...
-Ուղղակի վերադարձիր նրա մոտ ու դու ճիշտ ընտրություն կկատարես.
Մորս աչքերը լցված էին հավատով, հույսով ու սիրով. Նա գրկեց ինձ, ես զգացի շատ հզոր ուժ, որը փոխանցվեց աբողջ մարմնովս. Ես բացեցի աչքերս.
-Լիլի աղջիկս, դու արթնացար...- հայրս էր.
Հիվանդասենյակ մտան բժիշկները. ես աչքերով փնտրում էի Դանիելին. Նա կանգնած էր ապակե դռնեեի ետեւում. Չէր մտնում հիվանդասենյակ, հասկանալով, որ այլեւս պետք չի,արդեն ավելորդ է.
-Հանգիստ եմ թողնում...-շշնջաց նա.
Ես դա կարդացի նրա շրթունքներից. Ազատ զգացի ինձ. Բայց ինչու է հոգիս ցավում? Դանիելը բաց է թողնում ինձ. Իսկ ես? ... Ես հիմա սկսում եմ նոր կյանք. Նոր կյանք, առանց ցավի ու տառապանքի... Նոր կյանք, առանց Դանիելի...
![](https://img.wattpad.com/cover/101338434-288-k230138.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Հրեշտակն ու Հրեշը
Novela Juvenil-Դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇՏԱԿԸ -Իսկ դու միշտ կմնաս իմ ՀՐԵՇԸ.