Գլուխ 17

381 24 0
                                    

Իմ կյանքը շարունակվում էր իր սովորական հունով ընթանալ' դպրոց-տուն, տուն-դպրոց. Ոչ մի նոր բան. Ամեն  նոր օրս նման նախորդին.

Ամեն մի ձայն, ամեն մի շշուկ ստիպում էր սրտիս արագ բաբախել. Վախը դարձել էր իմ կյանքի անբաժանելի մասը. Այդ վախը չէր թողնում, որ ես հանգիստ ապրեմ. Ես սկսեցի ատել իմ կյանքը.

Գիշերները միշտ մղձավանջներ էի տեսնում, արթնանում էի գիշերվա կեսին եւ վախեցած հայացքով նայում էի դատարկությանը. Սկսում էի լաց լինել,խլացնում էի իմ միջի ցավը ու նորից փորձում քնել. Այդպես շարունալվում էր ամեն օր.

Ամենահիշվող երազս, երբ ես կորել էի ինչ որ լաբիրինթոսում. Ճանապարհները շատ էին եւ յուրաքանչյուրը ինձ տանում էր միեւնույն տեղը. ՆՐԱ ՄՈՏ. Նա ժպտում էր , ինչպես մի վայրի կենդանի եւ դանդաղ քայլերով մոտենում էր ինձ. Իսկ ես փախչում էի նրանից. Ինչքան ես փորձում էի փախչել նրանից, նա միեւնույն է հասնում էր ինձ. Նա անգիր գիտեր լաբիրինթոսը. Նրա ձայնի արձագանքը ավելի էր վախեցնում ինձ եւ ես ի վերջո հայտնվում էի նրա կոպիտ ձեռքերում.

-----------------------------------------------------------------

Մի օր ինձ մոտ եկավ Էմման. Նրա այցը շատ անսպասելի էր, բարեբախտաբար մենք տանը մենակ էինք.

-Լիլի, մենք պետք է խոսենք.-փորձեց խոսակցությունը սկսել Էմման.

-Գնա այստեղից Էմմա, ես քեզ տեսնել չեմ ուզում. Եւ ընդհանրապես ինչպես ես կարողացել այսքանից հետո գալ այստեղ?

Իսկ ես? Ախր ես էլ եմ մեղավոր ինչ որ մի տեղ. Ես երեք անգամ համբուրվել եմ Դանիելի հետ. Մի թե ես ճիշտ եմ այս պահին վարվում Էմմայի հետ.  Բայց ի տարբերություն Էմմայի, ես չեմ դավաճանել մեր ընկերությունը. Ես երբեք չէի կապվի մի մարդու հետ, ով ցավ պատճառելուց կլիներ նրան.

-Ես չեմ արել այնպիսի բան, որը արգելված է Լիլի. Դու գիտես, թե ես ինչքան էի սիրում Ալեքսին, բայց հիմա ես նրան այլեւս չեմ հետաքրքրում. Իսկ Դանիելը Լիլի, ինձ դուր է գալիս. Նա հայտնվեց իմ կողքին այն ժամանակ, երբ ես շատ կոտրված էի. Դու ինձ չես հասկանա.

-Ես ասացի գնա Էմմա,- գոռացի ես նրա վրա

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Ես ասացի գնա Էմմա,- գոռացի ես նրա վրա.- Ինչպես կարող էիր? Էմմա նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ուրիշը, բայց ոչ նա.

-Ես ուզում եմ նրա հետ լինել,- իրենն էր շարունակում Էմման.

-Նա քեզ չի սիրում.

-Մեր ժամանակներում սեր հարկավոր է միայն հիմարներին.

-Դու նրա հետ քնում ես?- ցածրացնելով ձայնս ասացի ես.

-Ոչ. Մենք դեռ դրան չենք հասել,- տխուր ձայնով ասաց Էմման,- բայց ես հանուն նրա ամեն ինչի պատրաստ եմ. Դու չես էլ պատկերացնի, թե ես որքան երջանիկ եմ, երբ նա իմ կողքին է. Նրա հոտը, նրա ձայնը... Լիլի, նա անթերի է. Նա նման է օվկանոսային մեծ ալիքի, որ քշում է իր ճանապարհին պատահած ամեն բան. Լիլի, ես հայտնվել եմ նրա ճանապարհին. Նա չարն է, ես դա գիտեմ. Բայց նա եւս սիրտ ունի, ինչպես դու, ինչպես ես...

-Բավական է.- թույլ չտվեցի որ նա շարունակի իր մենախոսությունը.

Դանիելը ուզում էր Էմմայի միջոցով ինձ ցավ պատճառել, ուզում էր, որպեսզի ես մնայի մենակ. Ինչպես նրան բացատրել, որ ես միշտ էլ մենակ եմ եղել.

Էմման գնաց, ավելի ճիշտ ես նրան վռնդեցի. Ես ոչ մի ցանկություն չունեմ այս անձնավորության հետ շփվել. Ես ջնջեցի նրան իմ կյանքից, եւ հուսով եմ, որ նա չի հայտնվի նորից. Ինչպես նաեւ ՆԱ.

ԲԱՅՑ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՍԽԱԼՎՈւՄ ԷԻ.

Հրեշտակն ու Հրեշը Место, где живут истории. Откройте их для себя