Ինչ եղավ այն գիշերվանից հետո? Ես չեմ հիշում, չնայած մանրամասն մտաբերում եմ ցանկացած պատկեր, որը կարող էր օգնել ինձ նորից վերապրել այդ գիշերը. Սակայն ոչինչ չի օգնում, երիտասարդի ասածները լռվել են ուղեղիս մեջ եւ չեն թողնում կենտրոնանալ դասերիս.
Ես հասկացա, որ իրականում Դանիելին չեմ ճանաչում. Ես ոչինչ չգիտեմ նրա անցյալի, ներկայի եւ առավել եւս ապագայի մասին. Նա շատ գաղտնիքներ ունի, շատ մութ կողմեր. Իմ մեջ ցանկություն առաջացավ ճանաչել նրան.
Հաջորդ օրը դպրոցում Դանիելին չտեսա, որոշեցի նրան գտնել իր <<սիրելի>> վայրերից մեկում, բայց աշխատանքիս պատճառով որոնումներս հետաձգեցի.
Ինչ մտքեր եմ նրան տանջում? Ինչի մասին է նա մտածում? Ինչով է ապրում? Սիրել է արդյոք? Ում մասին էր խոսում այն երիտասարդը?
Գլխումս միայն այս հարցերն էին. Այնպես է ստացվել, որ իմ կողմից ամենաատելի մարդը դարձելի կյանքիս ամբաժանելի մասնիկը.
Ահա եւ եկավ Նոր Տարին, իսկ Դանիելը չկա.. Ես տանը զբաղված էի տունը հավաքելով, տոնածառը զարդարելով, նվերներ պատրաստելով. Երեկոյան Էմմամ իր ծնողների հետ կգա մեզ հյուր եւ մենք միասին կդիմավորենք Նոր Տարին.
Նայելով պատուհանից դուրս ես տեսնում էի զարդարված տներ եւ փողոցներ. Միայն մի տուն կար, որն զրկված էր ամեն տեսակ գեղեցկությունից. Դանիելի տունը. Այնպիսի տպավորություն էր, որ այնտեղ ոչ ոք չի բնակվում. Երեւի Դանիելը իր մոր հետ Նոր Տարին ուրիշ վայրում է դիմավորում.
Ես երկար ժամամակ հետազոտում էի Դանիելի տունը, փորձելով մի կերպ գտնել կյանքի ինչ որ նշյուլներ, բայց ինձ խանգառեց Էմման, որն արդեն եկել էր ինձ օգնելու համար.
Ժամը ութին մենք արդեն նստած էինք սեղանի շուրջ եւ միմյանց հետ զրուցելով մաղթում էինք իրար ամենալավն ու բարին այս Նոր Տարուն. Տանը տիրում էր խաղաղություն ու հանգստություն. Այսօր երեւի առաջին անգամն էր այսքան դժբախտություննեից հետո, երբ հայրս ժպտում էր, իսկ ես նրա հետ միասին նույնպես ժպտում էի.
Եկավ նվերներ նվիրելու իմ ամենասիրելի պահը. Հայրս գնաց իր սենյակ. Եկավ այն ժամանակ, երբ մենք արդեն վերջացրել էինք մեր նվերները միմյանց նվիրելուց. Ես հորս նվիրեցի տաք շարֆ եւ գլխարկ. Հայրս ուրախությամբ ընդունեց նվերս, գրկեց ու համբուրեց. Հետո նստեց իր տեղում եւ ասաց.
-Գիտես աղջիկս, քո մայրը աշխարհի ամենալավ կինն էր. Նա իր մահից առաջ հանձնեց ինձ այս նամակը, եւ խնդեց այն քեզ հանձնել, երբ դու կդառնաս հասուն աղջիկ.- ես նոր նկատեցի հորս ձեռքին մի ծրար.,- ուղղակի Լիլի միշտ հիշիր, որ մայրդ միշտ քո կողքին է.
-Ես վստահ եմ, որ նա հիմա երկնքից նայում է ձեզ եւ հպարտանում,- ետեւիցս գրկելով ասաց Էմման.
Հայրս նամակը հանձնեց ինձ. Ես այմ կկարդամ ավելի ուշ, երբ մենակ կլինեմ.
Մտքերով էի զբաղված, երբ լսեցի շտապ օգնության մեքենայի ձայնը. Մենք բոլորս մոտեցանք պատուհանին. Ինձ տիրեց անհանգստությունը եւ տագնապը. Ես տեսա, թե ինչպես են մի կնոջ անշարժացած մարմինը տեղափոխում մեքենայի մեջ, իսկ այդ կնոջ ձեռքը բռնել էր մի տղա. Դանիելն էր. Չար ճակատագիրը այսօր էլ հարվածեց նրան, Նոր Տարվա գիշերը նվիրեց մի նվեր, մոր մարմինը տեղափոխեց հիվանդանոց....