Իմ ծննդյան օրից անցել էին օրեր. Էմման ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ես մի տեսակ այդ խոսքերին չէի հավատում.
Դպրոցում Դանիելը ինձ հանգիստ չէր թողնում. Դասամիջոցներին նա ինձ սպառնում էր, իսկ ճաշարանում անընդհատ իր հայացքը իմ վրա էր պահում, որից ես ինձ անհարմար էի զգում. Փաստորեն, ես դպրոցում անգամ հանգիստ չունեմ նրանից.
Այսօր դպրոցում դեպք տեղի ունեցավ, որի արդյունքում ես ու մի քանի աշակերտներ հայտնվեցինք հիվանդանոցում.
Քիմիայի դասն էր. Մենք ուսուցչուհու հետ մասին փորձեր էինք անում. Քիմական նյութերը փոխարինվել էին պայթուցիկ նյութերով. Դրա հետեւանքով պայթյուն տեղի ունեցավ, եւ դպրոցն սկսեց այրվել. Այդպես ես հայտնվեցի հիվանդանոցում.
Ես գիտեմ, սրա հեղինակը ԴԱՆԻԵԼՆ ԷՐ. Նա ուզում էր, որ ես մահանաի. Սակայն այս անգամ էլ ես հաղթող դուրս եկա.
Ինձ այցելության էին գալիս միայն հայրս եւ Էմման Ալեքսի հետ.
Մի օր ես զգացի, որ իմ հիվանդասենյակում կա ինչ որ մեկը. Ես դա հասկացա լսելով ինչ որ մեկի ծանոթ շնչառությունը.
-Պետք չէր քո գալը այստեղ,-ասացի ես.
Հետեւեց լռություն. Այն ձգվեց մի քանի վարկյան.
-Ես չեմ ուզում քեզ տեսնել.- նորից խոսեցի ես.
-Բայց ես այստեղ եմ ու չեմ գնա.
-Գնա.- ասացի ես զգալով, որ արդեն չեմ կարողանում զսպել բարկությունս.
Մի թե ես հանգիստ չունեմ այս մարդուց. Ոչ նա մարդ չի. ՆԱ ՀՐԵՇ Է.
-Ես զզվում եմ քեզանից.-ասացի ես հազիվ լսելի ձայնով.
-Նմանապես.-ասաց նա.
-Ես արգելում եմ քեզ գալ այստեղ.
Նա նստեց ինձ շատ մոտ եւ չարացած ու կոպիտ ձայնով ասաց.
-Դու չես կարող ինձ ինչ որ մի բան արգելել.
Մենք լռեցինք.
-Վախենում ես?-ասաց նա.
Նա շատ մոտ էր ինձ. Ինձ թվաց, որ նա հիմա կհարձակվի իմ վրա եւ կվնասի. Ես հետեւում էի նրա ձեռքին, որը մոտենում էր ինձ. Ես հիշեցի այն օրը, երբ նա փորձում էր խեղդել ինձ. Այդ հիշողությունները այնքան ցավոտ էին, որ ես փակեցի աչքերս.
Զգացի նրա ձեռքի հպումը իմ այտին. Ես զարմացած հայացքով նայեցի նրա վրա.
-Լիլի, -մեղմ ասաց նա- դու պիտի վախենաս ինձանից, գիտես?
Մի թե նրան դուր է գալիս ինձ վախեցած տեսնելը? Նրան դուր է գալիս տեսնել իմ տանջանքները? Ինչու?
-Ես պարզ ասացի քեզ, որ չեմ ուզում քեզ տեսնել. Երբ դու դա կհասկանաս, ու հանգիստ կթողնես ինձ?
-Ես այստեղ եմ, որպեսզի վստահ լինեմ, որ դու ողջ ես,-ասաց նա սառը եւ զուսպ.- Ցավում է?
-Ինձ միշտ է ցավոտ, երբ դու իմ կողքին ես. Հասկացիր վերջապես.
-Լիիիիիլի,-երկարացնելով անունս ասաց նա, ձեռքը իջացրեց իմ շրթունքներին. Դա հաճելի էր. Ես զգում էի, թե ինչքան տաք են նրա մատները.
-Դու շատ ես փոխվել Լիլի. Առաջ դու այնքան վախկոտ էիր, հանգիստ ու խելոք. Իսկ հիմա դարձել ես ուժեղ. Ուր է առաջվա Լիլին?
-Այդ աղջիկը,-ասացի ես,- այլեւս գոյություն չունի. Դու նրան ոչնչացրեցիր. Առաջվա Լիլիից ոչինչ չի մնացել.
Իմ ձայնի տոնը բարձրանում էր. Ես ուզում էի գոռալ, ասել այն ինչն ինձ տանջում է, այն ինչ կա իմ սրտում. Բայց ես լուռ էի..
-Բավական է. Բավական է, ինձ տանջել. Արա այն ինչի համատ եկել ես'սպանիր. Բայց մի ձգիր, մի տանջիր ինձ. Ես այլեւս ուժ չունեմ.
Դանիելը լռում էր.
-Գնա այստեցից, եթե ասելու բան չունես- շարունակեցի ես.
-Ես երբեք իմ ծրագրերից ետ չեմ կանգնում Լիլի,- վերջապես խոսեց նա. - ես քեզ հանգիստ կթողնեմ այն ժամանակ, երբ կուզեմ. ԵՐԲԵՔ.
Ես զգացի, որ նա շատ մոտ է ինձ. Նա համարյա գրկել էր ինձ.
-Հանգստացիր, ես կվերադառնամ.
Նա համարյա դուրս էր եկել.
-Ինչի ես ինձ տանջում? Ինչ ես ուզում ինձանից?
-Ես չեմ պատասխանում նման հարցերին.- սառը ու անտարբեր ասաց նա.- Խորհուրդ եմ տալիս ուժերդ հավաքես, քեզ անակնկալներ են սպասում.
Ես մնացի մենակ. Մտածում էի նրա ասած խոսքերի մասին.